ԽՍՀՄ Պետական մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽՍՀՄ Պետական մրցանակ
Երկիր ԽՍՀՄ
Տեսակմրցանակ
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվսեպտեմբերի 9, 1966
Հերթականություն
Ավագ պարգևԼենինյան մրցանակ
Կրտսեր պարգևՀամամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
 USSR State Prize Վիքիպահեստում

ԽՍՀՄ Պետական մրցանակ (ռուս.՝ Государственная премия СССР), ամենամյա պետական մրցանակ, որը սահմանվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի կողմից` 1966 թվականին[1]։ Մրցանակը շնորհվել է 1967 թվականից մինչև 1991 թվականը` Հոկտեմբերյան հեղափոխության տարելիցի կապակցությամբ, գիտության և տեխնիկայի, աշխատանքի, գրականության, արվեստի և ճարտարապետության բնագավառներում ստեղծագործական բացառիկ ձեռքբերումների համար։

Կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ Պետական մրցանակը համարվում է 1941-1954 թվականներին շնորհվող Ստալինյան մրցանակի իրավահաջորդը։ Ստալինյան մրցանակի դափնեկիրները կարող էին համապատասխանաբար փոխել իրենց մեդալներն ու փաստաթղթերը` Պետական մրցանակով։ ԽՍՀՄ-ում 1960-1980-ական թվականներին լույս տեսած տեղեկատու գրականության մեջ Ստալինյան մրցանակը քաղաքական նկատառումներից ելնելով, նույնպես համարվում էր «պետական»։

ԽՍՀՄ Պետական մրցանակը իր նշանակությամբ և դրամական պարգևի չափով երկրորդն էր ԽՍՀՄ-ում` Լենինյան մրցանակից հետո։ Այն սահմանվելու ժամանակ, դրամական պարգևը կազմել է 5000 ռուբլի, որը Լենինյան մրցանակի դրամական պարգևի` միայն կեսն էր։ Մրցանակն ամեն տարի ստանում էր մոտ 100 մարդ, որոնց թվում` գրողներ, գիտնականներ, արվեստի գործիչներ և այլն։ Մրցանակի եռակի դափնեկիրներ են գրող Չինգիզ Այթմատովը, ռեժիսոր և դերասան Օլեգ Եֆրեմովը, կինոօպերատոր Վյաչեսլավ Շումսկին, գիտնականներ Վլադիմիր Չելոմեյը և Սերգեյ Նեպոբեդիմին։ Միութենական հանրապետություններում նույնպես սահմանվել էին հանրապետական Պետական մրցանակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление ЦК КПСС и Совета Министров СССР от 9 сентября 1966 года № 739 «О Ленинских и Государственных премиях СССР в области науки и техники, литературы и искусства»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԽՍՀՄ Պետական մրցանակ» հոդվածին։