Լևան Կոբիաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևան Կոբիաշվիլի
վրաց.՝ ლევან კობიაშვილი
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լևան Զուրաբովիչ Կոբիաշվիլի
Քաղաքացիությունը  Վրաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 10, 1977 (46 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրաստան
Հասակ 183 սմ
Քաշ 75 կգ
Դիրք պաշտպան, կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1993-1994 Վրաստան Ավազա Թբիլիսի 23 (0)
1994-1995 Վրաստան Մետալուրգ 25 (0)
1995-1997 Վրաստան Դինամո Թբիլիսի 36 (3)
1997  Ռուսաստան Ալանիա 21 (5)
1998  Գերմանիա Ֆրայբուրգ 26 (3)
1998-2003 Գերմանիա Ֆրայբուրգ 123 (27)
2003-2009 Գերմանիա Շալկե 04 168 (9)
2010-2014 Գերմանիա Հերթա 105 (7)
Ազգային հավաքական
1996-2011 ՎրաստանՎրաստան Վրաստան 100 (12)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լևան Կոբիաշվիլի (վրաց.՝ მურთაზ ხურცილავა, հուլիսի 10, 1977(1977-07-10)[1][2][3], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ, պաշտպան, ով խաղում է հենակետային կամ ձախ կիսապաշտպանի և ձախ պաշտպանի դիրքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավազա, Դինամո, Ալանյա[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին՝ 7 տարեկան հասակում, Լևանի հայրը, իր ընկերոջ՝ նախկին ֆուտբոլիստ Փիրուզ Ռեխվիաշվիլիի խորհրդով իր որդուն տարավ Թբիլիսիի «Ավազա» սպորտդպրոցը, որի տնօրենը այդ ժամանակ Միխեիլ Մեսխին էր։ «Ավազայում» խաղաց մինչև ինը տարեկանը։ Մանկական թիմի հետ բազմիցս հաղթեց տարբեր հանրապետական մրցաշարեր, իսկ 80-ականների վերջում հաղթեց Լենինգրադի մանկական համախորհրդային մրցաշարը։

1993 թվականի սկզբներին, Վրաստանի առաջնության երրորդ լիգայում «Ավազայի» հաջող մեկնարկից հետո, շատ առաջատար ակումբների մարզիչներ սկսեցին ուշադրություն դարձնել Լևանի վրա։ Ռևազ Ձոձուաշվիլին, որն այդ ժամանակ Թբիլիսիի «Դինամոյի» մարզիչն էր, նրան հրավիրեց «Դինամոյի» երկրորդ թիմ։ Այդտեղ խաղաց ընդամենը 1,5 ամիս։ Ձոձուաշվիլին հեռացավ «Դինամոյից», իսկ Կոբիաշվիլին որոշ ժամանակ անց վերադարձավ «Ավազա»։

1994 թվականին Ձոձուաշվիլին նրան ընդունեց Ռուսթավիի Մետալուրգում»։ Առաջին պաշտոնական խաղը տեղի ունեցավ 1994 թվականի հոկտեմբերի 30-ին, Թբիլիսիի «Դինամոյի» դեմ (3-5, հօգուտ «Դինամոյին»)։

1995 թվականի ամռանը Դավիթ Ղիփիանին նրան հրավիրեց «Դինամո»՝ խաղը նայելու, որից հետո Լևանը մնաց «Դինամոյում»։ 1995-96 մրցաշրջանի արդյունքում նա հայտնվեց Վրաստանի լավագույն 15 ֆուտբոլիստների ցուցակում։

1997 թվականին վարձակալվեց «Ալանիայում», որտեղ անցկացրեց մեկ մրցաշրջան։ Մրցաշրջանի արդյունքներում, «Սպորտ-Էքսպրես» թերթի վարկածով արժանացավ Ռուսաստանի առաջնության լավագույն դեբյուտանտի, լավագույն օտարերկրացու և լավագույն երիտասարդ խաղացողի կոչումներին[4]։

Ֆրայբուրգ, Շալկե 04[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանի ավարտից հետո վերադարձավ Վրաստան, որտեղ իմացավ, որ Ֆրայբուրգի մարզիչը հետաքրքրվում է նրանով։ Ակումբները շատ արագ պայմանավորվեցին տրանսֆերի մասին և 1998 թվականի հունվարի 10-ին 6 ամիս ժամկետով Լևանը տեղափոխվեց «Ֆրայբուրգ»։ Թիմի մարզիչը մի անգամից նրան նշանակեց իր համար անսովոր դիրքում՝ հենակետային կիսապաշտպանի։ Բայց Կոբիաշվիլին հաստատվեց իր նոր դիրքում և մինչև մրցաշրջանի ավարտը մնաց թիմում[5]։

Մի քանի մրցաշրջանների ընթացքում նրա հետ խաղացին վրացի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Իաշվիլին և Լևան Ծղիթիշվիլի։ 2003-2010 թվականների ընթացքում խաղաց «Շալկե 04»-ում։

Հերթա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին տեղափոխվեց «Հերթա»։ Բունդեսլիգայի առաջին տեղի համար Դյուսելդորֆի «Ֆորտունայի» դեմ կայացած խաղի ընթացքում, չհամաձայնելով մրցավար Վոլֆգանգ Շտարկի որոշման հետ, հարվածեց նրա դեմքին[6]։ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն սկզբանապես որոշեց ֆուտբոլիստին երկու տարով որակազրկել, սակայն հետագայում, մի քանի շաբաթ անց, «Հերթայի» 34-ամյա պաշտպանի որակազրկումը կրճատվեց մինչև 2012 թվականի վերջը[6]։ Կոբիաշվիլին մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը չխաղաց պաշտոնական խաղերում։

2014 թվականի մայիսի 10-ին Կոբիաշվիլին անցկացրեց կարիերայի վերջին խաղը[7]։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի հավաքականում դեբյուտը կայացել է 1996 թվականին՝ Նորվեգիայի դեմ։ 2008 թվականի սեպտեմբերի դրությամբ հավաքականում անցկացրած խաղերի քանակով համարվում է ռեկորդակիր։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարվա ֆուտբոլիստ Վրաստանում՝ 2000[8], 2005

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծացել է սպորտային ընտանիքում՝ հայրը՝ Ռեզոն[4] և մեծ եղբայրը՝ Թամազը, լրջորեն զբաղվել են հեծանվասպորտով, մասնակցել են տարբեր հանրապետական մրցույթների։

Մյուս եղբայրը Արչիլն է։ Կինը Թամունն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]