Լրտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լրտեսություն, օտարերկրյա պետությանը, կազմակերպությանը/ ձեռնարկությանը, կամ դրանց գործակալություններին, ինչպես նաև անհատներին պետական, ռազմական գաղտնիքներ, ինչպես նաև այլ տեսակի կոնֆիդենցիալ տեղեկություն հաղորդելու, նույն նպատակով այդպիսի տեղեկություններ հափշտակելու կամ հավաքելու եղանակով կատարվող պրակտիկա։ Շատ դեպքերում օրենքով պատժելի է։

2003 թվականի ապրիլի 18 որոշման համաձայն լրտեսությունը և դրա նկատմամբ սահմանված պատիժը ամրագրված է Քրեական օրենսգրքի Հոդված 302-ում.

Օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքելը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, եթե այդ գործողությունները կատարվել են օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից՝ պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով[1]։
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական դավաճանություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [ԲԱԺԻՆ 11. ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԳԼՈՒԽ 28. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Հոդված 302. Լրտեսությունը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 674
Ընթերցե՛ք «լրտեսություն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։