Լոբի դասական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Loeb Classical Library մատենաշարի կազմում հրատարակված Սենեկա Ավագի «Վեճեր» երկի շապիկը

Loeb Classical Library, մատենաշար, որը ներկայացնում է հին հունական և լատինական առավել հայտնի երկերը։ Ներկայումս թողարկում է Հարվարդի համալսարանի հրատարակչությունը։ Մատենաշարի նպատակն է ընթերցողների լայն շրջանակին մատչելի դարձնել անտիկ տեքստերը. յուրաքանչյուր գրքում ներկայացված է բնագիր լատիներեն կամ հունարեն տեքստը՝ զուգահեռ անգլերեն թարգմանությամբ։

Հունարեն երկերը հրատարակվում են կանաչ, իսկ լատիներեն երկերը՝ կարմիր շապիկով։

Մատենաշարը հրատարակելու մտահղացումը բանկիր Ջեյմս Լոբինն է (James Loeb, 1867—1933), որը և սկզբնապես ֆինանսավորել է նախագիծը։ Առաջին հատորը լույս է տեսել 1912 թ.։ Ներկա պահին լույս է տեսել մատենաշարի ավելի քան 500 հատոր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]