Լյուքսեմբուրգի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուքսեմբուրգի համալսարան
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան
Հիմնադրված է2003
ԱնդամակցությունԱզատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[1][2], Եվրոպայի համալսարանների միություն[3], Informationsdienst Wissenschaft?[4], Q105658851?[5], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[6] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[7]
Երկիր Լյուքսեմբուրգ
ՏեղագրությունԷշ-սյուր-Ալզետ
Կայքuni.lu(անգլ.)
Լյուքսեմբուրգի համալսարան (Լյուքսեմբուրգ)##
Լյուքսեմբուրգի համալսարան (Լյուքսեմբուրգ)
Լյուքսեմբուրգի համալսարան, Լյուքսեմբուրգ
 Université du Luxembourg Վիքիպահեստում

Լյուքսեմբուրգի համալսարան (լյուքս.՝ Universitéit vu Lëtzebuerg, ֆր.՝ Université du Luxembourg, գերմ.՝ Universität von Luxemburg), Լյուքսեմբուրգում գտնվող բարձրագույն ուսումնական հաստատություն, նույնանուն դքսության առաջին պետական համալսարանը։

Բուհը հանդես է գալիսի որպես բազմալեզու ուսումնական հաստատություն, առաջարկում է ուսումնական ծրագրեր ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով և 125 երկրներից[8] ուսանողներին տրամադրում կոսմոպոլիտ ուսուցման միջավայր (բացի այդ, բակալավրիատի բոլոր ուսանողները պարտավոր են մեկ կիսամյակ անցկացնել արտերկրում՝ 100 գործընկեր համալսարաններից մեկում)[9]։

Համալսարանը զբաղեցրել է 12-րդ տեղը Times Higher Young University Rankings 2018 վարկանիշում[10] և 178-րդ տեղը՝ Times Higher World University Rankings 2016 վարկանիշում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը հիմնադրվել է 2003 թվականին՝ չորս ուսումնական հաստատության միավորման արդյունքում[11]։

Պետական բուհի հիմնումը մեծ դքսության տնտեսական վերակողմնորոշման մարտահրավերների պատասխանն էր. եթե երկրի տնտեսության երբեմնի հիմքը պողպատի արտադրությունն էր, ապա 1980-ականներին Լյուքսեմբուրգը դարձավ կարևոր ֆինանսական կենտրոն, իսկ նոր հազարամյակում՝ միջազգային նորարարական հանգույց։ Կառավարությունը տնտեսական դիվերսիֆիկացիայի և մրցունակության ռազմավարության առաջնագծում դրել է հետազոտությունները և բարձրագույն կրթությունը։

Ավանդաբար լյուքսեմբուրգյան դիմորդները պետք է ստանան դիպլոմներ այլ երկրներում։ Նոր համալսարանի ստեղծումը թույլ Է տվել ոչ միայն կրթված կադրեր պատրաստել մեծ դքսության քաղաքացիներից, այլև բարձրացնել ազգային մտավոր ներուժը օտարերկրյա ուսանողների, հետազոտողների և դասախոսների ներգրավման միջոցով։

2005 թվականին որոշվել է Բելվալում հիմնել «Գիտությունների քաղաք» կամպուս (ֆր.՝ Cité des Sciences): Նրա առաջին մասնաշենքը բացվել է 2011 թվականին, իսկ 2015 թվականին կառավարման մարմինները և մի շարք ֆակուլտետներ տեղափոխվել են նոր ուսումնարան[12]։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հետազոտական համալսարան՝ այն կենտրոնացած է միջազգային նշանակության մի քանի գիտական ոլորտների վրա և արտացոլում է Լյուքսեմբուրգի հասարակության և տնտեսության իրողությունները։

Համալսարանն ընդգրկում է հետևյալ ֆակուլտետներն ու հետազոտական կենտրոնները[13].

  • Գիտության, տեխնոլոգիայի և կապի ֆակուլտետ[14]
  • Իրավագիտության, տնտեսագիտության և ֆինանսների ֆակուլտետ[15]
  • Լեզվի և գրականության, հումանիտար, արվեստի և կրթության ֆակուլտետ[16]
  • Անվտանգության և հուսալիության միջդիսցիպլինար կենտրոն (SnT)[17]
  • Լյուքսեմբուրգի կենսաբժշկական համակարգերի կենտրոն (LCSB)[18]
  • Լյուքսեմբուրգի ժամանակակից թվային պատմության կենտրոն (C2DH)[19]

Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանական գրադարանը, որից կարող են անվճար օգտվել նաև օտարերկրացի ուսանողները, առաջարկում է ավելի քան 220,000 գիրք և մոտ 1000 պարբերական՝ դասավանդման և հետազոտության համար։ Այս հավաքածուն լրացվում է էլեկտրոնային փաստաթղթերի լայն տեսականիով, որոնք բաղկացած են տվյալների բազաներից, գիտական հոդվածներից և էլեկտրոնային գրքերից։ Առցանց գրացուցակը հնարավորություն է տալիս մուտք գործել բոլոր թղթային և էլեկտրոնային լրատվամիջոցներ։ Համալսարանի գրադարանը սերտորեն համագործակցում է Լյուքսեմբուրգի ազգային գրադարանի հետ և հանդիսանում է BiBnet.lu ցանցի անդամ։

Կամպուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը զբաղեցնում է երեք կամպուս՝ Բելվալ, Լիմերտսբերգ, Կիրչբերգ[20]։

Հիմնական կամպուսը՝ Բելվալը, կառուցվել է երկրի հարավում՝ նախկին արդյունաբերական գոտու տեղում, ներառում է այսպես կոչված «Գիտությունների քաղաքը»։ Այժմ այստեղ, որտեղ ժամանակին դոմենային վառարաններում հալվում էր պողպատը, աշխատում է ռեկտորատը։

Լիմերտսբերգ կամպուսը գտնվում է Ֆրանցիսկյան կարգի պատվերով 1903 թվականին տեղադրված պատմական շենքում և մինչև 1972 թվականն օգտագործվել է որպես կաթոլիկ սեմինարիա։

Կիրչբերգ կամպուսը զբաղեցնում է մի շարք շենքեր, որոնք նախկինում պատկանում էին Եվրամիության Բարձրագույն տեխնոլոգիական ինստիտուտին (ֆր.՝ Supérieur de Technologie): Մոտակայքում են գտնվում Լյուքսեմբուրգի ֆինանսական դպրոցը և Լյուքսեմբուրգի բիզնեսի ակադեմիան։

Նախատեսվում է կառուցել նոր կամպուս, որտեղ կտեղակայվի Մաքս Պլանկի ընկերության միջազգային, եվրոպական և նորմատիվ-դատավարական իրավունքի լյուքսեմբուրգյան ինստիտուտը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
  2. https://web.archive.org/web/20240131234035/https://www.coar-repositories.org/members/
  3. https://eua.eu/about/member-directory.html
  4. https://idw-online.de/de/institution1085
  5. http://www.uni-gr.eu/de/partner
  6. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  7. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  8. https://wwwen.uni.lu/university/about_the_university
  9. Facts — UNI.LU
  10. «Best young universities in the world 2018».
  11. «About the University».
  12. «University of Luxembourg».
  13. https://wwwen.uni.lu/university/about_the_university/organisation_charts/organisation_chart_rectorate_central_administration/the_rector
  14. «Faculty of Science, Technology and Communication».
  15. «Faculty of Law, Economics and Finance».
  16. «Faculty of Language and Literature, Humanities, Arts and Education».
  17. «Interdisciplinary Centre for Security, Reliability and Trust».
  18. «Luxembourg Centre for Systems Biomedicine».
  19. «Luxembourg Centre for Contemporary and Digital History».
  20. Contact — UNI.LU

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Volker Zotz: Université du Luxembourg: Wohin geht die Reise? (forum Nr. 215, 2002).
  • Michel Pauly und Volker Zotz: Universität Luxemburg (forum Nr. 227, June 2003).
  • Michel Pauly: uni.lu nach dem Sommergewitter (forum Nr. 239, September 2004).
  • Christian Wille: Raumfahrt. Die Standorte der Universität. In: Margue, Michel (Ed.): Université du Luxembourg 2003-2013, Luxemburg, 2013, p. 174-179.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պաշտոնական կայք(ֆր.)(գերմ.)(անգլ.)
  • a-z.lu- համալսարանական գրադարանի էլեկտրոնային գրացուցակ(ֆր.)(գերմ.)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուքսեմբուրգի համալսարան» հոդվածին։