Լյուքսեմբուրգ (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լյուքսեմբուրգ (այլ կիրառումներ)
Լյուքսեմբուրգ
ֆր.՝ Luxembourg, վալոներեն՝ Lussimbork, լյուքս.՝ Lëtzebuerg
Լյուքսեմբուրգի դրոշ Զինանշան


ԵրկիրԲելգիա Բելգիա
ԿարգավիճակԲելգիայի նահանգ
Մտնում էՎալոնիա
ՎարչկենտրոնԱրլոն
Ամենաբարձր կետԲարաք դը Ֆրետյուր
ԲԾՄ488 մետր[1]
Հիմնական լեզուֆրանսերեն
Բնակչություն (2010)
269 023 (10֊րդ տեղ)
Խտություն60,59 ( 10֊րդ տեղ)
Տարածք4 440
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 651 մ
Հիմնադրված է1839 թ.
Սահմանակցում էՆամյուր, Լիեժ, Լյուքսեմբուրգ, Մյորթ և Մոզել, Մյոզ, Արդեններ, Լորրեյն, Դիկիրխ, Լյուքսեմբուրգ և Գրանդ Էստ
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդBE-WLX
Անվանված էԼյուքսեմբուրգի դքսություն
province.luxembourg.be(ֆր.)

Լյուքսեմբուրգ (ֆր.՝ Luxembourg, վալոներեն՝ Lussimbork, լյուքս.՝ Lëtzebuerg, հոլ.՝ Luxemburg), Բելգիայի թագավորության տասը նահանգներից և Վալոնիայի հինգ նահանգներից մեկը։ Սահմանակցում է Նամյուր, Լիեժ նահանգներին, Լյուքսեմբուրգ թագավորությանը, ինչպես նաև Ֆրանսիային։

Վարչական կենտրոնը Արլոն քաղաքն է։

Տարածքով Լյուքսեմբուրգը Բելգիայի ամենախոշոր նահանգն է, սակայն միևնույն ժամանակ խիտ բնակեցվածություն ունեցող երկրի ամենաքիչ բնակեցված շրջանն է։ Բաղկացած է 44 համայնքներից։

Մինչ 1839 թվականը տարածքը պատկանել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությանը։ Նահանգի բնակիչները հիմնականում ֆրանկոֆոններ են, ինչպես նաև Լյուքսեմբուրգին սահմանակից վայրերից եկած բնակիչներ, ովքեր խոսում են լյուքսեմբուրգերեն։

Հիմնական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարածք՝ 4440 կմ²
  • Կարևորագույն գետեր՝ Ուտր, Սեմուա
  • Բնակչություն՝ 269 023 մարդ (2010 թ.)։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգը բաժանված է 5 շրջանների, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են 44 համայնքների.

Շրջան Համայնքների թիվ Բնակչություն,
մարդ (2010)
Տարածք,
կմ²
Խտություն,
մարդ/կմ²
Արլոն 5 57 850 317,28 182,33
Բաստոն 8 45 061 1 043,00 43,20
Մարշ ան Ֆամեն 9 54 214 953,69 56,85
Նկոշատո 12 59 861 1 354,57 44,19
Վիրտոն 10 52 037 771,19 67,48
Ընդհանուր 44 269 023 4439,73 60,59

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուքսեմբուրգ (նահանգ)» հոդվածին։