Լյուք Հեմսվորթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուք Հեմսվորթ
անգլ.՝ Luke Hemsworth
Ծնվել էնոյեմբերի 5, 1980(1980-11-05) (43 տարեկան)
ԾննդավայրՄելբուռն, Ավստրալիա
ԿրթությունԴրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, մոդել, անվանի անձ, հեռուստատեսային դերասան և գործադիր պրոդյուսեր
Ծնողներհայր՝ Քրեյգ Հեմսուորթ, մայր՝ Լեոնի Հեմսուորթ

Լյուք Հեմսվորթ (անգլ.՝ Luke Hemsworth, նոյեմբերի 5, 1980(1980-11-05), Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի դերասան։ 

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուք Հեմսվորթը ծնվել է 1980 թվականի նոյեմբերի 5-ին Ավստրալիայի Մելբուրն քաղաքում՝ անգլերեն լեզվի ուսուցչուհի Լեոնիի և հասարակական ծառայության խորհրդատու Քրեյգի ընտանիքում։ Լյուքն ունի երկու կրտսեր եղբայր՝ Քրիս Հեմսվորթը (ծնված 1983 թվականին) և Լիամ Հեմսվորթը (ծնված 1990 թվականին), որոնք նույնպես դերասաններ են[1][2][3]։ 1998 թվականին Հեմսվորթների ընտանիքը Մելբուրնից տեղափոխվել է Ֆիլիպիններ։

Լյուքը հեռուստատեսությամբ դեբյուտ է ունեցել 2001 թվականին «Հարևաններ» սերիալում խաղացած դերով։ 2014 թվականին նկարահանվել է «Սպանիր ինձ երեք անգամ» ֆիլմում[4]։

2016 թվականին նկարահանվել է «Վայրի արևմուտքի աշխարհը» հեռուստասերիալում։ 2017 թվականին դրանում խաղացած դերով ներկայացվել է անվանակարգի «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիա» մրցանակաբաշխությունում՝ «դրամատիկական սերիալում լավագույն դերասանական կազմ» կատեգորիայում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի Լյուքը ամուսնացել է Սամանտայի հետ։ Զույգն ունի չորս աղջիկ՝ Հոլլի (ծնված 2009 թվականին), Էլլա (ծնված 2010 թվականին), Հարպեր Ռոուզ (ծնված 2012 թվականին) և Ալեքսանդրա (ծնված 2012 թվականին)[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001-2008 ս Հարևաններ Neighbours Նաթան Թայսոն / Ջոն Քարթեր
2005 ս Վերջին հերոսը Last Man Standing Շենոն Գեզել
2005 ս Բոլորը սուրբ են All Saints Բեն Սիմփսոն
2007 ս Վայելք Satisfaction Փոլ-մսագործ
2008 ս Փղերի թագուհին The Elephant Princess հորեղբայր Հարրի
2009 ս Կարլա Քամեթի Carla Cametti PD էլեկտրիկ
2009 ս Խառնաշփոթ Tangle Ջոն
2011 ս Բազուրայի նախագիծը The Bazura Project չարագործ
2012 ս Բայքերենր։ Զենքի եղբայրներ Bikie Wars: Brothers in Arms «Ստվեր»
2012 ս Հաղթողներ և պարտվողներ Winners & Losers Ջեքսոն Նորթոն
2014 ֆ Անոմալիա The Anomaly լրտես Ռիչարդ Էլկին / Անոմալիա № 13
2014 ֆ Հատուցում The Reckoning խուզարկու Ջեյսոն Փիրսոն
2014 ֆ Սպանիր ինձ երեք անգամ Kill Me Three Times Դիլան Սմիթ
2015 ֆ Անսահմանություն Infini Չարլի Քենթ
2016 ֆ Օսիրիսի զավակը։ Գիտական ֆանտաստիկա, թողարկում 1 Science Fiction Volume One: The Osiris C5hild Թրևիք (հնչյունավորող)
2016-2020 ս Վայրի արևմուտքի աշխարհը Westworld Էշլի Սթաբս
2017 ֆ Թոր։ Ռագնարյոկ Thor: Ragnarok դերասան, որը թատերական բեմականացման մեջ խաղացել է Թորի դերը
2018 ֆ Կարմիր գետ River Runs Red Վոն
2018 ֆ Կոնտակտ Encounter Ուիլ Դոուքինզ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]