Լյուբոմիր Կաբակչիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուբոմիր Կաբակչիև
Ծնվել էդեկտեմբերի 1, 1925(1925-12-01)
ԾննդավայրԿազանլիկ, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա
Մահացել էօգոստոսի 11, 1986(1986-08-11) (60 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունդերասան և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
«Կյուրեղ և Մեթոդիոս» շքանշան և Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության շքանշան
IMDbID 0434010

Լյուբոմիր Պետկով Կաբակչիև (բուլղար․՝ Любомир Петков Кабакчиев, դեկտեմբերի 1, 1925(1925-12-01), Կազանլիկ, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա - օգոստոսի 11, 1986(1986-08-11), Սոֆիա, Բուլղարիա), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, ռեժիսոր, թատերական, հասարակական և քաղաքական գործիչ։ Բուլղարիայի վաստակավոր դերասան (1963)։ Բուլղարիայի ժողովրդական դերասան (1970), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975)։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբոմիր Կաբակչիևը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 1-ին Կազանլիկում, Բուլղարիայի թագավորություն։ Իր թատերական կարիերան սկսել է Կազանլիկի «Կայծ» ազգային հասարակական կենտրոնի սիրողական բեմում։ 1946-1950 թվականներին իրավունք է սովորել Սոֆիայի համալսարանում։ 1949-1953 թվականներին ուսումը շարունակել է Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիայում։

1953-1986 թվականներին եղել է Իվան Վազովի անվան ազգային թատրոնի դերասան։ 1951 թվականից նկարահանվել է կինոյում։

1960-1986 թվականներին դերասանական վարպետություն է դասավանդել Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիայում, օգնական (1960), դոցենտ, պրոֆեսոր (1985)։

1970-1986 թվականներին Բուլղարիայի դերասանների միության նախագահ։

1971-1981 թվականներին եղել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամի թեկնածու, 1981-1986 թվականներին՝ Բուլղարիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։ Բուլղարիայի ազգային ժողովի պատգամավոր (1986)[1]։ Միջազգային թատերական ինստիտուտի անդամ։

Լյուբոմիր Կաբակչիևը մահացել է 1986 թվականի օգոստոսի 11-ին Սոֆիայում՝ 60 տարեկան հասակում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լյուբոմիր Կաբակչիևի անունը կրում է Կազանլիկի թատրոնը[3] և նրա փողոցները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Народни представители в девето народно събрание на Народна република България, Изд. Наука и изкуство, 1987, с. 284
  2. «Почетни граждани на Стара Загора». Община Стара Загора. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  3. «Театър "Любомир Кабакчиев", гр. Казанлък». www.teatarkazanlak.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]