Լի Գրանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Գրանտ
Ծնվել էոչ վաղ քան հոկտեմբերի 31, 1925 և ոչ ուշ քան հոկտեմբերի 31, 1931
ԾննդավայրՆյու Յորք շրջան
ԿրթությունԵրաժշտության և արվեստի բարձրագույն դպրոց, Neighborhood Playhouse թատերական դպրոց, HB Studio և Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, սցենարիստ, կինոպրոդյուսեր և դերասանուհի
Ամուսին(ներ)Առնոլդ Մենոֆ և Joseph Feur?
Երեխա(ներ)Դայնա Մենոֆ
Պարգևներ և մրցանակներ

Լի Գրանտ (ծննդյամբ Լյովա Հասկել Ռոզենթալ), (անգլ.՝ Lee Grant, ոչ վաղ քան հոկտեմբերի 31, 1925 և ոչ ուշ քան հոկտեմբերի 31, 1931, Նյու Յորք շրջան), ամերիկացի դերասանուհի, «Օսկար» և «Էմմի» մրցանակների մրցանակակիր, կինոռեժիսոր, 1950-ականներին հայտնվել է Հոլիվուդյան հակամունիստական սև ցուցակում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Գրանտ, 1961թ.

Լյովան ծնվել է 1927 թվականի հոկտեմբերի 31-ին (ըստ տարբեր աղբյուրների՝ ծննդյան տարին տատանվում է 1925-1928 թվականների միջև) Նյու Յորքում, հրեաների ընտանիքում, որը ներգաղթել է Արևելյան Եվրոպայից։ Նրա մայրը՝ Վիտին, դպրոցի ուսուցիչ էր, իսկ հայրը՝ Աբրահամ Վ. Ռոզենթալը անշարժ գույքի գործակալ։ Չորս տարեկանում Լյովան դարձել է բալետի պարուհի, ելույթ է ունեցել Նյու Յորքի Մետրոպոլիտենի օպերայում, իսկ ավելի ուշ հետաքրքրվել է պարով ու դերասանությամբ։ Նա հնարել է իր բեմական անունը՝ Լի Գրանտ, համատեղելով Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ երկու գեներալի ազգանուններ[1]։

1978

Լի Գրանտի առաջին հաջողությունը սկսվել է այն բանից հետո, երբ Բրոդվեյի թատրոնում «Դետեկտիվ պատմություն» պիեսում խաղացել է գողի դերը։ Դեբյուտը ֆիլմում կատարել է 1951 թվականին՝ Սիդնի Քինգսլիի «Դետեկտիվ պատմություն» պիեսի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմում, որից հետո նա առաջադրվել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար|«Օսկար]]ի»՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար]] և մրցանակի է արժանացել Կաննի կինոփառատոնում։ 1950-ական թվականներին Լի Գրանտին հրավիրել են հակաամերիկյան գործունեության հանձնաժողով, որպեսզի իր ամուսնու, դրամատուրգ Առնոլդ Մանոֆի դեմ ցուցմունք տա։ Բայց նա հրաժարվել է ներկայանալ և ցուցմունք տալ, ինչի արդյունքում նա ընկել է Հոլիվուդի «Սև ցուցակ»[2]։ Լի Գրանտի համար մեծ կինոյում գրեթե մեկ տասնամյակ հայտնվելուց հետո փակվեց, նա զբաղվել է իր կարիերայով թատրոնում և հեռուստատեսությունում։ 1966 թվականին նա ստացել է «Էմմի» մրցանակ «Փեյթոն Փլեյս» հեռուստասերիալում Ստելլաի դերը կատարելու համար[3]։

Լի Գրանտի կինոյի կարիերան սկսել է վերակենդանանալ 1960-ականների վերջին։ 1967 թվականին նա խաղացել է Ժաքլին Սյուզանի «Տիկնիկների հովիտ» գրքի հիման վրա նկարանահանած ֆիլմում։ Նա ևս երեք անգամ առաջադրվել է «Օսկարի»՝ 1971 թվականին «Երկիրի տերը» ֆիլմում ունեցած դերակատարման համար և 1977 թվականին՝ «Անիծյալի ճանապարհորդություն» ֆիլմում, իսկ 1976 թվականին նրան շնորհվել է «Օսկար» մրցանակ՝ «Շամպուն» ֆիլմում ունեցած դերի համար։ 1971 թվականին դերասանուհին երկրորդ անգամ «Էմմի» մրցանակի է արժանացել «Նեոնային առաստաղ» ֆիլմի դերի համար։ 1970-ականներին Լի Գրանտը զբաղվել է ռեժիսորական աշխատանքով, իսկ 1986 թվականին նրա «Ամերիկայում և դրանից դուրս» վավերագրական ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի։

Ընտրված Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանում Դեր
1951 ֆ Դետեկտիվ պատմություն Detective Story խանութպան
1953—1954 ս Փնտրում եմ վաղվա օրը Search for Tomorrow Ռոուզ Պիբոդի
1955 ֆ Փոթորիկ վախ Storm Fear Էդնա Ռոջերս
1963 ֆ Պատշգամբ The Balcony Կարմեն
1965—1966 ս Փեյթոն Փլեյս Peyton Place Ստելլա Կերնակ
1967 ֆ Տոթ հարավային գիշերվա ժամանակ In the Heat of the Night Տիկին Լեսլի Կոլբերտ
1967 ֆ Տիկնիկների հովիտ Valley of the Dolls Միրիամ
1967 ս Մեծ հովիտ The Big Valley Ռոզի Ուիլյամս
1968 ֆ Բարի երեկո տիկին Քեմփբել Buona Sera, Mrs. Campbell Ֆրից Բրեդդոկ
1969 ֆ Կորած Marooned Սելյա Պրուտտ
1971 ս Կոլոմբո Columbo Լեսլի Ուիլյամս
1975 ֆ Շամպուն Shampoo Ֆելիցիա Կարպֆ
1976 ֆ Ճանապարհորդություն անիծյալների համար Voyage of the Damned Լիլիան Ռոզեն
1977 ֆ Օդանավակայան 77 Airport '77 Կարեն Ուոլաս
1978 ֆ Օմեն 2 Դամիեն Damien։ Omen II Էն Թորնը
1978 ֆ Ռոյ The Swarm Անն Մակգրեգոր
1991 ֆ Պաշտպանելով ձեր կյանքը Defending Your Life Լենա Ֆոստեր
1996 ֆ Սա իմ երեկույթն է It's My Party Ամալիա Ստարկ
2000 ֆ Դոկտոր Թին և նրա կանայք Dr. T & the Women բժիշկ Հարպեր
2001 ֆ Մալհոլանդ Դրայվ Mulholland Drive Լուի Բոններ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1966-«Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի դրամատիկական սերիալի» («Փեյթոն Փլեյս»)

1971-«Լավագույն դերասանուհի կարճ սերիալում» («Նեոնային առաստաղ»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lee Grant – Broadway Cast & Staff | IBDB». www.ibdb.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  2. August 3, CBS News; 2014; Am, 10:38. «Lee Grant on life beyond the Hollywood blacklist». www.cbsnews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին. {{cite web}}: |last2= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. «Lee Grant». www.cbsnews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Գրանտ» հոդվածին։