Լեզգիներ (լեզգիերեն՝ лезгияр, ռուսերեն՝ лезгины), ժողովուրդ, որը ապրում է գերակշռությամբ հարավային Դաղստանում և հյուսիսարևելյան Ադրբեջանում։ Խոսում են լեզգիերեն, որը պատկանում է նախ-դաղստանյան լեզվաընտանիքի լեզգիական ճյուղին, թաբասարաներենի և ագուլերենի հետ կազմում է արևելալեզգիական խումբը։ Շատերը խոսում են նաև ռուսերեն և ադրբեջաներեն։ Լեզգիների ընդհանուր թիվը կազմում է 700.000-ից մինչև 1 միլիոն, որից 473․722 ապրում են Ռուսաստանի Դաշնությունում և 193․300՝ Ադրբեջանում։ Հավատացյալ լեզգիների մեծ մասը սուննիմուսուլման են։ Կա նաև շիա մուսուլման փոքրամասնություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 513)։