Լեգենդ դաշնակահարի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեգենդ դաշնակահարի մասին
անգլ.՝ The Legend of 1900
Երկիր Իտալիա[1]
Ժանրդրամա, ռոմանտիկ ֆիլմ, անկախ ֆիլմ և կինոկատակերգություն[2]
Թեմաջազ[1], սոցիալական մեկուսացում[1] և հանճարեղություն[1]
ՀիմքNovecento?
Թվականհոկտեմբերի 28, 1998[3]
Լեզուանգլերեն, իտալերեն և ֆրանսերեն
ՌեժիսորՋուզեպե Տորնատորե[1]
ՊրոդյուսերՋուզեպե Տորնատորե[1]
Սցենարի հեղինակՋուզեպե Տորնատորե[1]
ԴերակատարներԹիմ Ռոթ[1], Փրուիթ Թեյլոր Վինս[1], Մելանի Թիերի, Բիլ Նան[1], Փիթեր Վոն, Գաբրիելե Լավիա, Անջելո դի Լորետա, Քևին ՄաքՆելլի, Մայքլ Սափնիք, Անիտա Ձագարիա, Նիկոլա Դի Պինտո, Պիեռլուիջի Կոպոլա, Քլարենս Ուիլյամս III[1], Սիդնի Քոուլ, Նիալ Օ'Բրայան, Ալբերտո Վասկես և Հիթքոութ Ուիլյամս[4]
ՕպերատորԼայոշ Կոտաի[5][1]
ԵրաժշտությունԷնիո Մորիկոնե[1]
Նկարահանման վայրՀռոմ և Օդեսա
Տևողություն160 րոպե

Լեգենդ դաշնակահարի մասին (իտալ.՝ La leggenda del pianista sull'oceano . «Լեգենդ դաշնակահարի մասին՝ օվկիանոսի խորքում», անգլ.՝ Legend of 1900. «Լեգենդ հազար ինը հարյուրի մասին»), իտալացի ռեժիսոր Ջուզեպե Տորնատորեի ֆիլմը՝ երաժշտական դրամայի ժանրով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Ալեսանդրո Բարիկոյի «Նովեչենտոյի» («Քսաներորդ դար») գրքի հիման վրա։

Դա ֆիլմ-դյուցազներգություն է՝ մի նավի վրա տեղի է ունեցել մի ամբողջ դարաշրջան և աշխարհ։ Երաժշտության, ընկերության, սիրո, տառապանքների մի զարմանալի աշխարհ՝ որը անցել է հերոսների աչքերով շատ տարիներ։ Սա պատմություն է մի դաշնակահարի, ով ծնվել և իր ողջ կյանքը ապրել է նավում, որտեղ էլ հենց պատիվ է վայելել՝ նվագելով դաշնամուր։ Նրա կյանքի մասին պատմում է իր ընկեր շեփորահարը, ում հետ միասին նվագել են նվագախմբում։ 1900թվականի հենց առաջին օրը «Վիրջինիա» նավի դաշնամուրի վրա գտնվեց փոքրիկ տղան, ով անցկացրեց իր ամբողջ կյանքում ապրելով և դուրս չգալով նավից։ Գաղտնի ձևով սովորելով դաշնամուր նվագել՝ տղան, ստանալով Դենի Բուդմեն Տ. Դ. Լիմոն հազար ինը հարյուրերորդ անվանումը, զբաղեցնում էր ամբոխին՝ նվագելով ռեստորանային նվագախմբում։ Իր հետ են կապված անհավատալի պատմություններ, իսկ իր կյանքը վերածվել է հիասքանչ լեգենդի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թիմ Ռոթ - Նովեչենտո (Դենի Բուդմեն Տ. Դ. Լիմոն հազար ինը հարյուրերորդ)
  • Փրուիթ Թեյլոր Վինս - Մաքս Տունի
  • Մելանի Տյերի - աղջիկ
  • Բիլ Նան - Դենի Բուդման
  • Քլորենս Ուիլյամս - Ջելի Ռոլ Մորթոն
  • Վոն Փիթեր - Պոփս, խանութի տեր
  • Նայել Օ՛Բրայան - նավահանգստի վարպետ
  • Գեբրիել Լավիա - ագարակատեր
  • Վերնոն Ներս - Ֆրից Հերման, խմբի ղեկավար
  • Կորի Բակ - երիտասարդ հազար ինը հարյուրերորդ
  • Հարի Դիտսոն - կապիտան

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Ջուզեպե Տորնատորե, Ալեսանդրո Բարիկո
  • Ռեժիսոր՝ Ջուզեպե Տորնատորե
  • Օպերատոր՝ Լայոշ Կոլտայի
  • Կոմպոզիտոր՝ Էնիո Մորիկոնե
  • Պրոդյուսերներ՝ Մարկո Հիմենց, Լաուրա Ֆատորի, Ֆրանչեսկո Տորնատորե

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 - «Դավիդ դի Դոնաթելո» մրցանակ
  1. Լավագույն օպերատորական գործ - Լայոշ Կոլտաի
  2. Կոստյումների լավագույն դիզայն - Մաուրիցիո Միլենոթի
  3. Լավագույն ռեժիսյորական գործ - Ջուզեպե Տորնատորե
  4. Լավագույն երաժշտություն - Էնիո Մորիկոնե
  5. Լավագույն դիզայն - Ֆրանչեսկո Ֆրիգերի
  • 1999 - «Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ»
  1. Լավագույն օպերատորական գործ - Լայոշ Կոլտաի
  • 2000 - Մրցանակ «Ոսկե գլոբուս»
  1. Լավագույն երաժշտություն ֆիլմի համար - Էնիո Մորիկոնե

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 - «Դավիթ դի Դոնաթելո» մրցանակ
  1. Լավագույն ֆիլմ
  2. Լավագույն սցենար - Ջուզեպե Տորնատորե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]