Լարիսա Ալավերդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լարիսա Ալավերդյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1943 (80 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ |
Լարիսա Ասատուրի Ալավերդյան (սեպտեմբերի 21, 1943, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական-քաղաքական գործիչ, չորրորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր[1]։ Նախախորհրդարանի և Հիմնադիր խորհրդարանի պատվավոր անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բաքվում 1943 թվականի սեպտեմբերի 21-ին։ 1966 թվականին ավարտելով Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտը՝ անցել է մանկավարժական աշխատանքի որպես մաթեմատիկայի և գծագրության ուսուցիչ։
1960-1965 թվականներին աշխատել է Բաքվի թիվ 2 մանկատանը որպես դաստիարակ, 1966-1967 թվականներին՝ Դաշքեսանի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ մաթեմատիկայի ուսուցիչ, 1967-1990 թվականներին՝ Հայաստանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում՝ սկսած կրտսեր գիտաշխատողից մինչև բաժնի վարիչ, և հաշվիչ կենտրոններում՝ սկսած բաժնի վարիչից մինչև տնօրենի տեղակալ։
1988-1991 թվականներին եղել է «Արցախ» հայրենակցական միության հիմնադիր անդամ և պատասխանատու քարտուղար, 1991-1995 թվականներին՝ Հայաստանի ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, 1995-2004 թթ. և 2006-2007 թթ.՝ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն։ 2004-2006 թվականներին եղել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան։
2002 թվականից դասախոսում է Հայ-ռուսական համալսարանում։
2007 թվականին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։
Կանանց հանրապետական խորհրդի, Հայաստանի Նախագահին առընթեր արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հարցերի, Պաշտպանության նախարարությանն առընթեր անհայտ կորածների, պատանդների և զինգերիների հարցերի, Միգրացիայի և փախստականների վարչությանը կից փորձագիտական խորհրդի, ԱՀՌԾ-ի պատրաստման խորհրդի և աշխատանքային խմբի անդամ է։
Լարիսա Ալավերդյանը մասնակցել է տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ հանդիպումների, հեղինակ է տարբեր ժողովածուների ու հրապարակումների։
Արցախին վերաբերող մի շարք փորձագիտական փաստաթղթերի հեղինակ է։
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և ադրբեջաներեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
Նախորդող Ստյոպա Սաֆարյան |
ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյան 09 սեպտեմբերի 2009 թ. - 31 մայիսի 2012 թ. |
Հաջորդող Զարուհի Փոստանջյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյան 01 մարտի 2004 թ. - 04 հունվարի 2006 թ. |
Հաջորդող Արմեն Հարությունյան |
|
|
|
- Սեպտեմբերի 21 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քաղաքական գործիչներ
- ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավորներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Հայ հասարակական գործիչներ
- Խորհրդահայեր
- Հայ մանկավարժներ
- 21-րդ դարի հայ քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի հայ քաղաքական գործիչներ