Լաուրա Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լաուրա Գևորգյան
Ծնվել էհունվարի 28, 1939(1939-01-28) (85 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1962)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Էդմոնդ Քեոսայան
Երեխա(ներ)Դավիթ Քեոսայան և Տիգրան Քեոսայան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Լաուրա Աշոտի Գևորգյան (հունվարի 28, 1939(1939-01-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոդերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1979), խորհրդային հայտնի կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի կինը և ռուսաբնակ կինոռեժիսոր, կլիպմեյքեր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի մայրը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ Ֆիմերում նկարահանվել է 1968 թվականից[2]։ «Տղամարդիկ» ֆիլմում հանդես է եկել նաև որպես ռեժիսորի օգնական[3]։

2020 թվականի հուլիսին միացել է Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստանի իշխանություններին ուղղված նամակին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1994 Լաբիրինթ սևազգեստ կին
1988 Համբարձում Թագուհի
1987 Մեզանից երեքը
  • Պատրանք
1984 Մենք դեռ կհանդիպենք
1984 Հեծյալը, որին սպասում էին
1982 Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը Աննա
1979 Լեգենդ ծաղրածուի մասին Նազան
1978 Հուսո աստղ Սաթենիկ
1977 Խոնարհվիր վաղվա օրվան
1975 Երբ գալիս է սեպտեմբերը Նունե Կոնդրիկովա
1974 Մարդն Օլիմպոսից դրվագ
1974 Լքված հեքիաթների կիրճը Արփեն
1974 Քսենյա՝ Ֆեոդորի սիրելի կինը դրվագ
1972 Տղամարդիկ Ղազարյանի կին
1970-1971 Ռուսական կայսրության թագը կամ

կրկին անորսալիները

բուժքույր
1968 Անորսալիների նոր արկածները Կուդասովի կին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Лаура Геворкян». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  2. Неофициальный сайт Тиграна Кеосаяна
  3. Laura Gevorkyan on International Movie Database