Լանդտագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստորին Սաքսոնիա երկրամասի լանդտագի նիստերի դահլիճը

Լանդտագ[1] (Landtag գերմ.՝ land - երկիր և գերմ.՝ tag - ժողով[2]), երկրամասի խորհրդարան (պառլամենտ) Գերմանիայում և Ավստրիայում, ինչպես նաև Լիխտենշտայնի իշխանության խորհրդարանը։ Տարբեր ժամանակներում և տարբեր երկրներում լանդտագը տարբեր իմաստ, դեր ու նշանակություն է ունեցել.

  1. Դասային ներկայացուցչական մարմիններ միջնադարյան գերմանական պետություններում։
  2. Իշխանության տեղական մարմիններ գերմանական որոշ իշխանություններում՝ XVI–XVII դդ., XIX դ. սկզբից՝ տեղական հարցեր լուծող դասային ներկայացուցչական ժողովներ։
  3. Ներկայացուցչական մարմին Հյուսիս–Գերմանական միությունում մինչև 1871-ը։
  4. Ներկայացուցչական մարմիններ մի շարք պետություններում (Գերմանիայում երկրների բարձրագույն ներկայացուցչական մարմիններ, Բրեմեն և Համբուրգ քաղաքների մունիցիպալ մարմիններ ևն)։
  5. Ընտրովի ներկայացուցչական մարմին Լիվոնիայում՝ 1419–1516-ին, հետագայում ազնվականական ժողովներ՝ Կուռլանդիայում, Էստլանդիայում և Լիֆլանդիայում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ландтаг, -а (местный орган представительной власти в Германии, Австрии). Կաղապար:Книга:Прописная или строчная
  2. А. Я. Сухарев, В. Е. Крутских, А. Я. Сухарева, «Малый юридический словарь.» — Москва: Инфра-М, 2003 год.
  3. А. Н. Чудинов, «Словарь иностранных слов, вошедших в состав русского языка.», 1910 год.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Водовозов В. В. (1890–1907). «Ландтаг, в Германии». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • А. Д. Михельсон, «Объяснение 25000 иностранных слов, вошедших в употребление в русский язык, с означением их корней.», 1865 год.
  • А. Н. Чудинов, «Словарь иностранных слов, вошедших в состав русского языка.», 1910 год.
  • А. Я. Сухарев, В. Е. Крутских, А. Я. Сухарева, «Большой юридический словарь.» — Москва: Инфра-М, 2003 год.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 484