Լամերմուրյան հարսնացուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լամերմուրյան հարսնացուն
անգլ.՝ The Bride of Lammermoor
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական վեպ
Ձևվեպ
ՀեղինակՎալտեր Սքոթ
ԵրկիրՇոտլանդիա
Բնագիր լեզուշոտլանդերեն
Գրվել է1819 թվական
ՏեսարանLammermuirs?
ԿերպարներՋեդեդիա Քլեյշբոթամ և Caleb Balderstone?
ՀրատարակչությունԱրչիբալդ Կոնստեբլ
Հրատարակվել է1819 թվական
ՇարքՊանդոկապանի պատմությունները
ՆախորդԷդինբուրգյան բանտ
ՀաջորդԼեգենդ Մոնտրոզի մասին
 The Bride of Lammermoor

«Լամերմուրյան հարսնացուն» (անգլ.՝ The Bride of Lammermoor), Վալտեր Սքոթի պատմական վեպը, հրատարակվել է 1819 թվականին։ «Լեգենդ Մոնտրոզի մասին» վեպի հետ միասին մտնում է «Պանդոկապանի պատմությունները» շարքի երրորդ մասի մեջ։ Վեպերը հրապարակվել են միասին, «Լամեմուրյան հարսնացուն» ընդգրկել է առաջին երկու և երրորդ հատորի կեսը, իսկ «Լեգենդ Մոնտրոզի մասին» վեպը՝ երրորդ հատորի մնացած մասը և չորրորչ հատորը[1]։ Սյուժեի հիման վրա իտալացի երգահան Դոնիցետին գրել է «Լյուչիա դի Լամեմուր» օպերան։

Գործողությունները կատարվում են Շոտլանդիայում, թագուհի Աննայի (1702—1714 թվականներ) կառավարման ժամանակաշրջանում։ Սյուժեն, որը պատմում է ողբերգական սիրո պատմություն «Ռոմեո և Ջուլիետ» ոճով, շոտլանդական ազնվականության երկպառակչական կռիվների ֆոնի վրա[2], հիմնված է իրական դեպքերի վրա։ Դեռևս մանուկ ժամանակ Վաքտեր Սքոթը լսել էր ընտանեկան ողբերգության մասին, որի մասին պատմությունը նրա տատիկի սիրելին էր[1]։ Լյուսի Էշտոնի նախատիպն է հանդտսանում Ջանեթ Դալրիմպլը (անգլ.՝ Janet Dalrymple), հանրահայտ իրավաբան Ջայմս Դալրիմպլի դուստրը։ Նրա ընտանիքը համակրում էր կովենանտերներին, իսկ Ջանեթը գաղտնի նշանադրվում է ռոյալիստ լորդ Ռուտերֆորդի հետ։ Նա ստիպված է լինում խոստովանել այդ և խզել նշանադրությունը, երբ ծնողները ներկայացնում են ուրիշին, որը նրանց կարծիքով հարմար փեսացու էր նրա համար։ Հարսանիքի գիշերը Ջանեթը, խելագարության մոլուցքի ժամանակ, ծանր վիրավորում է տղամարդուն, որին հավանություն էին տվել նրա ծնողները և ինքը մահանում է երկու շաբաթ անց, այդպես էլ ուշքի չգալով[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը կազմված է երեսունհինգ գլուխներից[3]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վեպի ստեղծման մասին պատմությունը ծավալուն տեղ է զբաղեցնում Սքոթի կենսագիր Ջ. Գ. Լոկհարտի «Վալտեր Սքոթի կյանքը» (անգլ.՝ Life of Sir Walter Scott, 1837—1838 թվականներ) գրքում։ Լոկհարտը գրում է, որ Սքոթը տառապում էր որովայնի տանջալից ջղաձգումներից և ամբողջ վեպը թելադրվել է նրա կողմից՝ անկողնուց։ Այն հրապարակվում է մինչ հեղինակի ամբողջական ապաքինումը և, ըստ Լոկհարտի խոսքերի, Սքոթը չափազանց հիվանդ էր, որպեսզի զբաղվեր խմբագրմամբ, իսկ ապաքինումից հետո, իբր թե ի վիճակի չէր հիշել ոչ մի դրվագ կամ գործող անձ «Լամեմուրյան հարսնացու»-ից։ Այնուամենայնիվ, Սքոթի ձեռագրով է գրված պահպանված ձեռագրերի մեծամասնությունը, որոնցում նույնպես առկա են հեղինակային ուղղումները[1]։ Վեպը ավարտին է հասցվում 1819 թվականի ապրիլի կեսերին[4]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «The Bride of Lammermoor (Tales of My Landlord, Third Series)» (անգլերեն). Edinburgh University Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. Толстова, Анна. Неделя 29.01 - 05.02.2007 // Коммерсант. Власть. — East View, 2007. — В. 3. — С. 47.
  3. Վեպի էլեկտրոնային տարբերակը
  4. «A Legend of Montrose (Tales of My Landlord, Third Series)» (անգլերեն). Edinburgh University Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին.