Լակտոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոլեկուլային կառուցվածքը α-կաթնաշաքար, ինչպես սահմանված է X-ray բյուրեղագրության

Լակտոզ, կաթնաշաքար, C12H22O11, երկշաքար, առաջանում է D գալակտոզի և D գլյուկոզի մնացորդներից։ Գոյություն ունի α և β ձևերով։ Բյուրեղական վիճակում ստացվել է 3 ձևափոխություններով՝ α ձևով։

  • (հալման ջերմաստիճանը՝ 223 °C), 3 ձևով
  • (հալման ջերմաստիճանը՝ 252 °C) և միահիդրատի α ձևով
  • (հալման ջերմաստիճանը՝ 202 °C)

Լուծվում է ջրում, նոսրացած էթիլ սպիրտում։ α ձևն առկա է բոլոր կաթնասունների կաթում (2—8,5%), մտնում է օլիգոշաքարների, գլիկոլիպիդների, գլիկոպրոտեիդների բաղադրության մեջ։ Օրգանիզմում Լակտոզ հեշտացնում է կալցիումի ներծծումն աղիներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 477