Լաթերան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաթերանյան բազիլիկի ճակատամասը՝ ձևավորված Ալեսսանդրո Գալիլեի կողմից 1735 թվականին

Լաթերան և Լաթերանո՝ Հռոմի մի քանի ճարտարապետական նախագծերի անվանում։ Պատկանել են նախկին Հռոմեական կայսրության Լաթերանուս ընտանիքին։ Լաթերանները կորցրեցին իրենց ունեցվածքը Կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք, որը այն տվեց Կաթոլիկ եկեղեցուն 311 թվականին։

Ամենահայտնի Լաթերանյան կառույցը Լաթերանյան պալատն է, որին անվանում էին «Պապերի Պալատ» և Լաթերանի բազիլիկ եկեղեցին՝ Հռոմի եկեղեցին, որը չնայած Իտալիայի մաս էր, համարվում է Սուրբ Աթոռի սեփականությունը։ Դա եղավ Լաթերանյան պայմանագրի[1] արդյունքում, ըստ որի Սուրբ Աթոռն ուներ արտատարածքային արտոնություններ։ Պապի պաշտոնական եկեղեցական նստավայրը Լաթերանի բազիլիկ եկեղեցու աբսիդում է։ Լաթերանյան բազիլիկը քրիստոնեական ամենահին բազիլիկն է։

Բազիլիկի կողքին Լաթերանյան մկրտարանն է՝ ամենահին քրիստոնեական մկրտարաններից մեկը։ Լաթերանյան համալիրի մյուս բաղկացուցիչ մասը Սուրբ աստիճանն է, Սանկտա Սանկտորում աղոթարանը[2] և Սբ. Լեո III Պապի եռօթոցը։

Պապական Լաթերանյան համալսարանը Հռոմի պապական համալսարաններից մեկն է։ Նախկին Լաթերանյան թանգարանը դադարել է գոյություն ունենալ 1970 թվականից, երբ Հովհաննես XXIII պապը հավաքածուները տեղափոխեց Վատիկանի թանգարաններ[3]։ Ֆիլիպինների Colegio de San Juan de Letran եկեղեցական քոլեջը, որ հիմնադրվել է 1620 թվականի, կրում է Սբ. Ջիովանի ին Լաթերանի անունը։

Բազիլիկը և պալատը

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Lateran Treaty
  2. The Sancta Sanctorum chapel is a chapel entered from the Scala Sancta (holy staircase) of the Lateran Palace, Rome.
  3. "Vatican Museums". Office of the President, Vatican City State. Retrieved 2009-09-29.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]