Լա Պլատա (Արգենտինա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լա Պլատա (այլ կիրառումներ)
Լա-Պլատա
La Plata
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ԵրկրամասԲուենոս Այրես
Հիմնադրված էնոյեմբերի 19, 1882 թ.
Մակերես27 կմ²
ԲԾՄ26±1 մետր
Բնակչություն643 133 մարդ (2010)
Հեռախոսային կոդ+54 221
Փոստային ինդեքսB1900
Փոստային դասիչ1900
Պաշտոնական կայքlaplata.gov.ar
Լա Պլատա (Արգենտինա) (Արգենտինա)##
Լա Պլատա (Արգենտինա) (Արգենտինա)

Լա Պլատա[1][2] ( իսպ.՝ Las Lomas de la Ensenada կամ իսպ.՝ Lomas de Ensenada), քաղաք Արգենտինայում, հանդիսանում է Բուենոս-Այրես նահանգի վարչական կենտրոնը։ Ընկած է Լա Պլատա|Լա-Պլատա էստուարիայի ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուենոս-Այրեսին դաշնային օկրուգի կարգավիճակ տալուց հետո` 1880 թվականին, որոշում ընդունվեց փոխադրել նահանգի կենտրոնը հատուկ այդ նպատակի համար կառուցված Լա-Պլատա քաղաք։ Այդ հողերը հայտնի էին «Ծովածոցի (Ծովախորշի) բլուրներ» անվամբ (իսպ.՝ Las Lomas de la Ensenada կամ իսպ.՝ Lomas de Ensenada)։ Տարածքն ընկած է հարավ-արևելքի Մար-Դել-Պլատա և հյուսիս-արևմուտքի Բուենոս-Այրես քաղաքների ճանապարհին, Ատլանտյան օվկիանոսի երկայնությամբ և Լա-Պլատա էստուարիայի ափերին։ Ընդունված է Լա-Պլատայի հիմնադրման տարեթիվ համարել1882 թվականի նոյեմբերի 19-ը, երբ Բուենոս Այրես նահանգի նահանգապետ Դարդո Ռոչան նոր քաղաքի շինարարությանը դրեց առաջին քարը։ Ռոչայի որոշմամբ քաղաքում պիտի տեղավորվեին նահանգային բոլոր կառավարչական հիմնարկները, ինչպես նաև` համալսարանը։ Քաղաքի ճարտարապետ Պեդրո Բենուան մշակել էր պլան, որի հիմքում քաղաքների կենտրոնների կառուցման ռացիոնալիստական մոտեցումն էր։ Քաղաքը քառակուսաձև է, ունի կենտրոնական հրապարակ, որտեղ տեղակայված է կենտրոնական զբոսայգին և երկու անկյունագծային ավենյուներ` գլխավոր փողոցներով` ձգված հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք։ Քաղաքի մասերը փոխարինում են մեկը մյուսին ֆրակտալի սկզբունքով, իսկ այդ մասերը իրենցից ներկայացնում են ոչ մեծ՝ 6×6 չափսի, երկարությամբ ձգված կառույցահատվածներ ( բլոկ)։ Անկյունագծային ավենյուներին մոտիկ փողոցները հատում են նրանց ուղիղ անկյամբ` կազմելով յուրօրինակ ցանց։ Այդ է պատճառը, որ Լա-Պլատան ստացել է «la ciudad de las diagonales» «Անկյունագծերի քաղաք» մականունը։ Քաղաքի ևս մեկ անվանում` «la ciudad de los tilos»` «լորենիների քաղաք», ստացել է փողոցների երկարությամբ տնկված մեծ քանակությամբ այդ ծառերից։ 1884 թվականին քաղաքի փողոցները սկսեցին լուսավորվել էլեկտրականությամբ, ի դեպ` դա առաջին էլեկտրական լուսավորությունն էր ողջ Լատինական Ամերիկայում։ 1952 թվականին քաղաքը վերանվանվեց Էվա Պերոն` ի պատիվ Արգենտինայի ժողովրդական հերոսուհու, իսկ նախկին անունը քաղաքին վերադարձվեց 1955 թվականին։

Մշակույթ և գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տները և փողոցները կառուցված են խիստ մասոնական խորհրդանիշերով,որովհետև և՛ նահանգապետը` Ռոչան, և՛ ճարտարապետը` Բենուան համարվում են մասոններ։ Նահանգային կառավարական շենքերը կառուցվում էին միջազգային ճարտարապետության մրցակցային պայմաններում։ Այսպես, նահանգապետի պալատը կառուցվել և ոճազարդվել էր իտալացիների կողմից,իսկ քաղաքապետարանը (եվրոպական մի շարք երկրներում անվանում են Ռատուշա)` գերմանացիների։ Լա-Պլատայի Մայր տաճարը համարվում է Արգենտինայի ամենախոշոր եկեղեցին։ Լա Պլատայում է գտնվում Լատինական Ամերիկայի միակ շենքը` վիրաբույժ Կուրուչետի մասնավոր տունը,որը կառուցել է ճարտարապետ Լե Կորբյուզեն։ Լա-Պլատայում է գտնվում Արգենտինայի ամենանշանակալից համալսարաններից մեկը՝ Լա-Պլատայի Ժողովրդական համալսարանը, որը հիմնադրվել է 1897 թվականին և արդեն 1905 թվականին դարձել է պետական համալսարան։ Այն առաջին հերթին հեղինակավոր է իր աստղադիտարանով և թանգարանով (իսպ.՝ Museo de La Plata)։ Լա Պլատայի համալսարանը ֆիզիկոսի մասնագիտությամբ է ավարտել Էռնեստո Սաբատոն։ Նախքան գրող դառնալը, նա նաև դասախոսել է Սորբոնում և Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում` հիմնական մասնագիտությամբ։ Համալսարանում սովորել և դոկտորական դիսերտացիա է պաշտպանել մարդաբան և սոցիոլոգ Նեստոր Գարսիա Կանկլինին։ Այստեղ աշխատել են անվանի շատ այլ իսպանալեզու գիտնականներ, մասնավորապես` բժիշկ Ռենե Ֆավալորոն և բանասեր Պեդրո Էնրիկես Ուրենյան։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր սպորտային մարզաձևը համարվում է ֆուտբոլը:Քաղաքում հիմնվել են Արգենտինայի բարձրագույն դիվիզիոնի երկու թիմեր` «Էստուդիանտես» և «Խիմնասիա և Էսգրիմա»։ Առաջինի անվանումը` «ՈՒսանողներ», արտացոլում է գիտության կարևոր լինելը քաղաքի համար։ Էստուդիանտեսը 4 անգամ հռչակվել է Արգենտինայի չեմպիոն (գումարած մեկ սիրողական տիտղոս) և համարվում էր 1960-ականների վերջի աշխարհի ամենաուժեղ ակումբներից մեկը, քանի որ երեք անգամ անընդմեջ նվաճել էր Լիբերտադորեսի գավաթը, մեկ անգամ` Միջմայրցամաքային գավաթը` հաղթելով անգլիական Մանչեսթեր Յունայթեդ։ Երկրի չեմպիոնի տիտղոսը վերջին անգամ «Էստուդիանտեսը» նվաճել է 2010 թվականի դեկտեմբերին։ Խիմնասիա և Էսգրիման (Մարմնամարզություն և Սուսերամարտ) ընդամենը մեկ անգամ հաղթել է երկրի սիրողական առաջնությունը, բայց վերջին տարիներին նույնպես ցուցադրում է կայուն և բարձր արդյունքներ, մասնավորապես, 2007 թվականին Խիմնասիան մասնակցել է Լիբերտադորեսի գավաթի խաղերին։ 21-րդ դարի սկզբներին քաղաքում կառուցվել է միակ ֆուտբոլային մարզադաշտը երկու ակումբների համար՝ «Սյուդատ դե Լա-Պլատա»(իսպ.՝ Estadio Ciudad de La Plata

Բնակչություն, լեզու, կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոնը` կաթոլիկություն, բնակչության զգալի մասը` արգենտինացի, 2010 թվականի դրությամբ քաղաքում ապրում է 643 հազար մարդ[3]

Բնակլիմայական պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի կլիման

Լա-Պլատային հատուկ է տաք և խոնավ եղանակը։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 16.3 °C: Տարվա մեջ սովորաբար 126 պայծառ օր է լինում։ Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 1023մմ է, միջին խոնավությունը հասնում է 78% -ի։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Պլատայի կլիման, ըստ Köppen climate classification-ի դասակարգման, խոնավ մերձարևադարձային է[4]։ Ձմռանը ցերեկները սառն են, երեկոները՝ ցուրտ, որը երբեմն հասնում է սառցնելու աստիճանի[5]։ Ամենացուրտ ամսի՝ հուլիսի միջին ջերմաստիճանը 8.9 C|F|1 է։ Ձյուն հազվադեպ է տեղում (ձյան առատ տեղումներ արձանագրվել են ընդամենը հինգ անգամ՝ 1912 և 1928 թթ. հուլիսին, 1981 թ. հունիսի 22-ին, 2007 թ. հուլիսի 9-ին[6] և 2012 թ. հունիսի 6-ին[7][8]):

Լա Պլատա (1981–2010, extremes 1961–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 38.4
(101.1)
38.1
(100.6)
36.3
(97.3)
33.6
(92.5)
28.2
(82.8)
25.5
(77.9)
28.4
(83.1)
30.1
(86.2)
31.0
(87.8)
32.6
(90.7)
35.8
(96.4)
39.9
(103.8)
39.9
(103.8)
Միջին բարձր °C (°F) 28.9
(84)
27.6
(81.7)
25.7
(78.3)
21.8
(71.2)
18.0
(64.4)
14.7
(58.5)
14.0
(57.2)
16.3
(61.3)
17.8
(64)
21.1
(70)
24.1
(75.4)
27.3
(81.1)
21.4
(70.5)
Միջին օրական °C (°F) 22.8
(73)
21.8
(71.2)
20.0
(68)
16.2
(61.2)
12.7
(54.9)
9.9
(49.8)
8.9
(48)
10.7
(51.3)
12.5
(54.5)
15.7
(60.3)
18.4
(65.1)
21.1
(70)
15.9
(60.6)
Միջին ցածր °C (°F) 17.5
(63.5)
16.9
(62.4)
15.4
(59.7)
11.6
(52.9)
8.4
(47.1)
5.9
(42.6)
5.1
(41.2)
6.3
(43.3)
7.7
(45.9)
10.7
(51.3)
13.4
(56.1)
15.8
(60.4)
11.2
(52.2)
Ռեկորդային ցածր °C (°F) 5.4
(41.7)
4.1
(39.4)
1.8
(35.2)
−0.2
(31.6)
−3.4
(25.9)
−5.7
(21.7)
−5.4
(22.3)
−3.8
(25.2)
−2.7
(27.1)
−1.2
(29.8)
1.0
(33.8)
1.3
(34.3)
−5.7
(21.7)
Տեղումներ մմ (դյույմ) 108.8
(4.283)
114.3
(4.5)
124.5
(4.902)
86.8
(3.417)
79.3
(3.122)
52.6
(2.071)
61.4
(2.417)
61.3
(2.413)
69.8
(2.748)
110.6
(4.354)
103.9
(4.091)
95.2
(3.748)
1068,5
(42,067)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 8.1 7.2 8.0 7.4 6.0 6.2 6.3 6.4 6.9 8.8 8.4 7.6 87.3
% խոնավություն 73.6 78.1 80.6 81.9 83.2 84.2 83.3 81.1 79.2 79.1 76.4 72.9 79.5
Միջին ամսական արևային ժամ 251.1 229.6 210.8 186.0 155.0 120.0 127.1 161.2 171.0 207.7 225.0 238.7 2283,2
Տոկոս հնարավոր արևի լույս 57 62 55 55 48 41 41 48 48 52 54 52 51
Աղբյուր #1: Servicio Meteorológico Nacional[9][10]
Աղբյուր #2: NOAA (sun 1961–1990)[11]

Երկրաշարժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Պլատան ընկած է Պունտա դել Էստե (Punta del Este) կցվածքի վրա, և երկրաշարժերն այստեղ հազվադեպ են; Վերջինը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 10:27-ին (UTC−3) և ըստ Ռիխտերի սանդղակի ունեցել է 3,8 մագնիտուդ ուժգնություն[12]։ Նախորդը տեղի էր ունեցել 128 տարի առաջ՝ 1888 թվականի հունիսի 5-ին, 5.5 մագնիտուդ ուժգնությամբ[13]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները— Արգենտինայի 55-րդ նախագահ
  • Բարրոս Սկելոտտո Գիլմերո — Ֆուտբոլիստ
  • Բարրոս Սկելոտտո Գուստավո — ֆուտբոլիստ
  • Խոսե Լուիս Բրաուն — Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն
  • Անտոնիո Ֆրանցիսկո Վարալիո —Ֆուտբոլի աշխարհի վիցե չեմպիոն
  • Խուան Ռամոն Վերոն — Ֆուտբոլիստ
  • Խուան Սեբաստիան Վերոն — Ֆուտբոլիստ
  • Խուան Վուչետիչ—Քրեագետ
  • Աթիլիո Միլանտա— Բանաստեղծ, իրավաբան
  • Ալմաֆուրետտե — Բանաստեղծ
  • Մարտին Պալերմո —Ֆուտբոլիստ
  • Մանուել Պելեգրինի— Ֆուտբոլիստ
  • Բենիամին Ռոխաս — Դերասաան
  • Էռնեստո Սաբատո — Գրող, նկարիչ
  • Ալեքսանդր Սկոպելի— Ֆուտբոլի աշխարհի վիցե չեմպիոն
  • Կառլոս Սպեգացինի —Բուսաբան
  • Ադոլֆո Պերես Էսկիվել— Քանդակագործ, ճարտարապետ, ըմբիշ Նոբելյան խաղաղության մրցանակակաիր 1980 թվականին
  • Մարկոս Ռոխո —Ֆուտբոլիստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Парагвай, Уругвай, Чили, Аргентина // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 180—181. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 190.
  3. City Population
  4. Kottek, M.; J. Grieser; C. Beck; B. Rudolf; F. Rubel (2006). «World Map of the Köppen-Geiger climate classification updated» (PDF). Meteorol. Z. 15 (3): 259–263. Bibcode:2006MetZe..15..259K. doi:10.1127/0941-2948/2006/0130. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. «La Plata Statistical Data (1981–1990)» (Spanish). National Meteorological Service of Argentina. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Otro espectáculo blanco» (Spanish). El Día. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «La Plata, Argentina History». Weather Underground.
  8. «Resumen synop». ogimet.com.
  9. «Estadísticas Climatológicas Normales – período 1981–2010» (Spanish). Servicio Meteorológico Nacional. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Clima en la Argentina: Guia Climática por La Plata Aero». Caracterización: Estadísticas de largo plazo (Spanish). Servicio Meteorológico Nacional. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «La Plata AERO Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  12. «Listado de Terremotos Históricos» (իսպաներեն). Instituto Nacional de Prevención Sísmica. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  13. «Listado de Terremotos Históricos» (Spanish). Instituto Nacional de Prevención Sísmica. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Պլատա (Արգենտինա)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 489