Իսայաս Աֆևերկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իսայաս Աֆեվերկիից)
Իսայաս Աֆևերկի
 
Կուսակցություն՝ People's Front for Democracy and Justice?
Կրթություն՝ Ադիս-Աբեբայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և Բռնապետ
Դավանանք Մոնոֆիզիտություն և Էրիթրեական ուղղափառ միաբնակ եկեղեցի
Ծննդյան օր փետրվարի 2, 1946(1946-02-02)[1][2] (78 տարեկան)
Ծննդավայր Ասմարա, Եթովպական կայսրություն
Քաղաքացիություն  Էրիթրեա
Ամուսին Arsema Mehari?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Աբդուլազիզ ալ-Սաուդի շքանշան Զայիդի շքանշան և Սերբիայի Հանրապետության օրդեն

Իսայաս Աֆևերկի (տիգ.՝ ኢሳይያስ ኣፈወርቂ, փետրվարի 2, 1946(1946-02-02)[1][2], Ասմարա, Եթովպական կայսրություն), էրիթրեացի պետական գործիչ, 1993 թվականից Էրիթրեայի առաջին նախագահ, Էրիթրեայի Ազատագրման ազգային ճակատի գլխավոր քարտուղար, գլխավորել է Եթովպիայի դեմ Էրիթրեայի անկախության պայքարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապստամբական շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսայաս Աֆևերկին ծնվել է 1946 թվականի փետրվարի 2-ին՝ Ասմերայում։ Էթնիկ ծագումով տիգրայի է[3]։ 1966 թվականին նա Ադիս Աբեբայում թողել է ուսումը և 1967 թվականին անդամագրվել է Էրիթրեայի ազատագրման ճակատին, որը պայքարում էր Եթովպիայից Էրիթրեայի անկախացման համար[4]։ 1968 թվականին Չինաստանում մարտական վերապատրաստում է անցել[5]։ 1968 թվականից մինչև 1976 թվականը Աֆևերկին հանդիսացել է դիվիզիայի հրամանատարի տեղակալն ու քաղաքական կոմիսարը[6], 1970 թվականին ղեկավարել է ճակատային հատվածում ապստամբ ջոկատները։ 1970 թվականին նա դարձել է ապստամբական ձախակողմյան շարժման՝ Էրիթրեայի ազատագրման ազգային ճակատի համահիմնադիր[5]։ 1977 թվականից օգնություն է ցույց տվել իշխանության եկած հեղափոխական շարժման իր համախոհ գնդապետ Մենգիստ Խայլե Մարիամին։ 1987 թվականին նա ընտրվել է Էրիթրեայի ազատագրման ազգային ճակատի գլխավոր քարտուղար[4]։ Գլխավորել է Եթովպիայից Էրիթրեայի անկախության կռիվը՝ ընդդեմ Խայլե Սելասսի, իսկ հետո՝ Մենգիստ Խայլե Մարիամի կառավարական ուժերի։

1991 թվականին Մենգիստի տապալումից հետո Էրիթրեան փաստացի անկախություն է ձեռք բերել։ 1991 թվականի մայիսի 29-ին Աֆևերկին հայտնել է Էրիտրեայում ժամանակավոր կառավարության ստեղծման մասին[7]։

Էրիթրեայի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի ապրիլի 23-25-ին Էրիթրեայում տեղի է ունեցել հանրաքվե՝ անկախության վերաբերյալ, որի արդյունքում քվեարկողների 99,83 % արտահայտվել են Եթովպիայից անկախանալու օգտին[8]։ Նույն հանրաքվեի արդյունքներով Աֆևերկին դարձել է նոր պետության ղեկավարը։ Մայիսի 24-ին Իսայաս Աֆևերկին ընտրվել է անկախ Էրիթրեայի առաջին նախագահ։ Շուտով ընտրվել է սահմանադրական ժողով, որը 1997 թվականին ընդունել է երկրի սահմանադրությունը, սակայն մինչ օրս այդ մարմինն է իրականացնում խորհրդարանի գործառույթները։ Նույն թվականին Աֆևերկին հետաձգել է նախագահական ընտրությունները, իսկ 2001 թվականին նա փաստացի արգելել է ազգային մամուլի գործունեությունը[4]։ Երկրում ընտրություններ տեղի չեն ունենում։ 2015 թվականի հունիսին ՄԱԿ-ը մեղադրել է Աֆևերկիին մարդու իրավունքների խախտման մեջ՝ հայտնելով, որ նա «մարդկանց վրա ազդում է կոպտագույն խախտումների միջոցով, որոնք հավասար են մարդկության դեմ հանցագործության»։ «Միջազգային համաներում» կազմակերպությունը համարում է, որ նախագահ Իսայաս Աֆևերկիի կառավարությունը բանտ է նետել 10 000 քաղաքական բանտարկյալների։ Կազմակերպությունը նաև հաստատել է, որ երկրում լայն տարածում ունեն կտտանքները, պատժի ու հարկադրանքի այլ միջոցները։ Աֆևերկիի իշխանության ներքո Էրիթրեան դարձել է համաշխարհային շուկայում զենքի վաճառքի խոշորագույն միջնորդներից մեկը[9]։

Եթովպա-էրիթրեական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենես Զենաուի նոր եթովպական կառավարության հետ նախնական բարեկամական հարաբերությունները խախտվել են 1998 թվականին և երկրների միջև սկսվել է եթովպա-էրիթրեական արյունալի պատերազմ, որը շարունակվել է մինչև 2000 թվականը։

1998 թվականի մայիսին էրիթրեական զորքերը գրավել են երեք վիճելի սահմանային տարածքներից մեկը՝ Բադմեն։ 1999 թվականի փետրվարին եթովպական զորքերը հակագրոհի են անցել և վերագրավել Բադմեն, իսկ նոր գրոհի արդյունքում՝ 2000 թվականի մայիսին դուրս են եկել ռազմավարական կարևորություն ունեցող ճանապարհի վրա, որը տանում է դեպի Էրիթրեայի մայրաքաղաք Ասմերա[3]։ 2000 թվականի դեկտեմբերի 12-ին Աֆևերկին և Զենաուին ՄԱԿ-ի միջնորդությամբ Ալժիրում խաղաղ համաձայնագիր են կնքել[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.madote.com/2010/11/president-isaias-afwerkis-biography.html
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 ЛЕОНИД Ъ-ГАНКИН, КОНСТАНТИН Ъ-ЛАНТРАТОВ (15.04.2005). «Всем сестрам по стволам» (ռուսերեն). Газета "Коммерсантъ".
  4. 4,0 4,1 4,2 «Isaias Afwerki» (անգլերեն). Encyclopædia Britannica.
  5. 5,0 5,1 «Eritrea country profile» (անգլերեն). BBC. 2010 թ․ նոյեմբերի 30.
  6. «Afwerki Isaias» (անգլերեն). AfDevInfo. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. «Ethiopia / Eritrea War» (անգլերեն). GlobalSecurity.org.
  8. «Elections in Eritrea» (անգլերեն). AFRICAN ELECTIONS DATABASE.
  9. Екатерина Адамова, Кирилл Новиков, Антон Парыгин, Максим Сухманский, Анна Черникова (01.09.2003). «Все мировые лидеры» (ռուսերեն). Журнал «Коммерсантъ Власть».{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. «Эфиопия и Эритрея прекращают войну» (ռուսերեն). Русская служба би-би-си. 12 декабря 2000 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսայաս Աֆևերկի» հոդվածին։