Ինֆանտա Մարիա Պորտուգալացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինֆանտա Մարիա Պորտուգալացի
պորտ.՝ Maria de Portugal
Դիմանկար
Ծնվել էհունիսի 8, 1521
ԾննդավայրԼիսաբոն, Պորտուգալիա
Մահացել էհոկտեմբերի 10, 1577 (56 տարեկան)
Մահվան վայրԼիսաբոն, Պորտուգալիա
ԳերեզմանConvento de Nossa Senhora da Luz
Քաղաքացիություն Պորտուգալիայի թագավորություն
Մայրենի լեզուպորտուգալերեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծնողներհայր՝ Մանուել I, մայր՝ Էլեոնորա Հաբսբուրգ
 Maria of Portugal, Duchess of Viseu Վիքիպահեստում

Մարիա Պորտուգալացի, ինֆանտա Մարիա (հունիսի 8, 1521, Լիսաբոն, Պորտուգալիա - հոկտեմբերի 10, 1577, Լիսաբոն, Պորտուգալիա), Վիզեուի դքսուհի։

Պորտուգալիայի թագավոր Մանուել I-ի և նրա երրորդ կնոջ՝ Էլեոնորա Հաբսբուրգի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան ծնվել է Լիսաբոնում։ Ինչպես և մայրը, ինֆանտան նույնպես հովանավորում էր արվեստագետներին։ Որոշ ժամանակ նա համարվել է իր զարմիկ Ֆիլիպ II Հաբսբուրգի հավանական հարսնացու։

1521 մահացավ նրա հայրը, իսկ 1530 թվականին մայրն ամուսնացավ Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ի հետ։ Այդ օրվանից Մարիան չտեսավ մորը։ 1557 թվականին Էլեոնորան վերադարձավ Իսպանիա, քսան տարվա բաժանումից հետո, երբ նրանք հանդիպեցին, սակայն Մարիան հրաժարվեց ապրել մոր հետ և երեք շաբաթ հետո վերադարձավ Պորտուգալիա։

1575 թվականին հովանավորել է Կարնիդեի եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Աշխատանքներն ավարտվեցին 1594 թվականին այն մինչ այժմ էլ պահպանված է և զարդարում է Պորտուգալիայի մայրաքաղաքը։

Մարիան, ով համալրում էր Եվրոպայի ցանկալի հարսնացուների շարքերը, մահացավ առանց ամուսնանալու և անժառանգ։ Թաղվել է այն տաճարում, որը վերականգնվել է նրա օգնությամբ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆանտա Մարիայի դիմանկարը պատկերվել է պորտուգալական հիսուն էսկուդո թղթադրամի վրա։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Paulo Pereira, Enciclopédia dos Lugares Mágicos de Portugal, volume IX
  • Juan de Mariana: Historia general de España, vol. XIV
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինֆանտա Մարիա Պորտուգալացի» հոդվածին։