Ինքնալուսանկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Սևակի ինքնալուսանկարը (նախքան 1915թվականը)

Ինքնալուսանկար, ինքնուկ (սելֆի անգլ.՝ selfie, որը ծագում է անգլ.՝ self «ինքնուրույն»), ինքնապատկերի տեսակ, երբ մարդը լուսանկարչական ապարատով ինքն իրեն է նկարում, երբեմն հայելու, թայմերի օգնությամբ։ Եզրը հայտնի է դարձել 2010-ականների եզրին շարժական հեռախոսների մեջ տեղադրված լուսանկարչական ֆունկցիաների արագ զարգացման շնորհիվ։ Քանի որ սելֆի հիմնականում կատարվում է ձգված ձեռքի հեռավորությունից, լուսանկարչական խցիկը պահող մարդու լուսանկարը անկյան տակ է դուրս գալիս։

Ինքնալուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]