Իմ անձնական նահանգ Այդահո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ անձնական նահանգ Այդահո
անգլ.՝ My Own Private Idaho
Երկիր ԱՄՆ
Ժանրբադի մուվի, դրամա, անկախ ֆիլմ, ռոուդ-մուվի և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թեմամարմնավաճառություն
ՀիմքՀենրի IV, մաս 1-ին, Հենրի IV, մաս 2 և Հենրիխ V
Թվականհուլիսի 20, 1991, նոյեմբերի 28, 1991[1] և 1991
Լեզուանգլերեն և իտալերեն[2]
ՌեժիսորԳաս Վան Սենթ
Սցենարի հեղինակԳաս Վան Սենթ
ԴերակատարներԿիանու Ռիվզ, Ռիվեր Ֆենիքս, Ջեյմս Ռուսո, Ռոդնի Հարվի, Կիարա Կազելլի, Ֆլի, Գրեյս Զաբրիսկի, Թոմ Թրաուփ, Ուդո Կիր, Մասիմո դի Կատալդո, Գաս Վան Սենթ, Ջեյմս Քևիզել, Սքոթ Պատրիկ Գրին և Ուիլյամ Ռիչերթ
ՕպերատորԷրիկ Ալան Էդվարդս
ԵրաժշտությունԲիլ Սթաֆորդ
ՄոնտաժՔերթիս Քլեյթոն
Պատմվածքի վայրԻտալիա, Սիեթլ, Պորտլենդ և Այդահո
Նկարահանման վայրՀռոմ
ԿինոընկերությունNew Line Cinema
Տևողություն102 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Իմ անձնական նահանգ Այդահո» (անգլ.՝ My Own Private Idaho), Գաս Վան Սենթի ամերիկյան արկածային դրամա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1991 թվականի հուլիսի 20-ին Ճապոնիայում և նույն տարվա սեպտեմբերին ցուցադրվել Վենետիկի 48-րդ կինոփառատոնում։ Գլխավոր հերոսի՝ Մայքլ Ուոթերսի դերակատար Ռիվեր Ֆենիքսը ստացել է «Վոլպիի գավաթ» և «Անկախ ոգի» մրցանակները՝ որպես «Տղամարդու լավագույն դեր», և «Կինոքննադատների ամերիկյան ազգային հասարակության» պարգևը՝ որպես «Գլխավոր դերի լավագույն դերասան»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է Պորտլենդից երկու հասթլերներ Մայք Ուոթերսի (Ռիվեր Ֆենիքս) և Սքոթ Ֆեյվորի (Կիանու Ռիվզ) պատմությունը, որոնք ուղևորվում են Մայքի մորը որոնելու։ Ճանապարհորդությունը նրանց առաջին հերթին բերում է Մայքի համար հարազատ վայրեր (Այդահո), այնուհետև՝ Իտալիա, իսկ վերադառնալուց հետո՝ Պորտլենդ։

Սքոթի կերպարը ծագում է շեքսպիրյան արքայազն Հելից, որը «Հենրի IV» պատմական ժամանակագրության թագաժառանգն է։ Ֆիլմում նա Պորտլենդի քաղաքապետի որդին է, որը դեմ է իր հոր վարած կյանքին և ներկայացնում է իր էպատաժային վարքը, այդ թվում՝ տղամարդու մարմնավաճառությունը։ Մայքը ոչ մի ապրուստի միջոց չունեցող, նարկոլեպսիայով տառապող և իր զուգընկերոջ հանդեպ ռոմանտիկ կապվածություն ունեցող նույնասեռական է։

Իտալիայում գտնվելու ժամանակ Սքոթը սիրահարվում է տեղի աղջկան։ Ֆիլմն ավարտվում է Սքոթի ամուսնությամբ, հոր մահից հետո ժառանգություն ստանալով, Մայքի հետ հարաբերությունների խզմամբ։ Մայքի ճակատագիրն անհայտ է մնում։ Ֆիլմի վերջին տեսարանում կրկնվում է առաջին տեսարանը, Մայքն ընկնում է Այդահոյի ճանապարհի հենց մեջտեղում։ Հեռվից երևում է, թե ինչպես է նրա անշարժ մարմինը վերցնում անցորդ անծանոթ տղամարդը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիվեր Ֆենիքս՝ Մայքլ Ուոթերս
  • Կիանու Ռիվզ՝ Սքոթ Ֆեյվոր
  • Ուիլյամ Ռիչերթ՝ Բոբ Փիջին
  • Ջեյմս Ռուսո՝ Ռիչարդ Ուոթերս, Մայքի եղբայրը
  • Վանա Օ’Բրայեն՝ Շերոն Ուոթերս, Մայքի մայրը
  • Ուդո Կիր՝ Հանս
  • Թոմ Թրոուփ՝ Ջեք Ֆեյվոր, Սքոթի հայրը
  • Ֆլի՝ Բադ
  • Կիարա Կազելի՝ Կարմելա
  • Գրեյս Զաբրիսկի՝ Ալենա
  • Միքի Քոթրել՝ պապաշա Կարոլ
  • Սալի Քերթիս (1899—1998)՝ Ջեյն Լայթուորք, հյուրանոցի «սեփականատիրուհի»
  • Ջեյմս Կևիզել (կամեոծառայող օդանավակայանում
  • Գաս Վան Սենթ (կամեոդռնապան հյուրանոցում (տիտրերում նշված չէ)

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991՝ Ռիվեր Ֆենիքս - Վենետիկի կինոփառատոնի «Վոլպիի գավաթ»՝ որպես «Գլխավոր դերի լավագույն դերասան», ինչպես նաև Գաս Վան Սենթ - «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի առաջադրում
  • 1991՝ Ռիվեր Ֆենիքս - ԱՄՆ կինոքննադատների ազգային հասարակության մրցանակ՝ որպես «Գլխավոր դերի լավագույն դերասան»
  • 1992՝ «Անկախ ոգու» երեք մրցանակ՝ «Տղամարդու լավագույն դերակատարում» - Ռիվեր Ֆենիքս, «Լավագույն սցենար» - Գաս Վան Սենթ, «Ֆիլմի լավագույն բնօրինակ երաժշտություն» - Բիլ Սթեֆորդ, ինչպես նաև երեք առաջադրում՝ «Լավագույն կինոնկար» - Լորի Փարքեր, «Լավագույն ռեժիսուրա» - Գաս Վան Սենթ, «Լավագույն օպերատորական աշխատանք» - Էրիկ Ալան Էդվարդս և Ջոն Քեմփբել
  • 1993՝ Ամերիկացի պրոդյուսերների Գիլդիայի մրցանակ՝ որպես «Գեղարվեստական ֆիլմի ամենախոստումնալից պրոդյուսեր» - Լորի Փարքեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]