Իզոպրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իզոպրեն 2 - մեթիլբուտադիեն-1,3, ալիֆատիկ շարքի չհագեցած ածխաջրածին, ։

Իզոպրենը անգույն, դյուրաշարժ, հեշտ ցնդող, բոցավառվող և յուրահատուկ հոտով հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ -145,95 °C, եռմանը՝ 34,067 °C, խտությունը՝ 681 կգ/մ³։ Նրա 1,66-11,5% խառնուրդը օդի հետ պայթուցիկ է։ Անլուծելի է ջրում, լավ լուծվում է ածխաջրածնային լուծիչներում։ Կրկնակի կապերի հաշվին հեշտությամբ միացնում է ջրածին, հալոգեններ, հալոգենաջրածիններ, առաջնային և երկրորդային ամիններ և այլն։ Պոլիմերվում է և համապոլիմերվում, օրինակ, բութադիենի, ստիրոլի, ակրիլանիտրիլի, պրոպիլենի հետ։ Ստացվում է իզոբուտիլենի և մրջնալդեհիդի փոխազդեցությունից ստացվող 4,4-դիմեթիլդիօքսան -1,3-ի կատալիտիկ քայքայումից, իզոպենտանի կամ իզոամիլենների կատալիտիկ դեհիդրումից և այլ եղանակներով։ Իզոպրեն կարելի է անջատել նաև նավթի ջերմային քայքայման գազերից։ Իզոպրեն պահվում է արգելակիչների (ինհբիտորների) առկայությամբ, օրինակ, հիդրոքինոնի, ինքնաբերաբար ընթացող պոլիմերացումը կանխելու համար։ Մեծ խտության դեպքում իզոպրենը թմրեցնող է, իսկ փոքր խտության դեպքում՝ գրգռում է աչքի լորձաթաղանթը։ Թույլատրելի կոնցենտրացիան օդում 40 մգ/մ³ է։ Կիրառվում է իզոպրենային կաուչուկներ և բուտիլկաուչուկ ստանալու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 315