Ժասմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժասմեն
Ծնվել էհունիսի 7 (19), 1894
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 18, 1978(1978-01-18)[1] (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և պատգամավոր
Պարգևներ և մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ

Ժասմեն (Մարիամ Հովսեփի Գրիգորյան) (հունիսի 7 (19), 1894, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 18, 1978(1978-01-18)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժասմենը ծնվել է 1894 թ. Թիֆլիսում, բանվորի ընտանիքում։ Ապրել է դժվար մանկություն։ Նրա մանկությունը հարուստ է հին Թիֆլիսի վառ տպավորություններով։ Տարրական կրթություն ստանալով՝ նա հնարավորություն չի ունենում ուսումը շարունակելու և ընդունվում է Հայոց բարեգործական ընկերության կարուձևի դպրոցը, որի սաներն են եղել նաև Օլգա Գուլազյանը և Մերի Բերոյանը։ Ունեցել է բնատուր երաժշտական, լավ ձայն և երգել է Ռոմանոս Մելիքյանի, ապա և Կոմիտասի ղեկավարած քառաձայն երգչախմբում։ Թատրոնի հետ կապվել է սիրողական խմբերի միջոցով, այնուհետև հանդես է եկել «Էդիպ արքա» ներկայացման մեջ, որի գլխավոր դերակատարը Ամո Խարազյանն էր։ Վերջինս նկատում է Ժասմենին և ընդունում իր խումբը, որը ներկայացումներ էր տալիս Թիֆլիսի Հավլաբար աշխատավորական ընկերության խմբում։

1909-1910 թթ. թատերաշրջանում Ժասմենը հանդես է գալիս Թիֆլիսի Արտիստական թատրոնում՝ հայ բեմի վարպետների հետ։ Հենց այստեղ էլ նորահայտ դերասանուհու տաղանդը նկատում է Հովհաննես Աբելյանը և հետևում նրա զարգացմանը։ 1912 թ. Ժասմենը դառնում է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ստուդիայի ազատ ունկնդիրը։

1913 թ. Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատերախումբը կրկին ընդունում է Մոսկվայից վերադարձած Ժասմենին՝ նրան վստահելով ոչ թե երկրորդական, այլ առաջնակարգ դերեր, ինչպիսիք են՝ Մարգարիտը՝ «Պատվի համար», Տրիլբին՝ «Տրիլբի», Ռուքայան՝ «Դավաճանություն», Սոնան, Սուսանը, Դեզդեմոնան՝ «Օթելլո»։ Այդ դերերից ամենահայտնին, թերևս, Մարգարիտն է։ Երիտասարդ Ժասմենը պատրաստել է այդ դերը Հովհաննես Աբելյանի ցուցումներով և խորհուրդներով և խաղացել է այն ավելի քան երեք տասնամյակ՝ շարունակ խորացնելով ու կատարելագործելով։

Ժասմենը դառնում է Բաքվի նորաստեղծ Հայ դրամայի «առաջին դերասանուհին»։ Միայն մի թատերաշրջան (1924-1925) է նա անցկացնում Երևանում․ այնքան ժամանակ, որքան գոյություն է ունենում Երևանի հեղափոխական թատրոնը։ Այս թատրոնի փակումն էր պատճառը, որ դերասանուհին կրկին վերադառնում է Բաքու։

Ժասմենի դերասանական տվյալների և հասուն վարպետության ապացույցները Կրուչինայի («Անմեղ մեղավորներ») և Կատերինայի («Ամպրոպ») դերակատարումներն են։

Տասնամյակներ շարունակ Ժասմենը Բաքվի Հայ դրամայի առաջատար դերասանուհին է եղել մինչև թատրոնի փակվելը 1949 թ.։ Դրանից հետո նա երկար ժամանակ հեռանում է բեմից, և երբ մի տասնամյակ անց, նա կրկին Կրուչինայի դերով 1959 թ. հանդես է գալիս Սունդուկյանի անվան թատրոնում, ոչինչ չի ավելացնում նրա դերասանական համբավին[3]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարգարիտ՝ Ա. Շիրվանզադեի «Պատվի համար»
  • Տրիլբի՝ Գ. Գեի «Տրիլբի»
  • Ռուքայան, Զեյնաբ՝ Ա. Սումբատով-Յուժինի «Դավաճանություն»
  • Սոնա՝ Ա. Շիրվանզադեի «Չար ոգի»
  • Սուսան՝ Ա. Շիրվանզադեի «Նամուս»
  • Դեզդեմոնա՝ Ու. Շեքսպիրի «Օթելլո»
  • Կատըրինա՝ Ա. Օստրովսկու «Ամպրոպ»
  • Ռուզան՝ Մուրացանի «Ռուզան»
  • Լաուրենսիա՝ Լոպե դե Վեգայի «Ոչխարի աղբյուրը»

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն Ժասմենի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դ. Տալնիկով Երկու Կատերինա, «Սովետական Արվեստ», 1940 թ.
  • Վ. Թերզիբաշյան Ժասմեն, 1959 թ.
  • Դ. Դեմիրճյան Երկերի ժողովածու, VIII, 1963 թ.
  • Թերզիբաշյան Վ., ժասմեն, Ե., 1959։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=3628
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 283