Ժան Արպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Արպ
ֆր.՝ Jean Arp[1]
ԿեղծանունArp, Hans Peter Wilhelm[2] և Arp, Hans Jean[2]
Ծնվել էսեպտեմբերի 16, 1886(1886-09-16)[3][4][5][…]
ԾննդավայրՍտրասբուրգ[6][7][8]
Վախճանվել էհունիսի 7, 1966(1966-06-07)[3][9][4][…] (79 տարեկան)
Մահվան վայրԲազել, Շվեյցարիա[6][7]
Քաղաքացիություն Ֆրանսիա[10][11] և  Գերմանիա[11]
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, բանաստեղծ, գրող, դիզայներ, լուսանկարիչ, ակնագործ և գծանկարիչ
Ոճդադաիզմ[12], Դե ստիլ[12] և սյուրռեալիզմ[12]
Ժանրաբստրակցիոնիզմ[12] և նատյուրմորտ[12]
Ուշագրավ աշխատանքներEvocation of a Form: Human, Lunar, Spectral? և Tabarna?
Պարգևներ
Արվեստի և գրականության շքանշանի սպա Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի սպայական մեծ խաչ
ԱնդամակցությունԼեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա և ԱՄՆ աբստրակտ նկարիչներ[13]
ԱմուսինՍոֆի Թոյբեր-Արպ և Marguerite Arp?
ԱզգականներՈւդո Յուրգենս
 Hans Arp Վիքիպահեստում

Ժան Արպ (Հանս Արպ, ֆր.՝ Jean Arp, գերմ.՝ Hans Arp, սեպտեմբերի 16, 1886(1886-09-16)[3][4][5][…], Ստրասբուրգ[6][7][8] - հունիսի 7, 1966(1966-06-07)[3][9][4][…], Բազել, Շվեյցարիա[6][7]), գերմանացի և ֆրանսիացի պոետ, նկարիչ, քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը գերմանացի էր Քիլ քաղաքից, մայրը` ծնունդով Էլզասից։ Արպը սովորել է Ստրասբուրգի արվեստների ու արհեստների դպրոցում, 1908 թվականին՝ Փարիզի Ժուլիանի ակադեմիայում։ 1912 թվականին Մյունխենում ծանոթացել է Կանդինսկու հետ, աշխատել է էքսպրեսիոնիստների «Կապույտ հեծյալ» ալմանախում։ Սկսել է տպագրվել որպես բանաստեղծ։ 1914 թվականին Քյոլնում ծանոթացել է Մաքս Էռնստի հետ, նույն տարում Փարիզում հանդիպել է Ապոլիների, Պիկասոյի, Մոդիլիանիի, Սոնյա և Ռոբեր Դելոնեներին։ 1915 թվականին Ցյուրիխում դարձել է դադաիզմի հիմնադիրներից մեկը։ Պատկերազարդել է Տրիստան Տցարայի, Պերե Բենջամենի, Ռիխարդ Խյուլզենբեկի գրքերը։ 1917 թվականին սկսել է զբաղվել քանդակագործությամբ։ 1920 թվականին Բեռլինում ծանոթանում է Լիսիցկիի և Կուրտ Շվիտերսի հետ։ 1924 թվականին տեղափոխվում է Փարիզ, ծանոթանում է Մոնդրիանի հետ։ Միացել է սյուրռեալիստների խմբին, մոտ էր աբստրակցիոնիզմին։ 1925 թվականին կնոջ` նկարչուհի Սոֆի Տոյբերի հետ, հաստատվում է Կլամար քաղաքում, Մյոդոնի անտառների սահմանին, Փարիզից դեպի հարավ-արևմուտք։ Գրել է Հանս Ռիխտերի «Օրն ինչպես օր» ֆիլմի սցենարը (1929 թվականին դերերից մեկում խաղում էր Ս. Էյզենշտեյնը)։ 1940-1946 թվականներին, փրկվելով հիտլերականներից, ապրել էր Շվեցարիայում, հետո` նորից Կլամարում։ 1959 թվականին հաստատվել է Սոլդունոյում, Լոկարնոյի մոտ։

Ժառանգություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին Վենետիկի Բիենալեյում ստանում է քանդակագործության գլխավոր մրցանակը, 1959 թվականին՝ Պատվո լեգեոնի շքանշան։ 1961 թվականին դարձել է գրականության և արվեստի շքանշանակիր։ 1963 թվականին Արպն արժանացել է Ֆրանսիայի Արվեստի ազգային մեծ մրցանակին, 1964 թվականին արժանացել է Հյուսիսային Ռեյնի հողերի նկարչական մեծ մրցանակի, 1965 թվականին Իտալիայի մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով, Համբուրգի համալսարանի Գյոթեի անվան մրցանակով։ Արպի ստեղծագործությունների ամենախոշոր հավաքածուն գտնվում է Ստրասբուրգում Նոր և Ժամանակակից արվեստի թանգարանում, որի դիմաց գտնվող հրապարակը նկարչի անունն է կրում։ Նրա անունով է կոչվում Կլամարի մշակութային կենտրոնը, ինչպես նաև` մեկ փողոց Փարիզի 13-րդ շրջանում։ 1979 թվականից Կլամարում գործում է Արպի հիմնադրամը (2004 թ. այն ստացել է ազգային թանգարանի կարգավիճակ)։

«Ամպերի հովիվը», Վենեսուելայի համալսարան, Կարակաս

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսային կատալոգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hans Arp 1886—1986. Rolandseck: Stiftung Hans Arp und Sophie Taeuber-Arp; Stiftung Bahnhof Rolandseck, 1986
  • Hans Arp (1886—1966) zum 100. Geburtstag. Zürich: Kunsthaus Zürich, 1986.
  • Hans Arp 1886—1966: Druckgrafik. München: Edition e, 1986
  • Hans Arp, Sophie Taeuber-Arp. Ostfildern-Ruit: G. Hatje, 1996
  • Hans Arp 1886—1966. Berlin: Kulturstiftung der Länder, 1997
  • Hans Arp, Worte Ania Harms (Hrsg.). Oberursel: A. Harms, 2002
  • Schwitters — Arp/ Hrsg. Hartwig Fischer. Ostfildern-Ruit: Hatje Cantz, 2004
  • Hans Arp, Göttinnen umgeben von ihren Rosen und Schlangen/ Ania Harms (Hrsg.). Oberursel: A. Harms, 2005
  • Hans Arp, Singendes Blau/ Ania Harms (Hrsg.). Oberursel: A. Harms, 2006

Գրական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gesammelte Gedichte. Bd.1-3. — Zurich; Wiesbaden, 1966—1984.
  • Arp on Arp: poems, essays, memories. — New York: Viking Press, 1972.
  • Sable de lune: poèmes choisis. — Paris: Arfuyen, 2005.
  • Բանաստեղծություններ, թարգմ. Վ. Կուպրանով
  • Բանաստեղծություններ, թարգմ. Վ. Միկուշևիչ, Հանս Արպ. Քանդակագործություն, գրաֆիկա
  • Անանուն գազան. թարգմ. Ս. Դուբին, Անդրեյ Բրետոն
  • Ամպերի պոմպ. թարգմ. Վ. Պարնախ
  • Ֆրանսիական սյուրեալիզմի պոեզիա

Գրականություն բանաստեղծի և նկարչի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Last R.W. Hans Arp: the poet of Dadaism. — London: Wolff, 1969.
  • Poley St. Hans Arp: die Formensprache im plastischen Werk. — Stuttgart: G. Hatje, 1978.
  • Fauchereau S. Arp. — New York: Rizzoli, 1988.
  • Rossi P.L. Hans Arp. — Paris: Virgile, 2006.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Արպ» հոդվածին։