Թրոմբոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրոմբոզ
Աջ ստորին վերջույթի ցիանոզ՝ աջ ոտքի սուր զարկերակային թրոմբոզի արդյունքում
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունԱնոթաբանություն, անոթային վիրաբուժություն և արյունաբանություն
ՀՄԴ-9437.6, 453, 671.5, 671.9
ՀՄԴ-10I80-I82
 Thrombosis Վիքիպահեստում

Թրոմբոզ (լատ. thrombōsis — մակարդում հին հուներենից θρόμβος — մակարդուկ), կյանքի օրոք արյունատար անոթների ներսում արյան մակարդուկների (թրոմբների) ձևավորում՝ արյունատար համակարգով արյան ազատ հոսքը կանխող։ Երբ արյունատար անոթը վնասվում է, արյան կորստի կանխման համար օրգանիզմն օգտագործում է թրոմբոցիտները և ֆիբրինը արյան մակարդուկի ձևավորման համար։ Որոշակի պայմաններում թրոմբերն արյան հոսքում կարող են ձևավորվել նույնիսկ առանց անոթի վնասման։ Մակարդուկը, որն ազատ շրջանառում է ամբողջ արյունատար հունով, կոչվում է էմբոլ[1][2]։

Երբ թրոմբը ծածկում է զարկերակի լայնակի կտրվածքի 75%–ից ավելի, արյան հոսքը (համապատասխանաբար և թթվածինը) դեպի հյուսվածքներ իջնում է այնքան, որ առաջանում են թթվածնաքաղցի և նյութափոխանակության արգասիքների, այդ թվում և կաթնաթթվի կուտակման նշաններ։ 90% և ավելի խցանման ժամանակ կարող է առաջանալ թթվածնաքաղց, թթվածնից լիարժեք զրկում և բջջի մահ։ Թրոմբոզի և նրա հիմնական բարդության՝ էմբոլի զուգակցումը կոչվում է թրոմբոէմբոլիա։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնացնում են գործոններ, որոնք նպաստում են թրոմբոզի զարգացմանը (Վիրխովի եռյակ)․

  • արյան բաղադրություն (հիպերկոագուլյացիա կամ թրոմբոֆիլիա)
  • անոթային պատի վնասում (էնդոթելային բջիջների վնասում)
  • արյան հոսքի բնույթ (կանգ, տուրբուլենտություն)

Հիպերկոագուլյացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերկոագուլյացիան առաջանում է, օրինակ՝ գենետիկ դեֆեկտների կամ աուտոիմուն հիվանդությունների ժամանակ։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նեյտրոֆիլներն էական դեր ունեն խորանիստ թրոմբոզի ձևավորման հարցում՝ իրագործելով բազմաթիվ միջնորդավորված պրոթրոմբոտիկ ազդեցություն[3][4][5]։

Էնդոթելային բջիջների վնասում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անոթի պատի վնասում կարող է լինել վնասվածքի, վիրահատական միջամտության, ինֆեկցիայի կամ բիֆուրկացիայի հատվածում արյան տուրբուլենտ հոսքի պատճառով։ Հիմնական մեխանիզմը հանդիսանում է արյան մակարդիչ համակարգի վրա հյուսվածքային գործոնների ազդեցությունը[6]։

Արյունահոսքի խանգարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյունահոսքի խանգարման պատճառներն իր մեջ ներառում են արյան կանգը, որն առաջանում է վնասվածքի հատվածում արյան արտահոսքի պատճառով, երակային կանգը, որը կարող է առաջանալ սրտային անբավարարության[6] կամ երկարատև նստակյաց ապրելակերպի (նաև՝ երկարատև թռիչքների) դեպքում։ Բացի դրանից, նախասրտերի շողացումը բերում է ձախ նախասրտում կամ ձախ նախասրտի ականջիկում արյան կանգի և կարող է հանգեցնել թրոմբոէմբոլիայի առաջացման[6]։ Քաղցկեղը կամ չարորակ ուռուցքը, ինչպիսին է լեյկեմիան, կարող է հանգեցնել թրոմբոզի զարգացման բարձր ռիսկի, օրինակ՝ անոթային համակարգում արյունատար անոթների արտաքինից սեղման հետևանքով կամ (հազվադեպ) նրանց լայնացմամբ անոթային համակարգում (օրինակ՝ երիկամաբջջային քաղցկեղի ժամանակ՝ երիկամային երակներ ներաճելու հետևանքով)[6]։ Բացի դրանից, քաղցկեղի բուժման մեթոդները (ճառագայթում, քիմիոթերապիա) հաճախ հանգեցնում է հավելյալ հիպերկոագուլյացիայի[6]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են թրոմբոզի 2 տեսակ՝ երակային թրոմբոզ և զարկերակային թրոմբոզ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է մի քանի ենթատիպերի։

Երակային թրոմբոզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորանիստ երակների թրոմբոզ — խորանիստ երակների ներսում թրոմբի ձևավորումն է։ Հաճախ այդ պրոցեսը գրավում է ոտքերի երակները, օրինակ՝ ազդրային երակը։ Թրոմբների ձևավորման հարցում կարևոր դեր ունեն երեք գործոններ՝ արյունահոսքի արագություն, արյունատար անոթների պատի վիճակ և արյան մածուցիկություն։ Խորանիստ երակների թրոմբոզի դասական նշաններն են՝ ցավ, այտուց և վնասված հատվածի կարմրություն։

Դռներակի թրոմբոզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դռներակի թրոմբոզը հանդիսանում է երակային թրոմբոզի տեսակներից մեկը, որն ազդում է լյարդային դռներակի վրա, ինչը կարող է հանգեցնել ճնշման բարձրացման և դեպի լյարդ արյան հոսքի նվազեցման[7]։ Սովորաբար այն ունի ախտաբանական պատճառներ, ինչպիսիք են պանկրեատիտը, ցիռոզը, դիվերտիկուլիտը և խոլանգիոկարցինոման։

Երիկամային երակների թրոմբոզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամային երակների թրոմբոզի դեպքում երիկամերի երակները խցանվում են թրոմբով։ Դա հանգեցնում է երիկամներից արյան արտահոսքի խանգարման։ Այս դեպքում օգտագործվում է հակամակարդիչ բուժում։

Քներակի թրոմբոզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քներակի թրոմբոզ կարող է առաջանալ ինֆեկցիաների, թմրանյութերի ներերկային օգտագործման կամ չարորակ պրոցեսների ժամանակ։ Քներակի թրոմբոզի հետևանքով կարող են լինել որպես տարբեր բարդություններ, այդ թվում և սեպսիս, թոքային էմբոլիա, տեսողական սկավառակի այտուց։ Չնայած նրան, որ քներակի թրոմբոզն ուղեկցվում է երակի ուղղությամբ խիստ ցավով, այնուամենայնիվ ախտորոշումը դժվարացած է, քանի որ այն կարող է ընթանալ տարբեր հատվածներում[8]։

Բադ–Կիարիի համախտանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բադ–Կիարիի համախտանիշի հիմքում ընկած է լյարդային երակների կամ ստորին սիներակի սեղմումը։ Այս տեսակի թրոմբոզն ուղեկցվում է որովայնում խիստ ցավերով, ասցիտով և հեպատոմեգալիայով։ Բուժումը տատանվում է դեղորայքային միջոցներից մինչև վիրահատական միջամտություն շունտի կիրառմամբ։

Պեջետ–Շրոտտերի համախտանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեջետ–Շրյոտտերի համախտանիշը հանդիսանում է ուսային շրջանի խորանիստ երակների սուր թրոմբոզ, որը սովորաբար առաջանում է ենթանրակային կամ անութային երակներում թրոմբի գոյացման հետևանքով։ Այդպիսի վիճակ հաճախ առաջանում է ինտենսիվ վարժությունների հետևանքով և հաճախ հանդիպում է առողջ երիտասարդների շրջանում։ Տղամարդիկ ավելի հակված են այս հիվանդությանը, քան կանայք։

Գլխուղեղի երակային սինուսի անոթների թրոմբոզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխուղեղի երակային սինուսի անոթների թրոմբոզը հանդիսանում է կաթվածի հազվադեպ տեսակ, որն առաջանում է թրոմբով ուղեղի կարծր թաղանթի երակային սինուսի խցանման հետևանքով։ Նշաններից են գլխացավը, տեսողության խանգարումը, կաթվածի նշաններից ցանկացածը, ինչպիսին է, օրինակ՝ դեմքի և մարմնի մի կողմի կեսի թուլությունը։ Ախտորոշումը, սովորաբար դրվում է համակարգչային շերտագրության կամ մագնիսառեզոնանսային շերտագրության օգնությամբ։ Դեպքերի մեծամասնությունում հնարավոր է լրիվ վերականգնում։ Մահացությունը կազմում է 4,3 %[9]։

Զարկերակային թրոմբոզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարկերակային թրոմբոզը զարկերակներում թրոմբի ձևավորումն է։ Դեպքորի մեծամասնությունուն զարկերակային թրոմբոզն ուղեկցվում է աթերոսկլերոտիկ վահանիկով և դրա համար կոչվում է աթերոթրոմբոզ։ Զարկերակային թրոմբոզի ևս մեկ տարածված պատճառն է նախասրտերի շողացումը, ինչը հանգեցնում է արյունահոսքի խանգարման։ Բացի դրանից, քաջ հայտնի է, որ մշտական հոսանքով կարդիովերսիան նախասրտերի շողացման ժամանակ իջ մեջ պարունակում է թրոմբոէմբոլիայի մեծ ռիսկեր, հատկապես երբ առիթմիան տևում է 48 ժամից ավելի։ Եթե հակամակարդիչ բուժում չանցկացվի, ապա թրոմբոէմբոլիան պատահում է մոտավորապես 5% դեպքերում։ Կարդիովերսիայից հետո թրոմբոէմբոլիայի առաջացման մեխանիզմը և ախտածագումը միչև վերջ պարզ չէ[10]։ Զարկերակային թրոմբոզը հանդիսանում է զարկերակային էմբոլիայի հիմնական պատճառը, ինչը պոտենցիալ կերպով սպառնում է ցանկացած օրգանում ինֆարկտի առաջացմամբ՞

Կաթված[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթվածն ուղեղի արյան շրջանառության խանգարման հետևանքով ուղեղի ֆունկցիաների արագ իջեցումն է։ Այն կարող է կապված լինել իշեմիայի, թրոմբի, էմբոլի կամ արյունազեղման հետ (արյունահոսություն)։ Թրոմբոտիկ կաթվածի ժամանակ թրոմբը սովորաբար ձևավորվում է աթերոսկլերոտիկ վահանիկի շուրջ։ Եթե զարկերակը խցանվում է աստիճանաբար, թրոմբոտիկ կաթվածի նշանները զարգանում են դանդաղ։ Թրոմբոտիկ կաթվածը կարելի է բաժանել երկու կատեգորայի․ խանգարում խոշոր անոթներում և խանգարում մանր անոթներում։ Նրանցից առաջինը ախտահարում է այնպիսի անթներում, ինչպիսիք են քնային զարկերակը, ուղեղի մեծ զարկերակային օղը (Վիլիզյան օղ)։ Երկրորդ դեպքում կարող են ախտահարվել Վիլիզյան օղի ճյուղերը։

Սրտամկանի ինֆարկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտամկանի ինֆարկտը գոյանում է այն ինֆարկտից (հյուսվածքների մահ՝ իշեմիայի հետևանքով առաջացած), որը հաճախ առաջանում է թրոմբով պսակաձև զարկերակների խցանման ժամանակ։ Սրտամկանի ինֆարկտը կարող է արագ հանգեցնել մահվան, եթե հիվանդը չի ստացել անհետաձգելի բժշկական օգնություն։ Եթե ախտորոշումը կատարվել է առաջին էպիզոդից 12 ժամվա ընթացքում, ապա կատարվում է թրոմբոլիտիկ թերապիա։

Այլ տեղակայումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյարդային երակների թրոմբոզը սովորաբար հանդիպում է որպես բարդություն լյարդի փոխպատվաստման ժամանակ[11]։ Զարկերակային էմբոլները նույնպես կարող են ձևավորվել վերջույթների զարկերակներում[12]։

Էմբոլիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե թրոմբի հատվաշում միանում է բակտերալ ինֆեկցիա, ապա թրոմբը կարող է լուծվել, իսկ իր ինֆեկցված մասնիկները կարող են տարածվել ամբողջ արյունատար համակարգով (պիեմիա, սեպտիկ էմբոլիա)՝ ստեղծելով օրգանիզմում մետաստատիկ աբսցեսներ ցանկացած տեղ, որտեղ դրանք կանգ են առնում։ Ինֆեկցիայի բացակայության դեպքում թրոմբը կարող է պոկվել և առաջացնել «պտույտ» էմբոլի տեսքով, վերջնական հաշվով խանգարելով կամ խցանելով արյունատար անոթներով արյան հոսքը, ինչը, բուժման բացակայության դեպքում շատ արագ կհանգեցնի անոթի խցանման հատվածում հյուսվածքների նեկրոզի (ինֆարկտի) առաջացման։ Եթե տեղի է ունեցել պսակաձև զարկերակների խցանում, հավանաբար կլինի սրտամկանի իշեմիա, որի արդյունքում կարդիոմիոցիտները չեն կարող նորմալ գործել՝ թթվածնի անբավարարության հետևանքով։ Թթվածնի անբավարարությունը վերջիվերջո կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի։ Սակայն թրոմբների մեծամասնությունը ենթարկվում են ֆիբրինոլիզի և խցանված անոթի անցանելիությունն աստւճանաբար վերականգնվում է։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի արյան մակարդման համակարգի վիճակի հետազոտման տարբեր մեթոդներ․

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդների մոտ հեպարինի միջոցով երակային թրոմբոէմբոլիայի կանխարգելումը, ինչպես երևում է, չի իջեցնում մահացությունը։ Այդ ժամանակ, թոքային զարկերկաին թրոմբոէմբոիայի և խորանիստ երակների թրոմբոզի առաջացման նվազեցման հետ մեկտեղ բարձրանում է արյունահոսության ռիսկը, հետևաբար ընդհանուր կլինիկական էֆեկտը շատ քիչ է կամ բացակայում է[13][14]։

Մեխանիկական մեթոդները նաև ունեն նվազ օգուտ այդ խմբի հիվանդների մոտ, իսկ կաթված ունեցող հիվանդների համար վնասակար են[13]։ Որպես ապացույց հանդիսանում է վիրահատությունից հետո հեպարինի օգտագործումը, երբ, որպես հետևանք, առկա է խորանիստ երակների թրոմբոզի զարգացման բարձր ռիսկ, սակայն ԹԶԹԷ–ի վրա ազդեցությունը կամ ընդհանուր մահացությունն անհայտ է.[15][16][17]։

Որպես օրենք, պահանջվում է ռիսկի և օգուտի հարաբերության վերլուծություն, քանի որ բոլոր հակամակարդիչները հանգեցնում են արյունահոսության ռիսկը ոչ մեծ բարձրացման։ Օրինակ նախասրտերի շողացման ժամանակ, ռիսկը գնահատվում է հավելյալ ռիսկերի հիման վրա ինչպիսին են տարեց հասակը, գերճնշումը և պետք է լինի ոչ մեծ, բայց առկա արյունահոսության ռիսկ՝ կապված վարֆարինի օգտագործման հետ[18]։ Հիվանդանոց ընդունվող մարդկանց մոտ թրոմբոզը հանդիսանում է բարդությունների, իսկ երբեմն նաև մահացության առաջացման հիմնական գործոն։ Օրիանակ Մեծ Բրիտանիայում, Առողջապահության Հատուկ Կոմիտեի համայնքների Պալատը 2005 թվականին պարզեց, որ հոսպիտալիզացված հիվանդների մոտ թրոմբոզից տարեկան մահացությունը կամել է 25000 մարդ[19]։

Այսպիսով, թրոմբոզի կանխարգելման հարցը հատուկ ուշադրության տակ է։ Վիրահատության ենթարկվող հիվանդների մոտ լայնորեն կիրառվում են կոմպրեսիոն զուգագուլպաները։ Բացի դրանից, ծանր հիվանդության, երկարատը անշարժության, օրթոպեդիկ վիրաբուժության ժամանակ մասնագիտական մոտեցումը խորհուրդ է տալիս ցածրամոլեկուլյար հեպարինի կիրառում, ձկնամկանների մեխանիկական կոմպրեսիա կամ (այն դեպքում, երբ մնացած բոլոր մեթոդները հակացուցված են և հիվանդը վերջերս ունեցել է խորանիստ երակների թրոմբոզ) երակային ֆիլտրի (կավա–ֆիլտր) տեղադրում ստորին սիներակի վրա[20][21]։

Կուբայում կատարված հետազոտության համաձայն[22]՝ թրոմբոզի կանխարգելման նպատակով կարող է օգտագործվել պոլիկոզանոլ՝ օրական 10-20 մգ դեղաչափով։

Ոչ վիրաբուժական հիվանդություններ ունեցող հիվանդների մոտ թրոմբոզի կանխարգելման համար առավել լայնորեն տարածված է ցածրամոլեկուլյար հեպարինը[21][23]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհետաձգելի բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակամակարդիչներ

Թրոմբոլիտիկ թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդովասկուլյար վիրաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաագրեգանտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերապևտիկ բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդ է տրվում խոլեստերի ցածր պարունակությամբ սննդակարգ և դեղորայք, որն իջեցնում է ՑԽԼՊ–ի մակարդակը։

  • ստատիններ
  • նիկոտինաթթու (նիացին, նիացին+լարոպիպրանտ)
  • ֆիբրատներ և խեժ
  • հակամակարդիչներ — վիտամին К–ի անտագոնիստներ — նվազեցնում են թրոմբոէմբոլիայի առաջացման ռիսկը։ Կողմնակի ազդեցություն — արյունահոսության ռիսկի մեծացում, այդ պատճառով կատարվում է ՄՆԳ–ի (INR)–ի մեծության վերահսկում։ Գործունակ հիվանդների համար հարմար է տնային պայմաններում ինքնավերահսկումը[24]։
  • Աղիներում խոլեստերինի ներծծման արգելակիչներ — պոլիկոզանոլ (ֆիտոստատին)[25]։ Պոլիկոզանոլը չի ազդում արյան մակարդելիության վրա[26][27][28][29]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Furie B, Furie BC (2008). «Mechanisms of thrombus formation». New England Journal of Medicine. 359 (9): 938–949. doi:10.1056/NEJMra0801082. PMID 18753650.
  2. Handin RI (2005). «Chapter 53: bleeding and thrombosis». In Kasper DL, Braunwald E, Fauci AS; և այլք: (eds.). Harrison's Principles of Internal Medicine (16th ed.). New York, NY: McGraw-Hill. ISBN 0-07-139140-1. {{cite book}}: Explicit use of et al. in: |editor= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  3. Fuchs, TA; Brill, A, Duerschmied, D, Schatzberg, D, Monestier, M, Myers DD, Jr, Wrobleski, SK, Wakefield, TW, Hartwig, JH, Wagner, DD (2010 Sep 7). «Extracellular DNA traps promote thrombosis». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 107 (36): 15880–5. doi:10.1073/pnas.1005743107. PMC 2936604. PMID 20798043.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Brill, A; Fuchs, TA, Savchenko, A, Thomas, GM, Martinod, K, De Meyer, SF, Bhandari, AA, Wagner, DD (2011 Nov 1). «Neutrophil Extracellular Traps Promote Deep Vein Thrombosis in Mice». Journal of thrombosis and haemostasis : JTH. doi:10.1111/j.1538-7836.2011.04544.x. PMID 22044575.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Borissoff, JI; ten Cate, H (2011 թ․ սեպտեմբեր). «From neutrophil extracellular traps release to thrombosis: an overshooting host-defense mechanism?». Journal of thrombosis and haemostasis : JTH. 9 (9): 1791–4. doi:10.1111/j.1538-7836.2011.04425.x. PMID 21718435.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 labtestsonline > Hypercoagulable Disorders Արխիվացված 2007-06-18 Wayback Machine This article was last reviewed on May 23, 2007 and was last modified on March 6, 2010.
  7. Webster, GJ; Burroughs AK, Riordan SM (2005 թ․ հունվար). «Review article: portal vein thrombosis – new insights into aetiology and management». Alimentary Pharmacology & Therapeutics. 21 (1): 1–9. doi:10.1111/j.1365-2036.2004.02301.x. PMID 15644039. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
  8. eMedicine Article on Internal Jugular Vein Thrombosis by Dr. Dale K. Mueller|http://www.emedicine.com/med/topic2762.htm
  9. Canhão, P; Ferro JM, Lindgren AG; և այլք: (2005 թ․ օգոստոս). «Causes and predictors of death in cerebral venous thrombosis». Stroke. 36 (8): 1720–1725. doi:10.1161/01.STR.0000173152.84438.1c. PMID 16002765. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author2= (օգնություն)
  10. Hatzinikolaou-Kotsakou E, Kartasis Z, Tziakas D; և այլք: (2005 թ․ մարտ). «Clotting state after cardioversion of atrial fibrillation: a haemostasis index could detect the relationship with the arrhythmia duration». Thromb J. 3 (1): 2. doi:10.1186/1477-9560-3-2. PMC 555849. PMID 15748296. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  11. Bekker J, Ploem S, de Jong KP. Early hepatic artery thrombosis after liver transplantation: a systematic review of the incidence, outcome and risk factors. Am J Transplant 2009; 9(4):746-57.
  12. MedlinePlus > Arterial embolism Update Date: 5/8/2008. Updated by: Sean O. Stitham, MD and David C. Dugdale III, MD. Also reviewed by David Zieve, MD
  13. 13,0 13,1 Lederle, FA; Zylla, D, Macdonald, R, Wilt, TJ (2011 թ․ նոյեմբերի 1). «Venous thromboembolism prophylaxis in hospitalized medical patients and those with stroke: a background review for an american college of physicians clinical practice guideline». Annals of internal medicine. 155 (9): 602–15. doi:10.1059/0003-4819-155-9-201111010-00008. PMID 22041949.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. Alikhan, R; Cohen, AT (2009 թ․ հուլիսի 8). «Heparin for the prevention of venous thromboembolism in general medical patients (excluding stroke and myocardial infarction)». Cochrane database of systematic reviews (Online) (3): CD003747. doi:10.1002/14651858.CD003747.pub2. PMID 19588346.
  15. Oates-Whitehead, RM; D'Angelo, A, Mol, B (2003). «Anticoagulant and aspirin prophylaxis for preventing thromboembolism after major gynaecological surgery». Cochrane database of systematic reviews (Online) (4): CD003679. doi:10.1002/14651858.CD003679. PMID 14583989.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. Handoll, HH; Farrar, MJ, McBirnie, J, Tytherleigh-Strong, G, Milne, AA, Gillespie, WJ (2002). «Heparin, low molecular weight heparin and physical methods for preventing deep vein thrombosis and pulmonary embolism following surgery for hip fractures». Cochrane database of systematic reviews (Online) (4): CD000305. doi:10.1002/14651858.CD000305. PMID 12519540.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  17. Roderick, P; Ferris, G, Wilson, K, Halls, H, Jackson, D, Collins, R, Baigent, C (2005 թ․ դեկտեմբեր). «Towards evidence-based guidelines for the prevention of venous thromboembolism: systematic reviews of mechanical methods, oral anticoagulation, dextran and regional anaesthesia as thromboprophylaxis». Health technology assessment (Winchester, England). 9 (49): iii–iv, ix–x, 1–78. PMID 16336844.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. Atrial fibrillation, June 2006
  19. Hunt BJ (2008 թ․ մարտ). «Awareness and politics of venous thromboembolism in the United kingdom». Arterioscler. Thromb. Vasc. Biol. 28 (3): 398–9. doi:10.1161/ATVBAHA.108.162586. PMID 18296598.
  20. Venous thromboembolism (surgical), April 2007
  21. 21,0 21,1 Geerts WH, Pineo GF, Heit JA; և այլք: (2004 թ․ սեպտեմբեր). «Prevention of venous thromboembolism: the Seventh ACCP Conference on Antithrombotic and Thrombolytic Therapy». Chest. 126 (3 Suppl): 338S–400S. doi:10.1378/chest.126.3_suppl.338S. PMID 15383478. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  22. Policosanols as Nutraceuticals: Fact or Fiction. Christopher P. F. Marinangelia, Peter J. H. Jonesa, Amira N. Kassisa & Michael N. A. Eskina — Critical Reviews in Food Science and Nutrition. Volume 50, Issue 3, 2010, pages 259—267
  23. Dentali F, Douketis JD, Gianni M, Lim W, Crowther MA (2007 թ․ փետրվար). «Meta-analysis: anticoagulant prophylaxis to prevent symptomatic venous thromboembolism in hospitalized medical patients» (PDF). Ann. Intern. Med. 146 (4): 278–88. PMID 17310052.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  24. Heneghan C, Ward A, Perera R (2012). «Self-monitoring of oral anti-coagulation: systematic review and meta-analysis of individual patient data». The Lancet. 379 (9813): 322–334. doi:10.1016/S0140-6736(11)61294-4.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  25. Effect of policosanol on experimental thrombosis models. Carbajal D, Arruzazabala ML, Más R, Molina V, Valdés S. — Prostaglandins Leukot Essent Fatty Acids. 1994 May;50(5):249-51.
  26. I. Gouni-Berthold, H. K. Berthold, Rotenburg an der Fulda and Bonn, Germany. Policosanol: Clinical pharmacology and therapeutic signifi cance of a new lipid-lowering agent American Heart Journal, Volume 143, Number 2, 2002; 354—365.
  27. Arruzazabala M. L., Valdes S., Mas R., et al. Eff ect of policosanol succesive dose increase in platelet aggregation healthy volunteers. Pharmacol. Res. 1995.
  28. Valdes S., Arruzazabala M.L., Carbajal D., et al. Eff ect of policosanol on platelet aggregation in healthy volunteers. Intern. J. Clin. Pharmacol. Res. 1996.
  29. Carbajal D, Arruzazabala M. L., Mas R., et al. Eff ect of policosanol on platelet aggregation and serum levels of arachidonic acid metabolites in healthy volunteers. Prostaglandins Leuko. Essent. Fatty Acids 1998.