Թրեյլեր (կինեմատոգրաֆիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թրեյլեր, փոքրիկ տեսահոլովակ, որը կազմված է կարճ, հիմնականում ֆիլմի առավել տպավորիչ հատվածներից և օգտագործվում է ֆիլմի կամ գովազդի հայտարարման համար[1]։ Այդուհանդերձ հաճախ գեղադիտակի սկզբունքով համակցվում են տեսահոլովակներ, որոնց հատվածները իրար հետ ընդհանրապես կապ չունեն։ Երբեմն այդպիսի գեղադիտակում տեսարանները շատ արագ են հերթափոխվում, հանդիսատեսին ավելի շատ տպավորություն թողնելով քան ֆիլմի մասին իմաստավորված պատկերացում տալով։ Թրեյլերի մոնտաժի ռեժիսորի խնդիրը՝ տեսահոլովակի կառուցվաքի ստեղծումը, սյուժեի դասավորումը, երաժշտության և կադրերի ընտրությունը, մոնտաժը ու տիտրերի դիզայնն է։ Դիզայնով երբեմն զբաղվում է պրոֆեսիոնալ վիդեոդիզայները։ Տերմինը կիրառվում է նաև համակարգչային խաղերում։

Երբեմն բավականին շարունակելի թրեյլերները չեն հանդիսանում կծկտուր կադրերի հավաքածու, այլ ստեղծվում են ինչպես փոքրիկ սյուժետային պատմություններ, որոնցում ֆիլմի երկխոսությունները հերթափոխվում են տպավորիչ պահերով և համակցված կինոնկարահանումների հետ։ Տեսաշարը ուղեկցվում է ձայնային և տեքստային մեկնաբանություններով, որոնք պատմում են սյուժեի մասին։

Որոշ թրեյլերներում օգտագործվում է հատուկ տեսանյութ, նկարահանված բացառապես գովազդային նպատակով և ոչ ֆիլմի օգտագործման համար։ «Տերմինատոր 2. Դատաստանի օր» ֆիլմը ամենահայտնի կինոնկարներից մեկն է, որի համար ստեղծվել է այդպիսի թրեյլեր։ Այս բլոկբաստերի գովազդի համար ստեղծվել են էքսկլյուզիվ թանկարժեք համակցված կինոնկարներ[2]։ Առավել հայտնի հատուկ նկարահանված թրեյլերներից մեկը «Պսիխո» ֆիլմի գովազդային տեսահոլովակն է հանդիսանում, որում ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը հանդիսատեսների համար «Բեյթս» մոթելով էկսկուրսիա է անցկացնում[3]։

Շատ հաճախ հանրաճանաչ ֆիլմերի համար ստեղծվում են այսպես կոչված՝ «ֆան-թրեյլերներ» կամ «ֆան-տեսահոլովակներ»։ Այդուհանդերձ Ֆան-թրեյլերը կարող է ստեղծվել ինչպես ամբողջական ֆիլմի նյութերց, այնպես էլ թրեյլերների հատվածներից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]