Թուրքմենստանի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքմենստանի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Թուրքմենստան
ՏեղագրությունԱշխաբադ
ՀասցեArchabil avenue?
Հիմնադրվել է1998
Կայքmuseum.gov.tm
Քարտեզ
Քարտեզ

Թուրքմենստանի ազգային թանգարան (թուրքմ.՝ Döwlet muzeýiԹուրքմենստանի խոշորագույն պետական թանգարան, 1990-ական թվականներին ստեղծված[1]։ Մուտքը վճարովի է, տեղացիների համար՝ զեղչով։ Երեքշաբթի օրերին թանգարանը փակ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքմենստանի նախագահի 1998 թվականի հունվարի 5-ի № 3479 հրամանի համաձայն միավորվեցին Թուրքմենստանի ազգային պատմության և ազգագրության թանգարանը, և Թուրքմենստանի կերպարվեստի թանգարանը, և ստեղծվեց Թուրքմենստանի Ազգային թանգարանը։ Թանգարանը բացվեց 1998 թվականի նոյեմբերի 12-ին[2]։ Թանգարանը բաղկացած է 7 մշտական պատկերասրահներից, նվիրված պատմությանը, ժամանակակից մշակոույթին և Թուրքմենստանի ազգագրությանը։

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլ Բերդիմուհամեդովայի № 8270 հրամանով 2007 թվականի փետրվարի 21-ից Թուրքմենստանի Ազգային թանգարանի երկու կողմերից սկսվեցին Թուրքմենստանի նախագահի և ազգագրության ու երկրագիտության թանգարանների շինարարությունը։ 2009 թվականի մայիսի 14-ին Թուրքմենստանի նախագահի հրամանով Թուրքմենստանի Ազգային թանգարանը վերանվանվեց Թուրքմենստանի գլխավոր ազգային թանգարանի։ Ազգագրության և երկրագիտության թանգարանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2009 թվականի մայիսի 18-ին, իսկ 2009 թվականի հունիսի 29-ին՝ Թուրքմենստանի նախագահի թանգարանի բացումը։ 2009-2013 թվականները անվանակոչվեց Թուրքմենստանի Ազգային թանգարանը[3]։

2013 թվականի ապրիլին կառույցի մեջ մտավ Թուրքմենստանի Ազգային մշակութային կենտրոնը[4]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում հավաքված է ավելի քան 130 հազ. ցուցադրանմուշներ[5]։ Թանգարանը պարունակում է հազարավոր հնագիտական հուշարձաններ հին Նիսայից և Հնագույն Մերվից։ Թանգարանում է գտնվում հնագույն թուրքմենական կարպետների հավաքածուն, ազգային հագուստի և կտորի հազվադեպ հանդիպող նմուշներ, ազգային կենցաղի առարկաներ, թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանք, զենք, պարգևներ։ Թանգարանի էքսպոզիցիան բաղկացած է 10 բաժիններից, որոնցում ցուցադրված են բնակիչներից, օտարերկրյա քաղաքացիներից, աշխատանքային շրջապատից, օտարերկրյա պետական գործիչներից ստացված նվերները[6][7]։

Թուրքմենստանի նախագահի թանգարանը բաղկացած է 3 հարկերից, որոնցից երկուսում ներկայացվում է Թուրքմենստանի զարգացման պատմությունը՝ նախագան Գուրբանգուլ Բերդիմուհամեդովայի իշխանության գալու օրվանից։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքմենստանի դրոշ թանգարանի դիմաց տեղակայված

Շենքը գտնվում է Արչաբիլ պողոտայում, նախագծվել և կառուցվել է Թուրքմենստանի անկախության հռչակումից հետո։ Թանգարանի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 15 հազար քառ. մետր։ 2009 թվականին թանգարանը վերակառուցվել է թուրքական Պոլիմեքս ընկերության կողմից[8], շենքին ավելացվել են նոր մասնաշենքեր՝ Թուրքմենստանի նախագահի և ազգագրության ու երկրագիտության թանգարանների։ Թանգարանի դիմաց տեղադրված է Թուրքմենստանի դրոշը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Национальный музей Туркменистана
  2. Национальный музей Туркменистана отметил 10-летний юбилей
  3. Национальный музей Туркменистана переименован
  4. «Создан Государственный культурный центр Туркменистана». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  5. Главный национальный музей Туркменистана(ռուս.) // Lachyn. — 2012. — В. 1. — С. 86. Архивировано из первоисточника 5 Հուլիսի 2015.
  6. Секретный музей подарков президента Туркменистана – varlamov.ru
  7. Эхо Москвы :: Блоги / Секретный музей подарков президента Туркменистана
  8. Отчёт Полимекса за 2011 год(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]