Թունջելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Թունջելի
թուրքերեն՝ Tunceli
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԹունջելիի մարզ
Մակերես882 կմ²
ԲԾՄ940±1 մետր
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն28 586 մարդ (2008)
Ագլոմերացիա33 316
Ազգային կազմթուրքեր, քրդեր
Կրոնական կազմմուսուլմաններ
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ428
Փոստային դասիչ62000
Ավտոմոբիլային կոդ62
Պաշտոնական կայքtunceli.bel.tr
Թունջելի (Թուրքիա)##
Թունջելի (Թուրքիա)

Թունջելի (թուրքերեն՝ Tunceli, քրդ.՝  Dersim, զազակի՝ Desim), Թունջելիի հին անվանումը՝ զազակի՝ Mamekiye), քաղաք Թուրքիայում, Թունջելիի մարզկենտրոն։ Տեղակայված է Փոքր Ասիայի արևելյան հատվածում։ Թունջելիի նախկին անվանումը եղել է Մամիկի (հայերեն Մամիկոն բառից), այնուհետև Քալան[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունջելին տեղակայված է Մունզուր և Փյուլումլուր գետերի միախառնումից դեպի հյուսիս։ Քաղաքը կառուցվել է Մունզուրի դաշտում, որը հայտնի է իր բնության հրաշալիքներով։ Քաղաքը շրջափակված է բարձր լեռներով։ 2011 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 32 815 մարդ[2]։ Թունջելիի մարզը Թուրքիայի ամենաքիչ բնակեցված մարզերից է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Թունջելին (այն ժամանակ կոչվել է Քալան) եղել է Դերսիմի գավառի մի մասը։ 1847 թվականին Դերսիմը դարձել է սանջաք։ Վերջինս վարչական պատմական միավոր, որը ավելի փոքր էր, քան գավառը։ Սանջաքի կենտրոնը եղել է Խոզաթ գյուղաքաղաքը։ Հանրապետության ժամանակաշրջանում Թունջելիի մարզը ձևավորվել է 1935 թվականին։ 1946 թվականին Քալանը վերանվանվել է Թունջելի և դարձել մարզկենտրոն[3]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։ Ցորենը հիմնական գյուղատնտեսական արտադրանքն է, որով զբաղվում են շրջանում։ Շրջանը հարուստ է նաև քրոմե աղով և մարմարով։ Սակայն հիմնականում արտադրվում է միայն աղ։ Գործում են քիչ քանակությամբ գործարաններ, որոնք թողարկում են գյուղատնտեսական արտադրանք[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tahir Sezen, Osmanlı Yer Adları (Alfabetik Sırayla), T.C. Başbakanlık Devlet Arşivleri Genel Müdürlüğü, Yayın Nu 21, Ankara, p. 265.
  2. «Turkish statistical Institute». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. [«Tunceli governor's page on history(թուրքերեն)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Tunceli governor's page on history(թուրքերեն)]
  4. Tunceli governor's page on Economy (թուրքերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թունջելի» հոդվածին։