Թոմաս Կվաստհոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Կվաստհոֆ
Բնօրինակ անունգերմ.՝ Thomas Quasthoff
Ծնվել էնոյեմբերի 9, 1959(1959-11-09)[1][2][3][…] (64 տարեկան)
Հիլդեսհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Երկիր Գերմանիա
Մասնագիտությունօպերային երգիչ, ինքնակենսագիր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և ջազ երաժիշտ
Երգչաձայնբաս-բարիտոն
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՀանս Այսլերի անվան բարձրագույն երաժշտական դպրոց և Դետմոլդի երաժշտական բարձրագույն դպրոց
ԼեյբլԳերմանական գրամոֆոն
Պարգևներ
Կայքthomas-quasthoff.com
 Thomas Quasthoff Վիքիպահեստում

Թոմաս Կվաստհոֆ (գերմ.՝ Thomas Quasthoff, նոյեմբերի 9, 1959(1959-11-09)[1][2][3][…], Հիլդեսհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի օպերային, կամերային և ջազային երգիչ (բաս-բարիտոն)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվաստհոֆի մոր վաղ հղիության ժամանակ թալիդոմիդ օգտագործելու հետևանքով, նա ծնվել է ծանր ախտաբանությամբ՝ ձեռքերը ուսերի հիմքում, ոտքերը ձևախախտված։ Կվաստհոֆի հասակը 134 սմ էր։

1972 թվականին Կվաստհոֆը Հանովերում պրոֆեսոր Շառլոտ Լեմանի մոտ սկսեց զբաղվել վոկալով, ինչպես նաև սկսեց սովորել երաժշտության պատմության և թեորիաների դասեր։ Ավարտելով Հանովերի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սկսեց աշխատել որպես հաղորդավար Հյուսիս-Գերմանական ռադիոյում։ Առաջին անգամ որպես երգիչ սկսեց 1988 թվականից, 1995 թ-ին հանդես եկավ ԱՄՆ-ում (Օրեգանոյում Բախի փառատոնին ), սուրբծննդյան փառատոնում (Զալցբուրգ) 2003 թ-ին, Բեթովենի «Ֆեդիլիո»-ում։ Հանդես է եկել Վիեննայի պետական օպերայում։ Կվաստհոֆը համերգներ է տվել աշխարհի շատ երկրներում, ներառյալ Ռուսաստանում, մեծ մասամբ կամերային երգացանկով։ 1999 թ-ին Քարնեգի սրահում (Նյու-Յորք) «Շուբերտ» վոկալային ցիկլի «Ձմեռային ուղի» կատարումը բարձր գնահատականի արժանացավ քննադատների կողմից, որից հետո նրա ելույթները Քարնեգի Հոլլում[7] դարձան կանոնավոր։ Աշխատել է այնպիսի խմբավարների հետ, ինչպիսիքն են Կլաուդիո Աբբադոն, Սայմն Ռետտլ, Դանիել Բարեյնբոյմը, Վլադիմիր Սպիվակովը և շատ ուրիշներ։

Թոմաս Կվաստհոֆը ուսուցանում է Է․Խ․Էյհլերսի (Բեռլին) անվան երաժշտական համալսարանում։ 2003 թվականից նա կառավարում է «Չեռնոբիլի երեխաներ» հիմնադրամը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Կվաստհոֆին հաճախ համեմատում են Դիտրիխ Ֆիշեր Դիսկաուի հետ։ Լրագրող և գրող Սողոմոն Վոլկովը «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումներից մեկում ասաց․ « Երբ ես եկա Նյու Յորք, գերմանական ստեղծագործություն կատարողներից ամենահայտնին Ֆիշեր Դիսկաուն է։ Մենք Ռուսաստանում նրա երգերի տակ ենք մեծացել, մենք հասկացել ենք թե ով է Շուբերտը, ինչպես նրան պետք է ներկայացնել, լսելով Ֆիշեր Դիսկաուին։ Այսպիսով Ֆիշեր Դիսկաուի գործառույթը, հասարակության սիրելի և դասական գերմանական երգի կրողը այսօր գերմանացի բարիտոն Թոմաս Կվաստհոֆն է, ով նույնքան հայտնի և սիրելի է․․․

Ձայնը հիասքանչ է, արտիստը ինքնին ևս հիասքանչ է։ Նա իսկապես Ֆիշեր Դիսկաուի համարժեքն է[8]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 – ARD երաժշտական մրցույթ (Մյունխեն, առաջին հորիզոնական)

1996 – Շուստակովի անվան մրցանակ

1996 – Էդինբուրգի փառատոնի մրցանակ[9]

1997 - Շքանշան 3-րդ աստիճանի (Ուկրաինա))[10]

1999 - «Գրեմմի» մրցանակ Շուբերտի ստեղծագործության ձայնագրման համար[11]

2003 - «Գրեմմի» մրցանակ

2004 - «Կվադրիգա» մրցանակ[12]

2005 - «Ծառայության համար» շքանշան (Գերմանիա )[11]

2006 – Եվրոպական մրցանակ երաժշտության ասպարեզում մեծ արդյունքների համար

2007 – Մրցանակ ECHO klassik[13]

2009 – Լոնդոնյան Թագավորական ֆիլհարմոնիկ միության ոսկե մեդալ

2009 – երաժշտական մրցանակ Գ․Ֆոն Կարայանի անվան

2015 – Մարտին Բուբերաի անվան մրցանակ[14]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 - «Փիլիսոփայի ոգին կամ Օրֆեյի և Էվրիդիկայի», դիրիժոր Լեոպոլդ Հագեր

1995 - «Ֆիդելիո», դիրիժոր Քոլին Դևիս

1996 - «Գենովեա», դիրիժոր Նիկոլաուս Արնոնկուր

2003 - «Ֆիդելիո», դիրիժոր Սայմոն Ռետտլ

2005 – Շուբերտ «Ձմեռային ուղի» Դանիել Բարենբոյմ ( ֆորտեպիանո )

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sumrall H. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #123899028 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://brahms-sh.de/preistrager/
  6. https://web.archive.org/web/20170810052959/https://www.festspielhaus.de/en/sponsorship/foundation/herbert-von-karajan-musicprize/
  7. Сайт Фестиваля классической музыки Verbier Festival (англ.)(չաշխատող հղում)
  8. «Музыкальное приношение» Соломона Волкова, 22.04.2008(չաշխատող հղում)
  9. «Самые престижные отечественные премии». Коммерсантъ, № 32 (1435). 1998 թ․ փետրվարի 5. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.
  10. Вия Коренькова (1997 թ․ մայիսի 7). «Владимир Спиваков и Томас Квастхофф — кавалеры орденов Украины». Зеркало недели, № 17 (134). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.
  11. 11,0 11,1 Официальный сайт премии «Грэмми» (англ.)
  12. «Официальный сайт премии "Квадрига"». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  13. «ECHO Klassik 2007 prize «Singer of the Year»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.
  14. Valerie Barsig und Eckhard Hoog. «Thomas Quasthoff erhält die Martin-Buber-Plakette». Aachener Zeitung. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Thomas Quasthoff Die Stimme. — Ullstein Verlag, Berlin, 2004. — 336 с. — ISBN 3-550-07590-1
  • Michael Quasthoff Thomas Quasthoff: Der Bariton. — Henschel Verlag, Berlin, 2006. — 176 с. — ISBN 3-894-87545-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Կվաստհոֆ» հոդվածին։