Թեոֆիլո Սթիվենսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոֆիլո Սթիվենսոն
Լուսանկար
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն Կուբա
Ծննդյան ամսաթիվմարտի 29, 1952(1952-03-29)[1][2]
ԾննդավայրPuerto Padre, Las Tunas Province, Կուբա
Մահվան ամսաթիվհունիսի 11, 2012(2012-06-11)[3][1][2] (60 տարեկան)
Մահվան վայրՀավանա, Կուբա[4]

Թեոֆիլո Սթիվենսոն Լոուրենս (իսպ.՝ Teófilo Stevenson Lawrence; մարտի 29, 1952(1952-03-29)[1][2], Puerto Padre, Las Tunas Province, Կուբա - հունիսի 11, 2012(2012-06-11)[3][1][2], Հավանա, Կուբա[4]), կուբացի սիրողական բռնցքամարտիկ, Օլիմպիական եռակի չեմպիոն (1972, 1976, 1980, բռնցքամարտի երեք եռակի օլիմպիական չեմպիոններից մեկը), աշխարհի եռակի չեմպիոն (1974, 1978, 1986), Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն (1975, 1979), «Բարեկամության-84»-ի չեմպիոն (1984)։ Վել Բարկերի գավաթակիր (1972) և օլիմպիական շքանշանակիր (1987), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1972)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել Է Կուբայում գտնվող Պուերտո Պադրա քաղաքում[5]։ Նրա հայրը Տեոֆիլո Ստիվենսոն Պատերսոնն (Teófilo Stevenson Patterson) էր՝ ներգաղթած Սենտ Վինսենտից։ Նրա մայրը՝ Դոլորես Լորենսը, ծնվել է Կուբայում, սակայն նրա ծնողները Սենտ Կիտսի ներգաղթյալներ են եղել։ Թեոֆիլոն Կուբա է ժամանել 1923 թվականին՝ աշխատելով այնտեղ, որտեղ հնարավոր է։ Իր կառուցվածքի շնորհիվ նա ներգրավված է եղել բռնցքամարտում տեղացի մարզիչների կողմից և մասնակցոեկ է յոթ մարտերի, մինչև որ հիասթափվել է սկսնակ մարտիկներին վճարվող կոռումպացված համակարգից[6]։

Հանդես է եկել ծանր քաշային կարգում (ավելի քան 81 կգ), հաղթել է 1972, 1976 և 1980 թվականներին։ Բոլոր երեք օլիմպիադաներում Սթիվենսոնը Կուբայի դրոշակակիր է եղել՝ 1974 թվականին (Հավանա), 1978 թվականին (Բելգրադ) և 1986 թվականին (ԱՄՆ)։

1972 թվականին Սթիվենսոնին շնորհվել է Վել Բարկերի գավաթը՝ որպես Օլիմպիական խաղերի ամենատեխնիկական բռնցքամարտիկ։

1976 թվականի Կանադական Օլիմպիական խաղերից հետո ամերիկացի պրոմոուտեր Դոն Քինգը Սթիվենսոնին առաջարկել է երկու միլիոն դոլար պրոֆեսիոնալներ տեղափոխվելու և Մոհամեդ Ալիի հետ մենամարտի համար[7][8]։ Առաջարկվածն այդ ժամանակամիջոցում վնասակար էր նույնիսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտի աստղերի համար, սակայն Կուբայից հեռանալը, որի դեմ գործում էին (և գործում են մինչ օրս) ամերիկյան տարատեսակ պատժամիջոցները և շրջափակումը, նշանակում էր չվերադառնալ հայրենիք, և Թեոֆիլոն հրաժարվել է՝ պատասխանելով բառացիորեն հետևյալը․ «Երկու միլիոն դոլարից ես նախընտրում եմ ութ միլիոն կուբացիների սերը»[9]։

Միակ մարդը, ով երկու անգամ հաղթել է Սթիվենսոնին, խորհրդային բռնցքամարտիկ Իգոր Վիսոցկին է[10]։ Նրան նաև հաղթել է խորհրդային բռնցքամարտիկ Ալեքսանդր Լուկստինը[11]։

20-ամյա կարիերայի ընթացքում սիրողական բռնցքամարտում Սթիվենսոնը հաղթել է 332 մենամարտերից 310-ում[11]։

1987 թվականին Թեոֆիլ Սթիվենսոնը պարգևատրվել է օլիմպիական շքանշանով[12]։

1988 թվականին ավարտել է մարզական կարիերան։ Տեղափոխվել է մարզչական աշխատանքի, զբաղեցրել Է Կուբայի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը։ Աշխատել է սպորտի և ֆիզիկական դաստիարակության ազգային ինստիտուտում։

2012 թվականի հունիսի 11-ին հայտնի բռնցքամարտիկը մահացել է սրտամկանի ինֆարկտից[13]։

Ֆիլատելիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոֆիլ Սթիվենսոնին նվիրված Է Հյուսիսային Կորեայի փոստային բլոկը 70 չոն անվանական արժեքով՝ 1980 թվականի հոկտեմբերի 20-ին թողարկված «Օլիմպիադա-80»-ի հաղթողների մասին շարքից։ Նամականիշի վրա պատկերված է Օլիմպիադայի ոսկե մեդալի ֆոնին բռնցքամարտիկի ուրվագիծը, գրված է նրա անունը, երկիրը և կարգը, ձախից՝ «Խորհրդանիշ Աղավնի», օլիմպիադայի խորհրդանշանի, Հյուսիսային Լորեայի դրոշի և Կուբայի դրոշի ոճային պատկերը։ Բլոկի դաշտերում պատկերված են անգլերեն (անգլ.՝ 1980 Winners of Olympic Games) և կորեերեն (կորեերեն՝ 올림픽경기우승자들) տեքստը, Սպասյան աշտարակը, Հյուսիսային Կորեայի դրոշը և օլիմպիական Պիկտոգրամները[14][15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Cuban official: Olympic boxer Stevenson dies
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1025177231 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Las Tunas-born Teofilo Stevenson: a Legend that Lives on. Periodico
  6. In the Red Corner. John Duncan. p77-79
  7. Различные источники приводят другие цифры предложения Кинга: от 2 до 5 миллионов долларов.
  8. Скончался Теофило Стивенсон, gazeta.ru
  9. Teófilo Stevenson, el púgil fiel — Mundo Deportivo (Իսպաներեն) «Prefiero el amor de ocho millones de cubanos que dos millones de dólares»
  10. На Кубе скончался великий боксер Теофило Стивенсон, bbc.co.uk
  11. 11,0 11,1 Умер непобедимый кубинский боксер Теофило Стивенсон, rg.ru
  12. Olympic Order (und) // Olympic Review.. — Lausanne, Switzerland: The International Olympic Committee. — Т. 235—236.
  13. Olympic boxer Teofilo Stevenson dies
  14. 조선우표목록 Korean Stamp Catalogue (1946-1998). — Pyongyang: 조선우표사 Korea Stamp Corporation, 1998. — С. 132. — 288 с.
  15. «Teofilo Stevenson -Boxing». Colnect. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոֆիլո Սթիվենսոն» հոդվածին։