Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեղուտի հանքը՝ ուղղաթիռից

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր, հանքավայր Հայաստանի Լոռու մարզում՝ Ալավերդի քաղաքից 32 կմ արևելք՝ Թեղուտ գյուղի շրջակայքում։ Հայտնի է 1976 թվականից, հետախուզվել է 1979-1990 թվականներին։ Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են մեզոզոյան Շնող-Կողբ մագմայական զանգվածի պլագիո-գրանիտային, քվարց-դիորիտային և մոնցոնիտային ներժայթուք ապարները, դրանց հետ կապված երակային առաջացումները, որոնք հատում են հրաբխանստվածքային առաջացումները։ Հանքավայրը շտոկվերկային է, հանքայնացումը՝ երակիկացանավոր՝ կազմված վերին՝ օքսիդացած, միջին՝ երկրորդային սուլֆիդային հարստացման, և ստորին՝ սուլֆիդային գոտիներից։ Հանքանյութը կազմված է հիմնականում խալկոպիրիտ, մոլիբդենիտ, խալկոզին, կովելին և բորնիտ միներալներից։ Հիմնական արդյունաբերական պաշարները կենտրոնացած են 100 մ հաստության միջին գոտում։ Հետախուզված արդյունաբերական պաշարները կազմում են՝ հանքաքար՝ 459, 23 միլիոն տ, պղինձ՝ 1630, 2 հզ․ տ, մոլիբդեն՝ 99, 11 հզ․ տ։ 2005 թվականից հանքավայրը վերահետախուզում և վերագնահատում է «Արմինիըն Քափըր Փրոգրամ» ընկերությունը։

Հանքավայրը շտոկվերկային է, հանքայնացումը՝ երակիկացանավոր, կազմված վերին՝ օքսիդացած, միջին՝ երկրորդային սուլֆիդային հարստացման և ստորին՝ սուլֆիդային գոտիներից։ Հանքանյութը կազմված է հիմնականում խալկոպիրիտ, մոլիբդենիտ, խալկոզին, կովելին և բորնիտ մինարալներից։ Հիմնական արդյունաբերական պաշարները կենտրոնացած են 100 մ հաստության միջին գոտում։ Հետախուզված արդյունաբերական պաշարները կազմում են՝ հանքաքար՝ 459,23 միլիոն տ, 1630,2 հզ. տ, մոլիբդեն՝ 99,11 հզ. տ։ 2005 թ.-ից հանքավայրը վերահետախուզում է վերագնահատում է «Արմենիան քափր փրոգրամ» (ACP, Էյ-Սի-Փի) ընկերությունը։

Թեղուտի հանքավայրի ամբողջ տարածքն անտառածածկ է, ինչը և նպաստում է ջրային հոսքի բնական ձևավորմանը և դրա պահպանմանը։ Այդ տարածքը կարող է դիտարկվել որպես ջրագոյացման գոտի, որի շնորհիվ ձևավորվող ջրային հոսքը հանդիսանում է տարածաշրջանի խմելու և ոռոգման աղբյուր։ Մասնավորապես, Թեղուտի հանքավայրի անտառածածկ տարածքը հանդիսանում է Շնող գետի ջրհավաք ավազանի ջրագոյացման գոտի։

Շահագործման դադարեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին հանքավայրը զրկվել է դանիական ֆինանսավորումից։ 2018 թվականին շահագործող ընկերությունն իրեն բանկրոտ է ճանաչել և հանքավայրի շահագործումը դադարեցվել է՝ պայմանավորված, այդ թվում, պոչամբարի կառուցման ընթացքում թույլ տված սխալների հետեւանքով պոչամբարի փլուզման վտանգով[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքավայրի բացումը բնապահպանական հանրույթի կողմից արժանացել է սուր քննադատության։ Շահագործումը ուղեկցվել է ցույցերով և բողոքի ակցիաներով[2][3]։ Բնապահպանների հիմնական մտահոգության պատճառը հանքավայրի տարածքում անտառահատումներն են և պոչանքների արտանետումները Շնող գետ[4][5]։

Հանքի շահագործման պահից ի վեր տարածքում հատվել է ավելի քան 200 հա անտառ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Թեղուտ» ՓԲԸ-ն խոստովանել է, որ Թեղուտի պոչամբարի կայունության ցուցանիշները համապատասխան չեն ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին». Էկոլուր. 2018 թ․ հունիսի 29.
  2. «Ցույց՝ ի պաշտպանություն թեղուտի». Ազատություն. 2008-15-05.
  3. «Երթ եւ ցույց՝ ի պաշտպանություն Թեղուտի». Էկոլուր. 2013 թ․ օգոստոսի 9.
  4. «Թեղուտի պոչամբարի հեղուկ զանգվածը թափվում է Շնող գետի մեջ». Հետք. 2016 թ․ նոյեմբերի 25.
  5. «Ինչ է կատարվում Թեղուտի հանքում». Armecofront. 2018 թ․ հունվարի 20.
  6. «Ո՞ւր է անհետացել Թեղուտի 30 հա անտառը». Հետք. 2017 թ․ փետրվարի 25.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։