Թել Հազոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թել Հազոր
Tel Hazor*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Իսրայել Իսրայել
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iii, iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2005  (29 նստաշրջան)
Համար 1108
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Թել Հազոր (եբրայերեն՝ תֵּל חָצוֹר‎, նաև՝ Հացոր (եբր.՝ חָצוֹר), Հասոր (հին հունարեն՝ Άσώρ[1][2]), աստվածաշնչյան ամենամեծ բլուրը (թել) Իսրայելի հյուսիսում, որը գտնվում է Ռոշ Պինայից 6 կմ դեպի հյուսիս՝ Հորդանան գետից արևմուտք։ Թել Հազորը նույնացվում է հնագույն Հազոր քաղաքի հետ, որը կարևոր քաղաքական և առևտրային կենտրոն է եղել նախիսրայելական շրջանում։ 1967 թվականին Թել Հազորի տարածքը հայտարարվել է Իսրայելի ազգային պարկ, 2009 թվականին այգու տարածքը կրկնապատկվել է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիշատակվում է Էբլի (մ.թ.ա. 3 հազար տարի), եգիպտական պապիրուսներում (մ.թ.ա. 19-րդ դար), Մարիի տեքստերում[3] (մ.թ.ա. 18-րդ դար)։ Մ․թ․ա․ II հազարամյակի կեսերին քաղաքը խոշոր կենտրոն էր, և նրա թագավորը «բոլոր այս թագավորությունների գլուխն էր» (Յես. 11:10), այսինքն՝ ամբողջ հյուսիսային Քանանը։ Հին իսրայելական ցեղերի ներխուժման արդյունքում այն գրավվել է և հրդեհվել (Յես. 11:11): Այնուամենայնիվ, քաղաքը շուտով վերակառուցվել է, և Դատավորների դարաշրջանում նրա բնակիչները (900 մարտակառք) իսրայելացիներին հակահարված են հասցրել այնպես, որ նրանք 20 տարի շարունակ ճանաչել են իրենց նկատմամբ ասորական թագավորի գերակայությունը (Դատաւորներ|Դտ. 4:2-4): Այնուհետև մ.թ.ա. 1258 թվականին քաղաքը կրկին ավերվել է ապստամբ իսրայելացիների կողմից[4]։ Քաղաքն ամրացվել է Սողոմոն թագավորի օրոք։ Մ․թ․ա․ 732 թվականին, ինչպես Գալիլեայի մյուս քաղաքները, ավերվել է Ասորեստան կողմիցի (4Թգ. 15:29)[5][6]: Այնուամենայնիվ, կյանքը Հազորում շարունակվել է նաև մ.թ.ա. II-III դարերում՝ հելլենիստական շրջանում, ինչպես վկայում են Թել Հազորի արգելոցի տարածքի հնագիտական գտածոները։

Հնագիտական պեղումները շարունակվում են 1928 թվականից ի վեր[7]։Հիմնական պեղումներն իրականացվել են 1955-1958 թվականներին Երուսաղեմի հրեական համալսարանի թիմի կողմից, որը գլխավորել է Իգաել Յադինը[8][9][10][11]։ Յադինը Հազոր է վերադարձել 1968 թվականին՝ պեղումների վերջին սեզոնի համար[12]։

Այդ վայրում պեղումները Հրեական համալսարանի կողմից, որին միացել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանը, վերսկսվել են 1990 թվականին՝ Ամնոն Բեն-Տորի ղեկավարությամբ։

Պեղումներից հայտնաբերված գտածոները պահվում են Կիբուցի Այելեթ Հաշահարի թանգարանում։ 2008 թվականին թանգարանի որոշ ցուցանմուշներ վնասվել էին երկրաշարժից[13]։2013 թվականի հուլիսին Երուսաղեմի հրեական համալսարանի աշխատակիցների և ուսանողների կողմից Թել Հազոր քաղաքում իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են եգիպտական Սֆինքսի բեկորներ։ Դա եղել է երկրի տարածքում հայտնաբերված առաջին սֆինքսը։ Սֆինքսի թաթերի վրա գրություն է՝ նվիրված եգիպտական փարավոն Միկերինին՝ Գիզայի բուրգերը կառուցողներից մեկին։ Դա նաև Միկերինին նվիրված առաջին սֆինքսն է[14]։

2005 թվականին Թել Հազորն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օյեկտների ցանկում[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gauthier, Henri (1927). Dictionnaire des Noms Géographiques Contenus dans les Textes Hiéroglyphiques Vol. 4. էջ 24.
  2. Wallis Budge, E. A. (1920). An Egyptian hieroglyphic dictionary: with an index of English words, king list and geological list with indexes, list of hieroglyphic characters, coptic and semitic alphabets, etc. Vol II. John Murray. էջ 1021.
  3. Abraham Malamat, "Silver, Gold, and Precious Stones from Hazor" in a New Mari Document, The Biblical Archaeologist, vol. 46, no. 3, pp. 169-174, (Summer, 1983)
  4. Изучение Библии в свете археологии
  5. Israel Finkelstein, The Bible Unearthed
  6. However, the correlation between the destruction of Stratum V with Tiglath-Pileser III's campaign has been challenged; cf. P. James, "The Alleged 'Anchor Point' of 732 BC for the Destruction of Hazor V", AntOr 6 (2008).
  7. Опарин А. А. Зола в наследство // У разбитых водоемов. Археологическое исследование книг Исход и Иисуса Навина. — Харьков: Факт, 2002.
  8. Yadin, Yigael (February 1956). «Excavations at Hazor». The Biblical Archaeologist. 19 (1): 2–11. doi:10.2307/3209263. JSTOR 3209263.
  9. Yadin, Yigael (May 1957). «Further Light on Biblical Hazor: Results of the Second Season, 1956». The Biblical Archaeologist. 20 (2): 33–47. doi:10.2307/3209148. JSTOR 3209148.
  10. Yadin, Yigael (May 1958). «The Third Season of Excavation at Hazor, 1957». The Biblical Archaeologist. 21 (2): 30–47. doi:10.2307/3209155. JSTOR 3209155.
  11. Yadin, Yigael (February 1959). «The Fourth Season of Excavations at Hazor». The Biblical Archaeologist. 22 (1): 2–20. doi:10.2307/3209103. JSTOR 3209103.
  12. Yigal Yadin, The Fifth Season of Excavations at Hazor 1968–1969, The Biblical Archaeologist, vol. 32, no. 3, pp. 50-71, 1968
  13. «Image: a.a.0203.430.1.9.jpg, (245 × 163 px)». haaretz.co.il. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  14. «В Израиле откопали египетского сфинкса». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  15. UNESCO World Heritage site for Hazor

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ruhama Bonfil and Anabel Zarzecki-Peleg, The Palace in the Upper City of Hazor as an Expression of a Syrian Architectural Paradigm, Bulletin of the American Schools of Oriental Research, no. 348, pp. 25–47, Nov 2007
  • Ruhama Bonfil, Coming before the King—A Ceremonial Basin in Hazor’s Throne Room. Eretz-Israel 30 (Amnon Ben-Tor Volume): 59–72 (Hebrew), 145*–46* (English summary).
  • Zarzecki-Peleg, A and Bonfil, R. (2011) A Syrian City-State in Mitanni’s Orbit? Ugarit-Forschungen 43: 537-567
  • Yadin Yigael and Et Al. Yadin, Hazor I : An Account of the First Season of Excavations, 1955, Magnes Press, 1958
  • Yadin Yigael, Hazor II: An Account of the Second Season of Excavations, 1956 [James A. De Rothschild Expedition at Hazor], Oxford University Press, 1961, 0-19-647165-6
  • Yadin Yigael, Hazor III - IV. An Account of the Third and Fourth Seasons of Excavations, 1957–1958. The James A. De Rothschild Expedition at Hazor, Biblical Archaeology Society, 1989, 965-221-008-0
  • A. Ben Tor and Robert Bonfil, Hazor: v. 5: The James A De Rothschild Expedition at Hazor (Ancient synagogues studies), Israel Exploration Society, 1997, 965-221-003-X
  • Ben-Tor, Amnon, Doron Ben-Ami, and Debora Sandhaus, Hazor VI. The 1990 - 2009 Excavations. The Iron Age.,Israel Exploration Society: Institute of Archaeology, Hebrew University of Jerusalem, 2012
  • Ben-Tor, Amnon, Sharon Zuckerman, Shlomit Bechar, and Débora Sandhaus, HAZOR VII. The 1990-2012 Excavations. The Bronze Age, ed. Tsipi Kuper-Blau. Hebrew University of Jerusalem, Israel Exploration Society, 2017
  • Yadin Yigael, Hazor (Schweich Lectures on Biblical Archaeology), British Academy, 1972, 0-19-725925-1
  • Yadin Yigael, Hazor: Rediscovery of a Great Citadel of the Bible, Littlehampton, 1975, 0-297-76845-X
  • Schulamit Geva, Hazor, Israel (British Archaeological Reports (BAR)), BAR, 1989, 0-86054-689-6
  • S. Zuckerman, Where is the Archive of Hazor Buried?, Biblical Archaeology Review, vol. 32, pp. 28–37, 2006
  • S. Zuckerman, "'...Slaying oxen and Killing Sheep, Eating Flesh and Drinking Wine...': Feasting in Late Bronze Age Hazor," Palestine Exploration Quarterly, 139,3 (2007), 186-204.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թել Հազոր» հոդվածին։