Թանսու Չիլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թանսու Չիլլեր
թուրքերեն՝ Tansu Çiller
Դիմանկար
Ծնվել էմայիսի 24, 1946(1946-05-24)[1][2][3] (77 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա[4]
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունԲոսֆորի համալսարան, Եյլի համալսարան, Կոնեկտիկուտի համալսարան, Ռոբերթ քոլեջ և Mount Ida College?
Մասնագիտությունտնտեսագետ, դիվանագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԲոսֆորի համալսարան
ԱմուսինÖzer Uçuran Çiller?
Ծնողներհայր՝ Necati Çiller?
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի վարչապետ, Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ, Թուրքիայի փոխվարչապետ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, Թուրքիայի վարչապետ, Թուրքիայի վարչապետ և Leader of True path party?
ԿուսակցությունTrue Path Party?
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Tansu Çiller Վիքիպահեստում

Տանսու Փենբե Չիլլեր (թուրքերեն՝ Tansu Penbe Çiller, մայիսի 24, 1946(1946-05-24)[1][2][3], Ստամբուլ, Թուրքիա[4]), թուրք տնտեսագետ և քաղաքական գործիչ։ Դեռևս առաջին և միակ կինը, ով զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։

Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ստամբուլի համալսարանի կանանց համար նախատեսված տնտեսագիտության Ռոբերի քոլեջը։ Գիտական ուսումնասիրություններ է կատարել Կոնեկտիկուտի համալսարանում և Եյլի համալսարանում։ 1978 թվականից դասավանում է Ստամբուլի Բոսֆորի համալսարանում։ 1983 թվականից ունի պրոֆեսորի կոչում։ Զուգահեռ աշխատել է նաև Ստամբուլի բանկի գործադիր տնօրեն։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվում է 1990 թվականի նոյեմբերից՝ համալրելով պահպանողական «Ճիշտ ճանապարհի կուսակցության» շարքերը։ 1991 թվականին դարձել է թուրքական մեջլիսի անդամ՝ Ստամբուլից։ Սուլեյման Դեմիրելի կոալիցիոն կառավարության օրոք զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ 1993 թվականի հունիսին դարձել է միևնույն կուսակցության առաջնորդը։

1996—1997 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոն։ Ակտիվ պայքար է ծավալել անջատողական քրդերի և ԱՍԱԼԱյի դեմ։ 1993 թվականի հունիսի 25-ից մինչև 1996 թվականի մարտի 6-ը զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։ Նրա կառավարման օրոք կնքվել է մաքսային համաձայնագիրը՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև։ 2002 թվականին վերջնականապես հեռացել է մեծ քաղաքականությունից։ Ներկայումս զբաղեցնում է Ստամբուլի քաղաքապետի քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11919256X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանսու Չիլլեր» հոդվածին։