Թահին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թահին
Եգիպտական խոհանոց, Հունական խոհանոց, Կիպրական խոհանոց, Լիբանանյան խոհանոց, Levantine cuisine?, Իրաքի խոհանոց, Սիրիական խոհանոց և թուրքական խոհանոց
ԵնթատեսակՍփրեդ, սննդամթերք, սննդային մածուկ և համեմունք
 Tahini Վիքիպահեստում
Քունջութի մածուկի վաճառակետ Ցյույֆուում, Չինաստան:

Թահին, թահինա կամ թհինա (ինչպես նաև հայտնի է որպես քունջութե մածուկ), Միջին Արևելքում տարածված թանձր, յուղոտ մածուկ՝ պատրաստված քունջութի աղացած սերմերից։ Որպես անհրաժեշտ կոմպոնենտ՝ այն ավելացնում են բազմաթիվ ուտեստների՝ օրինակ՝ ֆալաֆելին, հումուսին, բացի այդ, այն բազմաթիվ սոուսների համար որպես հիմք է ծառայում։ Թահինի բաղադրության մեջ մտնում են քունջութի կրկնակի աղացած սերմերը (100 %)։ Մածուկն օգտագործելիս այն նոսրացնում են ջրով՝ մինչև հեղուկ թթվասերային կոնսիստենցիա ստանալը, ավելացնում են կիտրոնի հյութ, աղ և սխտոր, իսկ տարբեր շրջաններում հիմքին ավելացվում են նաև զանազան անուշահյութեր կամ այլ հավելումներ։ Դասական ակրատ հումուսը պատրաստվում է սիսեռով և թահինով[1][2]։

Թահինը լավ հայտնի է Մերձավոր Արևելքի և Իսրայելի արաբական երկրների (որտեղ այն անվանում են «թհինա» համապատասխան նրան թե ինչպես են անվանում արաբները՝ արաբ․՝ طحينية‎‎, եբրայերեն՝ טחינה‎), ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի խոհանոցներում. թահինով կիպրոսյան կարկանդակները հատկապես պահանջված են Մեծ պասի ժամանակ։ Հաճախ թահինի մեջ ավելացնում են ձիթապտղի յուղ, կիտրոնի հյութ, սխտոր, աղացած կումին, կարմիր պղպեղ, մաղադանոս և օգտագործում են որպես կերակրալցուկ կամ պարզապես մատուցում են պիտայի կամ հացի հետ։ Թահինով զանգվածը կիրառվում է արևելյան բազմաթիվ քաղցրավենիքների պատրաստման համար, այդ թվում՝ ամենահայտնիներից մեկի՝ հալվայի։ Ճապոնական խոհանոցում բոված քունջութից պատրաստված թահինը հիմնականում կիրառվում է որպես գոմանդարե հայտնի սոուսի հիմնական բաղկացուցիչ մաս[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թահինի մասին ամենահին հիշատակությունը կարելի է գտնել շուրջ 4000 տարի առաջ գրված սեպագիր բաղադրատոմսերում, որոնք նկարագրում են աստվածներին քունջութի գինի մատուցելու ավանդույթը։ Պատմագիր Հերոդոտոսը հիշատակում է Տիգրիս և Եփրատ գետերի գավառում աճեցվող քունջութի մասին։ Այս սերմը հիմնականում օգտագործվել է քունջութի յուղի պատրաստելիս։

Թահինը, որպես բաղադրիչ, հիշատակվում է դեռևս XIII դարի խոհարարական գրքերի՝ հումուսի պատրաստման բաղադրատոմսում, հանդիսանում է չինական, կորեական և ճապոնական որոշ ուտեստների բաղադրիչ, օգտագործվում է սիչուանյան լապշայի բաղադրատոմսերի որոշ տարբերակներում։ Քունջութի մածուկը կիրառվում է նաև հնդկական խոհանոցում։ Միացյալ Նահանգներում քունջութի թահինը ընկույզի յուղի այլ տեսակների հետ վաճառքում հայտնվել է 1940 թվականին, առողջ սննդի վաճառակետերում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://books.google.am/books?id=w20ZjD8_2GQC&pg=PA112
  2. Ghillie Basan. The Middle Eastern Kitchen. Hippocrene Books, 2007. ISBN 9780781811903. Page 146.
  3. Рецепт гомадарэ (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թահին» հոդվածին։