Թագուհի (շախմատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թագուհի (այլ կիրառումներ)
Թագուհի
Ենթակատեգորիածանր խաղաքար Խմբագրել Wikidata
Մասն էշախմատային տերմինաբանություն Խմբագրել Wikidata
Մարզաձևշախմատ Խմբագրել Wikidata
Շախմատային նոտագրությունQ Խմբագրել Wikidata
abcdefgh
8
d8 black cross
h8 black cross
a7 black cross
d7 black cross
g7 black cross
b6 black cross
d6 black cross
f6 black cross
c5 black cross
d5 black cross
e5 black cross
a4 black cross
b4 black cross
c4 black cross
d4 white queen
e4 black cross
f4 black cross
g4 black cross
h4 black cross
c3 black cross
d3 black cross
e3 black cross
b2 black cross
d2 black cross
f2 black cross
a1 black cross
d1 black cross
g1 black cross
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Թագուհու հնարավոր քայլերը

Թագուհի (յունիկոդ` ♕♛), շախմատի ամենաուժեղ խաղաքարը։ Համարվում է, որ թագուհու նյութական արժեքը հավասար է մոտավորապես 9 զինվորի[1]։ Թագուհին գերազանցում է նավակին և մեկ թեթև խաղաքարին (ձի կամ փիղ), զիջում է երկու նավակին և մոտավորապես հավասար է երեք թեթև խաղաքարի։

Թագուհու քայլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից շախմատում թագուհին կարող է տեղափոխվել ցանկացած դաշտ` հորիզոնական, ուղղահայաց և անկյունագծերով՝ միավորելով նավակի և փղի հնարավորությունները (պայմանով, որ ճանապարհին չկա այլ խաղաքար)։ Գտնվելով խաղատախտակի կենտրոնական դաշտերից մեկում՝ թագուհին միաժամանակ կարող է գրոհել մինչև 27 դաշտ, իսկ անկյունում՝ մինչև 21։

Շախմատի վաղ կանոններում (VI-VII դարեր) թագուհին կարող էր տեղաշարժվել ժամանակակից արքայի պես՝ ցանկացած հարևան դաշտ՝ հորիզոնական, ուղղահայաց կամ անկյունագծով։

Թագուհին շախմատի պարտիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտիայի սկզբում կողմերն ունեն մեկական թագուհի. սպիտակն զբաղեցնում է d1 դաշտը, սևը՝ d8։ Նախնական դիրքում թագուհիների զբաղեցրած դաշտերը նույն գույնի են, ինչ թագուհիները։ Այդ կապակցությամբ սկսնակներին սովորեցնելու նպատակով հաճախ է կիրառվում «թագուհին սիրում է իր գույնը» արտահայտությունը[2]։

Համարվում է, որ սկզբնախաղում թագուհին զարգացնելիս պետք է զգույշ լինել, քանի որ այն, գտնվելով մրցակցի ճամբարում, կարող է դառնալ թեթև խաղաքարերի թիրախը։ Թագուհին իր հնարավորություններն ավելի լավ դրսևորում է միջնախաղում և վերջնախաղում։

Վերջնախաղերից շատերի կարևորագույն խնդիրն է զինվորի վերածումը թագուհու. այդ խնդրի հաջող լուծումը, որպես կանոն, վճռում է հանդիպման ելքը։ Խաղի կանոններում տախտակի վրա միաժամանակ գտնվող թագուհիների քանակի սահմանափակում չկա, հետևաբար, եղած մեկ թագուհուն տեսականորեն կարող են ավելանալ զինվորներից վերածված ևս ութը։ Գործնական պարտիաներում մեծ մասամբ տախտակի վրա հայտնվում է երկրորդ թագուհին։

Թագուհու վրա հարձակվելիս երբեմն օգտագործում են «գարդե» բառը, որն արտասանելը, սակայն, պարտադիր չէ։

Թագուհին շախմատային խնդիրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

abcdefgh
8
d8 white queen
g7 white queen
c6 white queen
h5 white queen
b4 white queen
e3 white queen
a2 white queen
f1 white queen
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Ութ թագուհիների խնդիրը. հնարավոր լուծումներից մեկը

Թագուհին առկա է շախմատային շատ խնդիրներում։ Տարածված է հետևյալ խնդիրը. շախմատի խաղատախտակի վրա ութ թագուհիները պետք է դասավորել այնպես, որ նրանք չգրոհեն միմյանց։ Մաթեմատիկական ճանապարհով ապացուցված է, որ գոյություն ունի այդ խնդրի լուծման 92 եղանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շախմատի խաղաքարերի ուժը
  2. «Շախմատի կանոններ - Հայաստանի շախմատի ֆեդերացիա». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Շախմատ

Արքա

Թագուհի

Նավակ

Փիղ

Ձի

Զինվոր