Ընկույզ ջարդելու ունելիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընկույզ ջարդելու ունելիք

Ընկույզ ջարդելու ունելիք, նախատեսված է ընկույզ ջարդելու համար։ Գոյություն ունի տարբեր ձևերի և տեսակների։ Ըստ այդմ ընկույզ ջարդելու ձևավոր գործիքը ստացել է «մարդուկ-ջարդուկ» անվանումը[1]։ Նախատեսված է ընկույզի կճեպը ճարդելու և դրա միջուկը հանելու համար։

Մարդուկ ջարդուկ, Գերմանիա

Մարդուկ- ջարդուկն իրենից ներկայացնում է մարդուկի փայտե արձան, որը ընկույզը ջարդում է «ատամներով»։ Առաջին մարդուկ-ջարդուկներն ի հայտ են եկել 19-րդ դարի սկզբին Գերմանիայում, որպես խաղալիքներ[2]։ Մարդուկ-ջարդուկների տեսքով սովորաբար պատկերվում էին իշխանության ներկայացուցիչները՝ անտառապետ, ոստիկան, թագավոր, հուսար և այդ իսկ պատճառով դրանք սովորաբար չար տեսք են ունենում։ Մարդուկ-ջարդուկները պատրաստվում են եղևնուց կամ հաճարենուց, իսկ ձևավորման մեջ օգտագործվում են այնպիսի նյութեր, ինչպես մորթին, կաշին, տեքստիլ և վառ ներկեր։ Մարդուկ-ջարդուկները կարևոր պարագա են համարվում Սուրբ ծննդյան տան զարդարանքի համար, դրանք վաճառվում են Սբ ծննդյան շուկաներում և ընկույզ ջարդելու համար դրանք չեն կիրառվում։

Մարդուկ- ջարդուկը գրական փառք ստացավ 1816 թվականին Էռնստ Հոֆմանի «Մարդուկ Ջարդուկը և մկների թագավորը» սուրբ ծննդյան հեքիաթը հրատարակելուց հետո։ Հեքիաթում, մարդուկ-ջարդուկը հուսար է, որը հուսարական փայփլուն մանուշակագույն դոլոման է հագած՝ բազմաթիվ սպիտակ կապերով և ճարմանդներով և նեղ տաբատով ու գեղեցիկ երկարաճիտ կոշիկներով[3]։ Հոֆմանի հեքիաթի հիման վրա Պ.Ի. Չայկովսկին գրեց համաշխարհային հանրաճանաչություն վայելող «Մարդուկ Ջարդուկ» բալետը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Perry, Nicole (2015 թ․ դեկտեմբերի 7). «Holiday Hack: How to Crack Open Nuts With Your Bare Hands». PopSugar. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  2. Mills, Robert (2001). Nutcrackers. Shire Books. ISBN 9780747805236. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.(չաշխատող հղում)
  3. Malone, Noreen (December 2012). «In a Nutshell: A Brief History of Nutcrackers». Slate. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]