Էքսկալիբուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էքսկալիբուր
Տեսակլեգենդար թուր
Երկիր Ուելս

Էքսկալիբուր (անգլ.՝ Excálibur, նաև Էսկալիբուր, երբեմն հանդիպում է Կալիբուրն անվանումը), Արթուր թագավորի առասպելական թուրն է, որին հաճախ վերագրում են առեղծվածային և կախարդական հատկություններ։ Երբեմն Էքսկալիբուրը նույնացվում է քարի մեջ գտնվող թրի հետ, բայց շատ տեքստերում նրանք տարբեր են։

Առաջին անգամ հիշատակվում է Գալֆրիդ Մոնմուտցու «Բրիտանիայի թագավորների պատմության» մեջ։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավոր Արթուրի թրի անունը, ըստ երևույթին, ծագել է է ուելսական Կալեդվուլխից (վալլիերեն՝ Caledfwlch), որի մեջ համակցված են caled («ճակատամարտ») և bwlch («խախտել ամբողջականությունը», «պատառոտել») տարրերը[1][2]։

Գալֆրիդ Մոնմուտցին լատինացրել է անունը։ Իր XII դարի՝ «Բրիտանիայի թագավորների պատմություն» աշխատության մեջ թուրը կոչվում է Կալիբուրն (Caliburn) կամ Կալիբուրնուս (Caliburnus) (հավանաբար լատիներենից` «պողպատ»Ֆրանսիական միջնադարյան գրականության մեջ թուրը կոչվում էր Էսկալիբոր (Escalibor), Էքսկալիբոր (Excalibor) և, վերջապես, Էքսկալիբուր (Excalibur):

Կալեդվուլխի մասին առաջին հիշատակումները վերաբերվում են կելտական ավանդազրույցին («Անունի ավարը» և «Կիլուհը և Օլվենը») և այն աշխատանքին, որը ընդգրկված է Մաբինոգիոնում։

Որոշ ասպետական վեպերում Էքսկալիբուը հիշատակվում է նաև որպես Mirandoisa:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի տիրուհին Արթուրին է հանձնում թուրը

Այս թուրը Արթուր արքան ձեռք է բերել հրաշագործ Մեռլինի աջակցությամբ։ Այն ջրի վրա էր պահում խորհրդավոր ձեռքը (լճի տիրուհու ձեռքը) այն բանից հետո, երբ Սըր Պելինորի հետ մենամարտում կորցրեց իր սուրը։

Մի օր Արթուրի քույրը՝ փերի Մորգանան, իր սիրեկանին՝ Սըր Աքքոլոնին, հորդորեց սպանել թագավորին։ Նրա գործը հեշտացնելու համար, Մորգանան գողացավ Էքսկալիբուը, ինչպես նաև նրա պատյանները, որոնք կախարդական էին և նպաստում էին վերքերի բուժմանը։ Բայց Արթուրը կարողացավ հաղթել թշնամուն և սովորական զենքով։

Արթուրի վերջին մարտից հետո, երբ թագավորը զգաց, որ մահանում է, խնդրեց կլոր սեղանի վերջին ողջ մնացած ասպետին՝ Սըր Բեդիվերին (կամ Գրիֆլեթին), թուրը նետել մոտակա ջրամբար` վերադարձնել լճի տիրուհուն։ Սկզբում նա փորձեց թաքցնել թուրը, բայց իր պատմությունից՝ Արթուրը հասկացավ, որ իրեն խաբում են և երկրորդ անգամ ուղարկեց նրան, որ թուրը գցի լիճը։ Լսելով «մեծ հրաշքի» մասին, լճից բարձրացավ տիրուհու ձեռքը և բռնեց նետված թուրը։ Արթուրը համոզվեց, որ իր կարգադրությունը կատարված է, և մհանգչեց խաղաղությամբ (ըստ որոշ լեգենդների, նա չի մահացել, այլ նրան տարել է քույրը` Մորգանան)։

Առաջին անգամ հիշատակվում է Գալֆրիդ Մոնմուտսկու «Բրիտանիայի թագավորների պատմության» մեջ։

Լեգենդներից մեկի համաձայն՝ Էքսկալիբուրը պատրաստել էլ դարբնեգործ աստված Վելունդը։ Ըստ մեկ այլ լեգենդի՝ թուրը պատրաստել են Ավալոնում ։ Որոշ վաղ տեքստերում ասվում նաև, որ նախքան Արթուրի ձեռքում հայտնվելը, այն պատկանել է Գավեյնին։

Եվրոպական ջրամբարներում թրերի մեծ քանակությամբ հնագիտական գտածոները թույլ են տալիս ենթադրել, որ գոյություն ունի սովորույթ զինվորի մահից հետո ջուրը նետել նրա զենքը։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրետիեն Դե Տրուայի «Պերսևալ», կամ «Վիպակ Գրաալի մասին» վեպում Գավեյնը տանում է Էքսկալիբուր, և նկարագրվում է այսպես. «նրա գոտկատեղից կախված էր Էքսկալիբուրը՝ ամենագեղեցիկ թուրը, որը կտրել է երկաթը»։

Չնայած «Ռոնաբվիի տեսիլքում» թուրը չի անվանվում, բայց այն նկարագրված է հետևյալ կերպ.

Այստեղ նրանք լսեցին, թե ինչպես են Քադորին՝ Կոմս Քորնուոլին կանչում։ Եվ նա դուրս եկավ Արթուրի թուրը ձեռքին, որի վրա պատկերված էին երկու ոսկե քիմեռներ։ Թուրը տեսնելուց հետո նրանց բերանից դուրս եկան կրակի լեզուները, և հեշտ չէր նայել նրանց՝ վախեցնող կերպարի պատճառով։ —
- «Մաբինոգիոն», «Ռոնաբվիի տեսիլքը». Թարգ. Ո. Էրլիխման

19-րդ դարում բանաստեղծ Ալֆրեդ Թեննիսոնն այսպես է նկարագրել Էքսկալիբուրը «Արթուրի հեռանալը» ("The Passing of Arthur") պոեմում, որը ներառված է "Թագավորական իդիլիա» - ում:

Там обнажил он меч Эскалибур,

А обнажившись над его главою,

Луна златая вышла из-за тучи

И, покатившись по небу, легонько

По рукояти чиркнула лучом.

И рукоять алмазами сверкнула,

Бесчисленными искрами топазов

И гиацинтов сказочной работы.
- «Թագավորական իդիլիա», «Արթուրի հեռանալը»։ Թարգ. Վ. Լունին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Часто встречается транскрипция Каледфолх.
  2. R. Bromwich and D. Simon Evans. «Culhwch and Olwen. An Edition and Study of the Oldest Arthurian Tale» (Cardiff: University of Wales Press, 1992), pp.64-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էքսկալիբուր» հոդվածին։