Էրիկ Դուրմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Դուրմ
գերմ.՝ Erik Durm
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էրիկ Դուրմ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 12, 1992 (31 տարեկան)
Ծննդավայր Պիրմազենս, Գերմանիա
Հասակ 183 սմ
Քաշ 73 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 37
Պատանեկան կարիերա
1997 - 2008 Գերմանիա Էշվայլեր
2008 - 2010 Գերմանիա Սաարբրյուկեն
2010 - 2011 Գերմանիա Մայնց 05
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-մ.հ. Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 29 (1)
2010 - 2012 Գերմանիա Մայնց 05 33 (13)
2012 - 2013 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 2 30 (2)
2013 - Գերմանիա Բորուսսիա Դորտմունդ 29 (1)
Ազգային հավաքական
2011 Գերմանիա Գերմանիա (Մ19) 2 (2)
2011 Գերմանիա Գերմանիա (Մ20) 1 (0)
2013 Գերմանիա Գերմանիա (Մ21) 5 (0)
2011 Գերմանիա Գերմանիա 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էրիկ Դուրմ (մայիսի 12, 1992(1992-05-12)[1][2], Պիրմազենս, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, որը ներկայումս խաղում է գերմանական Բորուսիա Դորտմունդ ակումբում, Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ է։ Խաղում է պաշտպանի դիրքում։ 2014 թվականի հուլիսի 10-ի դրությամբ տրանսֆերային արժեքը 6,000,000€ է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Դուրմը ֆուտբոլով սկսել է զբաղվել 1998 թ.-ին, «Էշվայլեր» ֆուտբոլային ակադեմիայում։ 2008 թ.-ին գնաց «Սարբրյուկեն» թիմի պատանեկան հավաքական, որտեղ և դարձավ պատանեկան լիգայի լավագույն ռմբարկուն՝ իր հաշվին գրանցելով 13 գոլ։ 2010 թ.-ի հունիսին Դուրմը շարունակեց իր պատանեկան կարիերան «Մայնց 05-ի» պատանեկան կազմում։ Այստեղ նա դարձավ 2010/11 մրցաշրջանի պատանեկան Գերմանիայի Գավաթի մրցանակակիր։ Թիմի հետ Էրիկը մասնակցեց միայն «Էլվեսբերգի» դեմ խաղին Ռեգիոնալլիգայում։

2011/12 մրցաշրջանում պաշտպանին հաջողվեց հիմնական կազմում տեղ գրավել։ Մրցաշրջանի առաջին կեսում նա իր հաշվին գրանցեց 9 գոլ, և ուզում էր ևս 4 գոլ խփել, երբ ստացավ պաշտոնական առաջարկ 2 ակումբներից։ Դրանցից մեկը Յուրգեն Կլոպի առաջին գլխավորած թիմն էր՝ «Մայնցը», իսկ մյուսը Յուրգեն Կլոպր ներկայիս գլխավորած թիմը՝ Դորտմունդի Բորուսիան։ Էրիկ Դուրմը մեկնեց Դորտմունդ։

«Բորուսիա Դորտմունդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012/13 մրցաշրջանում նա պայմանագիր կնքեց Դորտմունդի Բորուսիայի հետ, մինչև 2014 թ.։ 2012 թ.-ի հունիսի 21-ին նա առաջին անգամ «Դորտմունդի Բորուսիայի» մարզաշապիկով դուրս եկավ «Օսնաբրյուկի» դեմ խաղին։

2013/14 մրցաշրջանում նա հայտավորված էր «Դորտմունդի Բորուսիայի» առաջին կազմում։ 2013/14 մրցաշրջանում Դուրմը հայտավորված էր «Դորտմունդի Բորուսիայի» առաջին կազմում։ 2013 թ.-ի օգոստոսի 10-ին պաշտպանը 87-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Ռոբերտ Լևանդովսկու փոխարեն։ Նրա նորամուտը ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայում «Օլիմպիկի» դեմ խաղում եղավ։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ.-ի մայիսին Դուրմը իր նորամուտը նշեց Գերմանիայի Մ19 հավաքականում։ Այդ օրը նրանք խաղում էին Հունգարիայի դեմ։ 2013 թ.-ի օգոստոսի 13-ին Գերմանիայի Մ21 հավաքականի հետ մասնակցեց առաջին խաղին՝ ֆրանսիայի պատանեկան հավաքականի դեմ։ Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գերմանիայի հավաքական»

Աշխարհի չեմպիոն։ 2014

«Բորուսիա Դորտմունդ»

Գերմանիայի սուպերգավաթի մրցանակակիր։ 2014

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Դուրմ» հոդվածին։