Էյնո Տամբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյնո Տամբերգ
Ծնվել էմայիսի 27, 1930(1930-05-27)[1][2]
Տալլին, Էստոնիա[3]
Երկիր Էստոնիա և  ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 24, 2010(2010-12-24)[4][1][2] (80 տարեկան)
Տալլին, Էստոնիա
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԷստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա
Պարգևներ

Էյնո Մարտինովիչ Տամբերգ (մայիսի 27, 1930(1930-05-27)[1][2], Տալլին, Էստոնիա[3] - դեկտեմբերի 24, 2010(2010-12-24)[4][1][2], Տալլին, Էստոնիա), էստոնացի խորհրդային կոմպոզիտոր։ Էստոնական ԽՍՀ ժողովրդական արտիստ 1975։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ավարտել է Տալլինի կոնսերվատորիան (Է․ Կապպի կոմպոզիցիայի դասարանը), 1968 թվականից դասավանդում է նույն կոնսերվատորիայում, (1977 թվականից՝ դոցենտ), 1978 թվականից՝ կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ։ Գրել է «Երկաթե տուն» (1965, Էստոնական ԽՍՀ պետական մրցանակ, 1967), «Սիրանո դը Բերժերակ» 1976 օպերաները, «Բալետ-սիմֆոնիա» 1959, «Տղան և թիթեռնիկը» 1963 և այլ բալետներ, բեմական «Լուսնային օրատորիա» 1962, «Ժողովրդի ազատության համար» օրատորիան 1953, «Հաղթանակի շեփորները» կանտատը 1975, սիմֆոնիա 1978, Concerto grosso 1956, Սիմֆոնիկ պարեր 1957, շեփորի և նվագախմբի կոնցերտ 1972, կամերա-գործիքային, վոկալ ստեղծագործություններ, էստրադային երգեր, դրամատիկ, ներկայացումների և կինոնկարների երաժշտություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #134536134 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 http://news.err.ee/culture/ebd7d9f7-e4f7-48bd-b08a-e19351fb1be0
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։