Էլվիրա Էռնանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլվիրա Էռնանդես
Ծննդյան անունիսպ.՝ Rosa María Teresa Adriasola Olave
Ծնվել էհուլիսի 2, 1951(1951-07-02)[1] (72 տարեկան)
ԾննդավայրԼեբու, Բիոբիո, Չիլի
Գրական անունElvira Hernández
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և գրական քննադատ
Քաղաքացիություն Չիլի
ԿրթությունՉիլիի համալսարանի մանկավարժական ինստիտուտ (1973) և Չիլիի համալսարան (1981)
Ժանրերպոեզիա և էսսե
Պարգևներ
 Elvira Hernández Վիքիպահեստում

Էլվիրա Էռնանդես (իրական անունը՝ Մարիա Տերեսա Ադրիասոլա, իսպ.՝ Elvira Hernández, María Teresa Adriasola, հուլիսի 2, 1951(1951-07-02)[1], Լեբու, Բիոբիո, Չիլի), չիլիացի բանաստեղծ, գրաքննադատ, «ութսունականների սերնդի» էսսեիստ (Ռաուլ Սուրիտա, Վերոնիկա Սոնդեկ, Խուան Լուիս Մարտինես)[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլվիրա Էռնանդեսը ծնվել է 1951 թվականին Լեբուում։ Նախնական կրթություն ստացել է Չիլիում, ապա Սանտա Մարիա ինստիտուտում, 1969-1973 թթ. սովորել է Չիլիի համալսարանի մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության բաժնում։ Աուգուստո Պինոչետին 1973 թվականի ռազմական հեղաշրջումից հետո գրականություն է ուսումնասիրել Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ֆակուլտետի հումանիտար գիտությունների բաժնում[4]։

Էլվիրա Էռնանդեսի առաջին գիրքը «Չիլիի դրոշ» (1981 թ.), որը գրվել է ռազմական դիկտատուրայի ընթացքում, չէր կարող հրապարակվել գրաքննության պայմաններում (զաղտնի կերպով տպագրվել է ռոտատորի միջոցով, բաց տպագրությամբ հրատարակվել է 1991 թվականին Արգենտինայում), Չիլիում տպագրված առաջին գիրքը եղել է Arre! Halley ¡Arre! (1986 թ.): Մի քանի գրքեր հրատարակել են արտերկրում՝ Արգենտինայում, Կոլումբիայում։ Հրապարակվում է իր անվամբ, երբեմն Վերոնիկա Սոնդեկի և ուրիշների հետ համատեղ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La bandera de Chile (1981 թ., հրատարակվել է Բուենոս Այրեսում, 1991 թ.)
  • Դե, Հալլեյ, գործիր/ ¡Arre! Halley ¡Arre!, Ergo Sum, Santiago, 1986 թ.
  • Meditaciones físicas por un hombre que se fue, Arte postal, Santiago, 1987 թ.
  • Նամակ ճանապարհից/ Carta de viaje, Ediciones Último Reino, Buenos Aires, 1989 թ.
  • Օրերի կարգը/ El orden de los días, Roldanillo, Colombia, 1991 թ.
  • Santiago Waria, Cuarto Propio, Santiago, 1992 թ.
  • Merodeos en torno a la obra poética de Juan Luis Martínez, Interperie, Santiago, 2001 (в соавторстве с Соледад Фаринья)
  • Վալպարաիսո ալբոմ/ Álbum de Valparaíso, LOM, Santiago, 2002 թ.
  • Cultivo de hojas, Norma, Santiago, 2007 թ.
  • Заметки о спорте/ Cuaderno de deportes, Cuarto Propio, Santiago, 2010 թ. (Ալտարոս ազգային մրցանակի կարճ ցուցակ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Civil Registry and Identification Service of Chile — 1884.
  2. Elvira Hernández (1951)
  3. Certificado de nacimiento de Rosa María Teresa Adriasola Olave, n.º de inscripción: 204, circunscripción: Lebu.
  4. «La poeta ultra secreta». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվիրա Էռնանդես» հոդվածին։