Էլիսոն Իսթվուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիսոն Իսթվուդ
Ծնվել էմայիսի 22, 1972(1972-05-22)[1][2][3] (51 տարեկան)
ԾննդավայրՔարմել բայ Սի, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԿալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում և Stevenson School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, դիզայներ, մոդել, կինոդերասանուհի և նորաձևության դիզայներ
Ծնողներհայր՝ Քլինթ Իսթվուդ
Ամուսին(ներ)Stacy Poitras? և Քըրք Ֆոքս

Էլիսոն Իսթվուդ (անգլ.՝ Alison Eastwood,մայիսի 22, 1972(1972-05-22)[1][2][3], Քարմել բայ Սի, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, երգչուհի, մոդել և ֆոտոմոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսթվուդ Էլիսոնը ծնվել է 1972 թվականի մայիս 22-ին Քարմել բայ Սիում (Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ) նշանակված ժամկետից 15 օր շուտ[4] դերասաններ Քլինթ Իսթվուդի և Մեգի Ջոնսոնի ընտանիքում, որոնք ամուսնացած են եղել 1953-1984 թվականները։ Էլիսոնը ունի երաժիշտ մեծ եղբայր՝ Կայլ Իստվուդ, ինչպես նաև 6 խորթ եղբայրներ և քույրեր նույն հորից և այլ կանանցից, ներառյալ Քիմբեր Լին Թորիս, Սքոթ Իսթվուդ, Քեթրին Ռիվս, Ֆրանչեսկա Իսթվուդ, Մորգան Կոլետ Իսթվուդ[5]։

Էլիսոնը ավարտել է Santa Catalina School և Stevenson School դպրոցները։ 1990 թվականին Իսթվուդը եկել է Սանտա-Բարբարա University of California-ում դերասանական վարպետություն սովորելու[6]։

1991 թվականին նա ձերբակալվել է հարբած վիճակում վարելու համար և ստացել է 3 տարվա պայմանական պատիժ[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսոնը առաջնաելույթ է ունեցել 1980 թվականին «Բրոնկո Բիլի» ֆիլմում՝ խաղալով մանկատանը գտնվող երեխաի դեր։

2005 թվականին Էլիսոնը որպես պրոդյուսեր առաջնաելույթ է ունեցել «Մի ասա» ֆիլմում, որում նա նույնպես ծխաղացել է Ռաֆայելի դերը[6][8]։

2007 թվականին Էլիսոնը որպես պրոդյուսեր առաջնաելույթ է ունեցել «Rails & Ties» ֆիլմում։

Էլիսոնը նաև երգչուհի, մոդել[9] և ֆոտոմոդել է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-2000 թվականներին Էլիսոնը ամուսնացած է եղել դերասան Կիրկ Ֆոկսի հետ։

2013 թվականի մարտի 15-ին Էլիսոնը երկրորդ անգամ ամուսնացել է քանդակագործ Ստեյսի Պոյտրեսի հետ, որի հետ նա հանդիպել է ամուսնությունից 3 տարի առաջ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհի

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
1980 ֆ Բրոնկո Բիլի Bronco Billy մանկատան երեխա
1997 ֆ Բացարձակ իշխանություն Absolute Power հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողուհի
1997 ֆ Կեսգիշեր բարու և չարի այգում Midnight in the Garden of Good and Evil Մենդի Նիկոլոս
1999 ֆ Նախաճաշ չեմպիոնների համար Breakfast of Champions Մեդի Մառիտիմո
1999 ֆ Սև և սպիտակ Black and White Լին Դոմբռովսկի
2002 ֆ Մենամարտ Poolhall Junkies Թարա
2005 ֆ Մի ասա Don't Tell Ռաֆայել
2018 ֆ Թմրավաճառ The Mule Աղջիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. Patrick McGilligan Clint: The Life and Legend. — St. Martin's Press[en], 2002. — С. 223. — ISBN 0312290322
  5. What it feels like… to be Clint Eastwood’s daughter Արխիվացված 2016-12-24 Wayback Machine. The Sunday Times. August 7, 2011
  6. 6,0 6,1 Alison Eastwood Biography New York Times.
  7. Patrick McGilligan Clint: The Life and Legend. — St. Martin's Press[en], 2002. — С. 455. — ISBN 0312290322
  8. Eastwood’s tip to daughter: take your vitamins from Reuters, September 16, 2007.]
  9. «Alison Eastwood». Վերցված է 2009 թ․ հունիսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիսոն Իսթվուդ» հոդվածին։