Էթնիկական հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էթնիկական հոգեբանություն, Ժողովուրդների հոգեբանություն, հոգեբանության ճյուղ, որն ուսումնասիրում է տարբեր ժողովուրդների, ցեղերի, ցեղախմբերի հոգեկան կերտվածքի առանձնահատկությունները, նրանց մտածողության, լեզվի, բնավորության, խառնվածքի, ընդունակությունների, հույզերի, զգացմունքների, սովորությունների և նախապաշարումների բնորոշ գծերը, աշխատանքային գործունեությունը։ Էթնիկական հոգեբանությունը սերտորեն առնչվում է մարդագիտությանը, ազգագրությանը և սոցիալական հոգեբանությանը։ «Էթնիկական հոգեբանություն» տերմինն առաջինը օգտագործել են XIX դ. 2-րդ կեսի գերմանացի փիլիսոփա և լեզվաբան Դ. Շտեյնտալը և Մ. Լացարուսը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 8