Էդինբուրգի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդինբուրգի համալսարան
Տեսակհասարակական համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և ancient university?
Հիմնադրված է1583
ԱնդամակցությունԿոիմբրայի խումբ, «Ռասսել» խումբ[1], ORCID[2][3], IIIF Consortium[4], MyData Global?, Համացանցի կոնսորցիում[5][5], Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[6][7], Եվրոպայի համալսարանների միություն[8], Միջազգային GLAM լաբորատորիաների համայնք[9], ArXiv[10], Եվրոպական հետազոտական ​​համալսարանների լիգա և Association of Learned and Professional Society Publishers?[11]
Երկիր Միացյալ Թագավորություն[12]
ՏեղագրությունԷդինբուրգ
Կայքed.ac.uk(անգլ.)
Էդինբուրգի համալսարան (Միացյալ Թագավորություն)##
Էդինբուրգի համալսարան (Միացյալ Թագավորություն)
Էդինբուրգի համալսարան, Միացյալ Թագավորություն
 University of Edinburgh Վիքիպահեստում

Էդինբուրգի համալսարան (անգլ.՝ University of Edinburgh), պետական համալսարան Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում։ Համարվում է աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկը։ Մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Մեծ Բրիտանիայում թվով վեցերորդ ամենահին համալսարանն է։ Հիմնադրվել է 1583 թվականին[13]։ Համալսարանը, համաձայն QS (Quacquarelli Symonds)-ի վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը, իսկ ուսուցման այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են արվեստը և հումանիտար գիտություններ, Times Higher Education 2012-2013-ի վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։ Այն Բրիտանիայում Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանից հետո ամենավարկանշային համալսարանն է։

Քաղաքի հիմնադրման մեջ համալսարանն ունի խորը արմատներ՝ համալսարանին պատկանող Հին քաղաքի բազմաթիվ շենքերով[14] ։ Մտնում է Մեծ Բրիտանիայի հեղինակավոր հետազոտական համալսարաննի «Ռասսել» և «Եվրոպական հետազոտական համալսարաններ լիգա» համալսարանական միավորումների մեջ։

Համալսարանը բաղկացած է երեք քոլեջներից, այդ թվում 20 դպրոցներից։ Ամեն տարի Էդինբուրգի համալսարան են դիմում աշխարհի շուրջ 50,000 դիմորդ, որը Բրիտանիայում համալսարանին դարձնում է 4-րդ ամենապահանջված համալսարանը[15]։ Շոտլանդիայում Սուրբ Էնդրյուսի համալսարանից հետո Էդինբուրգի համալսարանում սովորելը ամենադժվարն է, իսկ ամբողջ Բրիտանիայում՝ 9-րդ ամենադժվար համալսարանը[16]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1707 թվականին հիմնադրվել է իրավաբանական ֆակուլտետը, 1708 թվականին՝ արվեստի, իսկ 1726 թվականին՝ բժշկական ֆակուլտետը։

2002 թվականին համալսարանի ֆակուլտետների վերակառուցման ժամանակ, որոնք ինն էին, արդեն վերանորոգվել էին երեք քոլեջներ, ինչպես նաև դպրոցի 22 ամբիոն։

2011 թվականին տեղի է ունեցել արվեստի քոլեջի և Էդինբուրգի համալսարանի միացումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://russellgroup.ac.uk/about/our-universities/
  2. https://orcid.org/members/001G000001pWWhVIAW-university-of-edinburgh
  3. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  4. http://iiif.io/community/consortium/#the-iiif-consortium
  5. 5,0 5,1 https://www.w3.org/Consortium/Member/List
  6. https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
  7. https://web.archive.org/web/20240131234035/https://www.coar-repositories.org/members/
  8. https://eua.eu/about/member-directory.html
  9. List of members
  10. Our Members / Tier 2
  11. https://www.alpsp.org/membership-directory
  12. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  13. Hermans, Jos. M. M.; Nelissen, Marc (2005 թ․ հունվարի 1). Charters of Foundation and Early Documents of the Universities of the Coimbra Group. Leuven University Press. էջ 42. ISBN 9058674746.
  14. «Edinburgh – Inspiring Capital». City of Edinburgh Council. 2010 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
  15. «The Times Good University Guide 2015: Most Applications». The Good University Guide. London. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  16. «The 10 hardest universities to get into – University of Edinburgh». The Telegraph. 2016 թ․ մայիսի 9. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդինբուրգի համալսարան» հոդվածին։