Էդգարաս Յանկաուսկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդգարաս Յանկաուսկաս
Անձնական տվյալներ
Ազգությունը լիտվացի
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Լիտվա Լիտվա
Ծննդյան ամսաթիվ մարտի 12, 1975(1975-03-12)[1][2] (49 տարեկան)
Ծննդավայր Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 193 սմ
Քաշ 84 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Պաներիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991-1996 Լիտվա Ժալգիրիս 93 (41)
1996 Ռուսաստան ԲԿՄԱ 18 (9)
1997 Ռուսաստան Տորպեդո 29 (10)
1998-2000 Բելգիա Բրյուգգե 52 (16)
2001-2003 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ 51 (19)
2002 Պորտուգալիա Բենֆիկա 12 (8)
2002-2005 Պորտուգալիա Պորտու 64 (19)
2004-2005 Ֆրանսիա Նիս 21 (0)
2005 Լիտվա Կաունաս 0 (0)
2005-2007 Շոտլանդիա Հարտ օֆ Միդլոտիան 37 (9)
2007 Կիպրոսի Հանրապետություն ԱԵԿ (Լառնակա) 13 (4)
2008 Պորտուգալիա Բելենենսիշ 11 (2)
2008 Լատվիա Սկոնտո 10 (2)
2009 Լիտվա REO LT 4 (8)
2009-2010 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Ինգլանդ Ռևոլյուշն 14 (2)
2011 Ռուսաստան Ֆակել 10 (0)
Ազգային հավաքական
1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ (պատանեկան)[3]
1995-2010 Լիտվա Լիտվա 56 (10)
Մարզչական կարիերա
2011-2012 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) մարզիչ
2012-2013 Շոտլանդիա Հարտ օֆ Միդլոտիան մարզիչ
2014 Լիտվա Տրակայ
2016-2018 Լիտվա Լիտվայի հավաքական
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էդգարաս Յանկաուսկաս (լիտ.՝ Edgaras Jankauskas, մարտի 12, 1975(1975-03-12)[1][2], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի նախկին ֆուտբոլիստ (հարձակվող), Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ։ Խաղացել է 9 տարբեր երկրների ակումբներում և 20 տարի հանդես է եկել Լիտվայի ազգային հավաքականի կազմում։ 2004 թվականին «Պորտու» ակումբի կազմում հաղթել է Չեմպիոնների լիգայում՝ դառնալով լիտվացի առաջին ֆուտբոլիստը, որ հաղթել է այդ առաջնությունում։ Հինգ անգամ ճանաչվել է Լիտվայի տարվա ֆուտբոլիստ (1997, 1998, 2000, 2001, 2004)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդգարաս Յանկաուսկասն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Վիլնյուսի «Պաներիսե» ակումբում, իսկ 16 տարեկան հասակում տեղափոխվել է «Ժալգիրիս», որտեղ խաղացել է 1991 թվականից մինչև 1996 թվականը։ Դրանից հետո նա հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ[4] (1996) և «Տորպեդո» (1997) ակումբներում։ 1997 թվականի աշխանը Էդգարաս Յանկաուսկասը տեղափոխվել է բելգիական «Բրյուգգե» ակումբ՝ նրա հետ կնքելով 4,5 տարվա պայմանագիր։ Նոր ակումբում խաղալ սկսել է մեծ հաջողությամբ. առաջին հինգ խաղերի ընթացքում նա խփել է վեց գոլ։ Մրցաշրջանի արդյունքներով՝ դարձել է Բելգիայի չեմպիոն։ 2000 թվականի հունվարին նա իսպանական «Ռեալ Սոսիեդադ» ակումբը Էդգարաս Յանկաուսկասի համար վճարել է 2,3 միլիոն եվրո, ինչը լիտվացի ֆուտբոլիստի համար վճարված ամենաբարձր գումարն էր։ Մեկուկես տարի անց ֆուտբոլիստը վարձավճարով ուղարկվել է պորտուգալական «Բենֆիկա» ակումբ, որի կազմում նա խաղացել է 2001/02 մրցաշրջանում։ Դրանից հետո նա պայմանագիր է կնքել Ժոզե Մոուրինյոյի «Պորտու» ակումբի հետ։ Վերջինիս կազմում Էդգարաս Յանկաուսկասը երկու անգամ հաղթել է Պորտուգալիայի առաջնությունում, մեկ անգամ դարձել է Պորտուգալիայի գավաթակիր, ինչպես նաև հաղթել է ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջնությունում և Չեմպիոննարի լիգայում։ Ժոզե Մոուրինյոյի հեռանալուց հետո Էդգարաս Յանկաուսկասը վարձավճարով ուղարկվել է ֆրանսիական «Նիս» ակումբ[5], իսկ 2005 թվականին նա պայմանագիր է կնքել լիտվական «Կաունաս» ակումբի հետ և անմիջապես վարձավճարով տեղափոխվել է շոտլանդական ակումբ, որը, ինչպես և «Կաունասը», պատկանում էր Վլադիմիր Ռոմանովին։

2006 թվականին իր թիմի հետ զբաղեցրել է երկրորդ տեղը Չեմպիոնների լիգայում[6][7] և հաղթել է Շոտլանդիայի գավաթի խաղարկությունում։ 2007 թվականին նա պայմանագիր է կնքել Կիպրոսի ԱԵԿ (Լառնակա) ակումբի հետ։ 2010 թվականին Էդգարաս Յանկաուսկասը հայտարարել է, որ ավարտում է ֆուտբոլիստի իր կարիերան վնասվածքների պատճառով[8], սակայն հաջորդ տարվա փետրվարին միացել է Վորոնեժի «Ֆակել» ակումբում, որի կազմում մի քանի ամիս խաղալուց հետո ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսին Էդգարաս Յանկաուսկասը նշանակվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի մարզիչ-թարգմանիչ[9]։ 2012 թվականին հուլիսին նա դարձել է «Հորտ» ակումբի մարզչի օգնական[10]՝ այդ պաշտոնում մնալով մինչև 2012/13 մրցաշրջանի ավարտը[11]։

2016 թվականին Էդգարաս Յանկաուսկասը նշանակվել է Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեմպիոնների լիգայի հաղթող - 2003/04
  • ՈՒԵՖԱ-ի գավաթակիր - 2002/03
  • Լիտվայի գավաթակիր - 1993, 1994
  • Բելգիայի չեմպիոն - 1997/98
  • Բելգիայի սուպերգավաթակիր - 1998
  • Պորտուգալիայի չեմպիոն - 2002/03, 2003/04
  • Պորտուգալիայի գավաթակիր - 2002/03
  • Պորտուգալիայի սուպերգավաթակիր - 2003, 2004
  • Շոտլանդիայի գավաթակիր - 2005/06

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Эдгарас Янкаускас: «Моуринью никогда не был папочкой»
  4. ««Относительная стабильность», стр. 3». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. Jankauskas to set French first; UEFA.com, 31 August 2004
  6. Hearts 3–0 Motherwell; BBC Sport, 18 February 2006
  7. Falkirk 1–2 Hearts; BBC Sport, 25 March 2006
  8. Янкаускас завершил карьеру игрока(չաշխատող հղում)
  9. Янкаускас назначен тренером-переводчиком «Локомотива» Արխիվացված 2011-07-19 Wayback Machine Официальный сайт ФК "Локомотив
  10. «Hearts appoint Edgaras Jankauskas as Hearts assistant». BBC Sport. 2012 թ․ հուլիսի 2. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  11. «Hearts: Edgaras Jankauskas & board member leave club». BBC Sport. 2013 թ․ մայիսի 22. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդգարաս Յանկաուսկաս» հոդվածին։