Էբոնիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էբոնիտից պատրաստված առարկաներ

Էբոնիտ (հունարեն՝ ἔβενος - սև ծառ), տեխնիկական նյութ, որն ստացվում է բնական կամ արհեստական կաուչուկը ծծմբով վուլկանացնելիս։ Պարունակում է 30-50% ծծումբ։ Էբոնիտը պինդ, ջրի, թթուների և հիմքերի նկատմամբ կայուն, բարձր էլեկտրամեկուսիչ հատկություններով նյութ է։ Անկայուն է արևի ճառագայթների, նավթի, բենզինի, յուղերի նկատմամբ։ Չի փշրվում և հեշտությամբ ենթարկվում է մեխանիկական մշակման։ Վաճառքի է հանվում թիթեղների, ձողերի ու խողովակների ձևով։ Կիրառվում է էլեկտրատեխնիկայում, ռադիոտեխնիկայում, ինչպես նաև ավիացիոն, ավտոտրակտորային և քիմիական արդյունաբերության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 6