Զուրաբ Սոտկիլավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուրաբ Սոտկիլավա
վրաց.՝ ზურაბ სოტკილავა
Դիմանկար
Ծնվել էմարտի 12, 1937(1937-03-12)
ԾննդավայրՍուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 18, 2017(2017-09-18) (80 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանSaburtalo Pantheon
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան (1960) և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1965)
Մասնագիտությունֆուտբոլիստ, օպերային երգիչ և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ և
մրցանակներ
 Zurab Sotkilava Վիքիպահեստում

Զուրաբ Լավրենտևիչ Սոտկիլավա (վրացերեն՝ ზურაბ სოტკილავა, մարտի 12, 1937(1937-03-12), Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 18, 2017(2017-09-18), Մոսկվա, Ռուսաստան), վրացի խորհրդային օպերային երգիչ (տենոր)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուրաբ Սոտկիլավան ծնվել է 1937 թվականի մարտի 12-ին Սուխում քաղաքում։

Մանկուց խաղում էր ֆուտբոլ, 16 տարեկանում նա խաղում էր «Դինամո»-ում[1]։ 1956 թվականին Սոտկիլավան 20 տարեկան հասկանում դարձավ Վրաստանի ազգային հավաքականի կապիտան։ Երկու տարի անց նա Թբիլիսիի «Դինամո»-ում էր։ 1958 թվականին Հարավսլավիայում ծանր վնասվածքներ ստացավ և 1959 թվականին Չեխոսլովակիայում ավարտեց իր ֆուտբոլային կարիերան։

1960 թվականին ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտը, ապա 1965 թվականին Թբիլիսիի կոնսերվատորիան (Դավիթ Անդգուլաձեի դասարան), 1972 թվականին՝ կոնսերվատորիայի շրջանավարտ էր։

1965-1974 թվականներին Զուրաբ Սոտկիլավան Թբիլիսիի Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի մեներգիչ էր։ 1966-1968 թվականներին նա վերապատրաստվել է Լա Սկալա թատրոնում, Դինարո Բառայի մոտ։

1973 թվականին կայացավ նրա առաջին համերգը Մոսկվայի Մեծ թատրոնում («Կարմեն» Ժ. Բիզե), 1974 թվականին մտավ օպերային թատերախումբ։

1976-1977 թվականներին նա դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայիում, իսկ 1987 թվականին մինակատարի ամբիոնի պրոֆեսոր է։ 2002 թվականին նա կրկին դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում։ Նրա ուսանողներն էին՝ Վլադիմիր Բոգաչևը, Վ. Րեդկինը, Ա. Ֆեդինը և այլք։

2015 թվականին Զուրաբ Սոտկիլավան հայտարարել է, որ լուրջ հիվանդ է։ Բժիշկներն ախտորոշել են՝ ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցք[2]։ Գարմանիայում վիրահատվելուց և բուժվելուց հետո, նա վերադարձել է ստեղծագործական գործունեությանը, նրա առաջին, հետվիրահատական համերգը կայացել է հոկտեմբերի 25-ին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կին- Էլիսո Տուրմանդիձե
  • Դուստր- Տեյա Սոտկիլավա
  • Դուստր- Քեթի Սոտկիլավա
  • Աղջիկ թոռնիկ -Քեթի, տղա թոռնիկ- Լևոն

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համաշխարհային երիտասարդական և ուսանողական փառատոնի գլխավոր մրցանակ (Բուլղարիա, 1968)
  • Չայկովսկու անվան միջազգային մրցույթ (1970)
  • Բինյասի անվան միջազգային մրցույթ փառատոնում՝ առաջին մրցանակ և «Գրան պրի» (1970)
  • Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1970)
  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1973)[3]
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979)
  • Վրացական ԽՍՀ պետական մրցանակ (1983)
  • Շոթա Ռուստավելու անվան Վրաստանի պետական մրցանակ (1998)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2001 թվականի մարտի 22) - հայրենական երաժշտական-թատերական արվեստի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար[4]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (2001 թվականի դեկտեմբերի 3) - հայրենական երաժշտական-թատերական արվեստի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման և երկար տարիների ստեղծագործական գործունեության համար[5]
  • Պատվո շքանշան 1971 թ.
  • Աշխատավորի կարմիր շքանշան 1976 թ.
  • Պատվո շքանշան (Վրաստան, 1997)
  • «Օվացիա»-յի մրցանակ 2008 թ.
  • Ռուսաստանի ֆեդերացիայի կողմից նախագահական մրցանակ (2012 թվականի հոկտեմբերի 27)[6]
  • Բոլոնիայի երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ (Իտալիա)
  • Գեղագիտական և ազատ արվեստների ակադեմիկոս (Ռուսաստան)[7]

Ռեպերտուար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Зураб Лаврентьевич Соткилава / Zurab Sotkilava
  2. «Оперный певец Зураб Соткилава признался, что тяжело болен раком».
  3. «Московская государственная консерватория им. П. И. Чайковского - Педагоги - Соткилава Зураб Лаврентьевич». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. «Указ Президента РФ от 22 марта 2001 г. № 325». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. Указ Президента РФ от 3 декабря 2007 г. № 1626
  6. Распоряжение Президента РФ от 27 октября 2012 г. № 486-рп
  7. Состав академии: Зураб Лаврентьевич Соткилава

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]