Զինվոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զինվոր (այլ կիրառումներ)
ՀՀ ԶՈՒ օդադեսանտային զորքերի զինծառայողները զորահանդեսի ժամանակ, Երևան, Հանրապետության հրապարակ

Զինվոր (պահլ․ zenavar — զինված, զինյալ), զինված ուժերի անձնակազմի հիմնական մասը կազմող զինծառայողների կատեգորիա։ Զինվորը կարող է լինել զորակոչիկ կամ կամավոր, ենթասպա կամ սպա։ Մեկ այլ սահմանման համաձայն՝ զինվորները զինծառայողներ են, որոնք ներգրավված են ցամաքային, ծովային կամ օդային ուժերում, որոնք սովորաբար հայտնի են որպես բանակ, ռազմածովային և ռազմաօդային ուժեր համապատասխանաբար[1]։

Հին Հայաստանում կոչվել են զենուվոր, զինավոր, զինակիր։ Փոխաբերական իմաստով՝ զինվոր կոչվում է որևէ կազմակերպության կամ հասարակական շարժման կարգապահ, նվիրված, կայուն մասնակիցը։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բալլադ զինվորի մասին», 1959 թվականի խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գրիգորի Չուխրայը։ Այն պատմում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից շարքայինի՝ 1942 թվականին արձակուրդի մեկնելու մասին, որն օգնելով պատահական ճանապարհորդներին, հասցնում է տուն գնալ միայն մի պահ, որպեսզի խոստանա. «Ես կվերադառնամ, մա՛մ»։ Ֆիլմը առաջադրվել է «Օսկար» մրցանակի (1962), ստացել Կաննի կինոփառատոնի մրցանակ որպես երիտասարդների համար լավագույն ֆիլմ (1960), արժանացել այլ կինոմրցանակների,
  • «Զինվոր Իվան Բրովկինը», 1955 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը պատմում է ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության մասին,
  • «Զինվորներ», 1956 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է Վիկտոր Նեկրասովի «Ստալինգրադի խրամատներում» (ռուս․՝ «В окопах Сталинграда») գրքի մոտիվներով,
  • «Զինվորի հայրը», 1964 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված ֆիլմ,
  • «Զինվորն ու փիղը», 1977 թվականի գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Դմիտրի Կեսայանցը «Հայֆիլմ» կինոստուդիայում,
  • «Ազատության զինվորներ», գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմ Հայրենական մեծ պատերազմի մասին, որը նկարահանել է ռեժիսոր Յուրի Օզերովը։

Գեղարվեստական գրականության կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զինվոր Շվեյկ, սատիրական կերպար, որ հորինել է չեխ գրող Յարոսլավ Հաշեկը, «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպի գլխավոր հերոսը։ Շվեյկի արկածների մասին պատմություններից շատերն ունեն ինքնակենսագրական բնույթ։
  • Վասիլի Տյորկին, գրական կերպար, Ալեքսանդր Տվարդովսկու «Վասիլի Տյորկին» (1941-1945) և «Տյորկինը այն աշխարհում» (ռուս.՝ «Тёркин на том свете», 1954) պոեմների գլխավոր հերոս։ Համարձակ, ուրախ, հնարամիտ, երբեք չտրտնջացող զինվորի կերպար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «soldier - Dictionary Definition». Vocabulary.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 694