Զանգվածի պահպանման օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զանգվածի պահպանման օրենք, բնության հիմնական օրենքներից մեկը՝ քիմիական ռեակցիաներում նյութերի զանգվածի պահպանման օրենքը։ Հայտնաբերել են նախ Միխայիլ Լոմոնոսովը (1748 թվականին), իսկ որոշ ժամանակ անց՝ նաև Ա. Լավուազիեն (1789 թվականին)։ Ըստ այդ օրենքի՝ ռեակցիայի մեջ մտնող նյութերի զանգվածը հավասար է ռեակցիայի հետևանքով ստացվող նյութերի զանգվածին։ Ընդհանուր ձևով գրված հետևյալ ռեակցիայի համար՝ A + B = C + D, այդ օրենքը մաթեմատիկորեն կարելի է ներկայացնել որպես

։

Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյութերի զանգվածի պահպանման օրենքը վիթխարի նշանակություն է ունեցել քիմիայի և ընդհանրապես բնագիտության զարգացման համար։ Մասնավորապես այն հնարավորություն է տվել քիմիական ռեակցիան ներկայացնելու հավասարման տեսքով, այսինքն՝ ելանյութերի և վերջանյութերի միջև դնելու հավասարման նշան։ Իսկ դա նշանակում է, որ քիմիական հավասարման միջոցով կարելի է լուծել զանազան տեսական և գործնական խնդիրներ։ Նշված օրենքը բնագիտության մեջ հիմք է ծառայել բազմաթիվ նոր օրենքներ ու օրինաչափություններ հայտնագործելու համար։ Ատոմամոլեկուլային ուսմունքը ձևավորվել է նյութերի զանգվածի պահպանման և մի շարք այլ օրենքների հիման վրա։ Այդ օրենքը նաև կարևոր դեր է կատարել ու կատարում աշխարհընկալման առումով։ Ինչպես Երկրի վրա, այնպես էլ Տիեզերքում ոչինչ չի անհետանում և չի առաջանում ոչնչից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիա 10. ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 658