Զահիր (մզկիթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Զախիր (մզկիթ)ից)
Զահիր
մալայերեն՝ Masjid Zahir
Տեսակմզկիթ
Երկիր Մալայզիա
ՎարչատարածքKedah?
Հիմնվել է1912
Կառուցման սկիզբ1912 թվական
Ճարտարապետություն
Ոճիսլամական ճարտարապետություն
Գմբեթ5
Քարտեզ
Քարտեզ

Զահիր (մալայերեն՝ Masjid Zahir), Մալայզիայի մզկիթներից մեկն է։ Գտնվում է Ալոպ-Սետապ քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզկիթը կառուցվել է 1912 թվականին։ Մզկիթի տարածքում էր գտնվում Կեդախի մարտիկների գերեզմանը, որոնք մահացել էին 1821 թվականին Կեդախի պաշտպանության ժամանակ[1]։ Մզկիթի ճարտարապետության հիմքն է հանդիսանում հյուսիսային Սումատրայի Լանգկատ քաղաքում գտնվող Ազիզ մզկիթը։ Մզկիթից բարձրացել են հինգ հիմնական մեծ գմբեթներ, որոնք խորհրդանշում են իսլամի 5 հիմնասյուները։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ, 1915 թվականի հոկտեմբերի 15-ին Սուլթան Աբդուլ-Համիդ Հալիմ Շախի կողմից[1]։ Ուրբաթօրյա քարոզը կարդացել է Տունկու Մահմուդը։ Զախիր մզկիթի ետևում գտնվում է Շարիաթի դատարանը և մանկական նախադպրոցական հիմնարկը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զախիր մզկիթը զբաղեցնում է 11558 մ² տարածք։ Աղոթքի դահլիճը 5,8 մ² է և շրջապատված է վերանդաներով։ Գլխավոր գմբեթը գտնվում է մզկիթի հյուսիսարևելյան մասում։ Զախիրը Մալայզիայի ամենամեծ և ամենահին մզկիթն է։ Ամեն տարի մզկիթում տեղի է ունենում Ղուրանի ընթերցողների փառատոն։ Զախիր մզկիթը պատկանում է 10 ամենագեղեցիկ մզկիթների շարքին։

Հուշադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծաթե մետաղադրամ 100 տենգե
Արծաթե մետաղադրամ 100 տենգե

2008 թվականի մարտի 25-ին Ղազախական դրամահատարանը թողարկել է արծաթե հուշադրամ «Հայտնի մզկիթ» սերիայով, որի վրա պատկերված էր Զախիր մզկիթը։ Մետաղադրամների անվանական արժեքը 100 տենգե էր, իսկ թանկարժեք մետաղը՝ արծաթը[2]։

2012 թվականին թողարկվել է ոսկե մետաղադրամը։ Անվանական արժեքը 500 տենգե էր։ Մետաղադրամը ուներ 3,11 գրամ զանգված և 16 միլիմետր տրամագիծ։ Նման մետաղադրամ թողարկվել է 3000 հատ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Мечеть Захир украсила монету Казахстана. Золотой червонец (28 сентября 2012). Проверено 24 марта 2013. Архивировано 24 марта 2013 года
  2. Серебряные монеты. Серия монет «Знаменитые мечети мира». Национальный банк Казахстана. Проверено 12 июня 2011. Архивировано 2 августа 2012 года